Լրահոս
2024-09-30
-
ԻրավականԿալանավորվել է երեխաների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդըԿալանավորվել է երեխաների առևանգման փորձ կատարած 57-ամյա տղամարդը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:Ավելին14:4930.09.24 -
ՔաղաքականՀայաստանի զարգացումը մեծապես կախված է ավիացիայի ոլորտից. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ91 տարվա ընթացքում հայկական ավիացիան դարձել է մեր երկրի առաջընթացի, միջազգային կապերի և տնտեսական աճի կարևորագույն շարժիչներից մեկը: Այս հաջողությունը պայմանավորված է ձեզանից յուրաքանչյուրի անխոնջ աշխատանքով, նվիրվածությամբ և մասնագիտական բարձր որակներով:Ավելին14:3730.09.24 -
ՀասարակականԵրևանում տղամարդը պերֆերատորով աշխատելիս բախվել է էլեկտրալարին. նրան այրվածքներով տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոնԺամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ մի քաղաքացի այրվածքներով կանգնած է Խորենացի 28/4 հասցեի մոտ:Ավելին14:2530.09.24 -
ՏնտեսականԻրանը հեշտացրել է հայկական ավտոմեքենաների մուտքըԾրագիրը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի կրճատմանը և անդրսահմանային ճանապարհորդությունների արագացմանը, պաշտոնապես մեկնարկել է շաբաթ օրը Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի մասնակցությամբ արարողության ժամանակ:Ավելին14:1030.09.24 -
ՄիջազգայինԻսրայելը ավիահարված է հասցրել ԵմենինԻսրայելը ավիահարված է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին: Reuters-ի տեղեկություններով՝ վառելիքի բաքեր են վնասվել: Ըստ Ցախալի հայտարարության՝ իրենք հարձակվել են էլեկտրակայանների վրա, որոնք օգտագործվում էին նավթի ներկրման համար։ Այս հարվածը հաջորդում է վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ հութի զինյալների հրթիռների հարձակմանը։ Նոր լարվածությունն առաջացել էր Նասրալլայի սպանության պատճառով:Ավելին13:5730.09.24 -
ՔաղաքականՀայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիրն էՍեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։Ավելին13:5330.09.24 -
ՄիջազգայինՆոր առաջնորդ ունի «Հըզբոլլահը»Հըզբոլլահը նոր առաջնորդ ունի՝ Հաշիմ Սաֆի-ադ-դինը: Նա հանգուցյալ Հասան Նասրալլայի զարմիկն է: Սաֆի-ադ-դինը Հըզբոլլահի համահիմնադիրներից է: Նրան համարում են «Հըզբոլլահ»-ի գործերի կառավարիչ։ Մինչ խմբի ղեկավար ընտրվելը նա զբաղվում էր խմբավորման ֆինանսական հարցերով։ 2017-ից ԱՄՆ-ի կողմից հետախուզվող ահաբեկիչների ցուցակում է։ Նրա որդին՝ Ռեզան, ամուսնացած է ամերիկացիների կողմից սպանված իրանցի գեներալ Սոլեյմանիի դստեր հետ։Ավելին13:4030.09.24 -
ՍպորտՖրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրաԵրկու սիրողական ակումբներ առաջին անգամ հանդիպում են անցկացրել. խոսքը թուրք խաղացողներ ունեցող Turquoise-ի և հայ խաղացողներ ունեցող ՀՄԸՄ-ի մասին է:Ավելին13:3230.09.24 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին. Իրանի խորհրդարանը փակ նիստ է արելՄերձավոր Արևելքում լարվածությունը չի թուլանում: Իսրայելը առավոտյան հարվածել է Բեյրութի կենտրոնին, բնակելի շենք է վնասվել, որը «Հըզբոլլահ»-ի հետ առնչություն ունեցող «Ալ-Ջամաա ալ-Իսլամիյա» խմբավորման անդամներին է պատկանում։ Հանգստյան օրերին նույնպես Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին: 105 մարդ է զոհվել, 359-ը՝ վիրավորվել: Իրանի խորհրդարանը փակ նիստ է անցկացրել, քննարկել Թել-Ավիվի հարձակումները Լիբանանի վրա: Մեհրը գրում է, որ Իրանի խորհրդարանը մտադիր է իր առաջարկները ներկայացնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ վերջնական որոշում կայացնելու համար:Ավելին13:2030.09.24 -
ՀասարակականԵրևանում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունըԵրևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին13:1230.09.24 -
ՀասարակականԱրմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվելԱյսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել:Ավելին13:0630.09.24 -
ՔաղաքականԲարիում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել2024 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության (իրավասությունը՝ ողջ Պուլիայի շրջանում) հանդիսավոր բացումը։ Հյուպատոսության գրասենյակը գտնվում է Corso Vittorio Emanuele 30 հասցեում, Բարի քաղաքի սրտում և Պուլիայի շրջանի քաղաքական և մշակութային հաստատությունների գլխավոր շենքերի հարևանությամբ։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:Ավելին12:5730.09.24 -
ՔաղաքականԻնչու Փաշինյանը արհամարեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը. Սուրեն Սարգսյան«Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի, ԱՄՆ նախագահը ընդունելության է հրավիրում ՄԱԿ անդամ պետությունների ղեկավարներին, ովքեր մաանքկցում են ԳԱ նստաշրջանին:Ավելին12:4530.09.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Օդային հարձակում Բեյրութի վրա. պատերազմը թեժ է նաև ՈւկրաինայումՀայլուր 12։30 Օդային հարձակում Բեյրութի վրա. պատերազմը թեժ է նաև ՈւկրաինայումԱվելին12:3030.09.24 -
ԻրավականԴատավոր Արտուշ Գաբրիելյանի վերջին հույսն իր մատուցած ծառայություններն են․ 168․amՍեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արտուշ Գաբրիելյանին երկար ներկայացնելու կարիք չկա: Քաղաքական հնչեղության գործերով նրա կայացրած որոշումներն ավելի քան խոսուն են: Կալանքի որոշումներ՝ Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր ցուցարարների, այլ գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն… Ցանկը կարելի է շարունակել:Ավելին12:2330.09.24 -
ՀասարակականԿապան-Վերին Խոտանան ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՍեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին12:0930.09.24 -
Միջազգային«Հեզբոլլահը» նոր առաջնորդ է ընտրելԼիբանանյան «Հեզբոլա» ահաբեկչական խմբավորումը կազմակերպության նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆի ադ-Դինին:Ավելին11:5830.09.24 -
ԻրավականՀամատիրության նախագահի և այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքի՝ 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿՀՀ քննչական կոմիտեն տեղակացրել էր, որ 2024 թվականի փետրվարի 24-ին ստացվել է համատիրության նախագահ Կ. Զ․-ի հաղորդումն այն մասին, որ ժամը 17:00-ի սահմաններում, Պ. Սևակի փողոցի 8/1 շենքի բակում դիտողություն է արել Պ. Սևակի փողոցի 8 շենքի մի բնակչի, և առաջացած վիճաբանության ժամանակ այդ բնակչի եղբայրն իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, ապա դանակով հարվածել է իր ձախ ուսին` պատճառելով վնասվածք: Դրանից հետո ինքը, ինքնապաշտպանության նպատակով, իրեն պատկանող գազային ատրճանակով կրակել է օդ:Ավելին11:4330.09.24 -
ՀասարակականՎանաձորում երկու երիտասարդների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբԺամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նույն օրը ժամը 23։00-ի սահմաններում շտապօգնության խումբը Վանաձորի «Շառլ Ազնավուրի» մշակույթի տան մոտից իրենց մոտ է տեղափոխել դանակահարված երիտասարդի, ում տվյալները հայտնի չեն:Ավելին11:3030.09.24 -
ՀասարակականՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին11:1830.09.24