Լրահոս
2024-09-30
-
ՔաղաքականԱդրբեջանը հերթական պահանջն է առաջ քաշումԱգրեսոր Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ բարձրացնում է ինքնիշխան Հայաստանի տարածք՝ իր հորինած եզրույթով ասված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին։Ավելին17:5630.09.24 -
ԻրավականԿառուցապատող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 100 միլիոն դրամՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հերթական դեպքի մի շարք հանգամանքներ։Ավելին17:4030.09.24 -
ԻրավականԱրարատում ու Գեղարքունիքում որսագողություն է կատարվել«Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 11-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողության ընթացքում արձանագրել են որսագողության դեպքեր։Ավելին17:3230.09.24 -
ՀասարակականԼիբանանում տուժածների շրջանում հայեր չկա. Լիբանանում Հայաստանի դեսպանԻսրայելի կողմից Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։Ավելին17:2130.09.24 -
ՔաղաքականՄիրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովինՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 1-2-ը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Ավելին17:1230.09.24 -
ՏնտեսականՀայաստանում բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհումՀայաստանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, բացվեց իրանական առաջին և ամենամեծ առևտրի կենտրոնն ամբողջ աշխարհում:Ավելին17:0430.09.24 -
ՔաղաքականՏիգրան Խաչատրյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:Ավելին16:5630.09.24 -
ՀասարակականՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մարզերում ապահովում է շրջիկ սպասարկումՆերքին գործերի նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները և դիտարկելով քաղաքացիների հարմարավետությունը որպես առաջնահերթություն՝ մարզերում գործարկել է շրջիկ ծառայություն։ Այն տեղում կապահովի միգրացիայի և քաղաքացիության ծառայության սպասարկման ոլորտի գործառույթները։ Արդյունքում՝ ծառայությունների մատուցումը քաղաքացու համար դառնում է ավելի հասանելի, իսկ նախաձեռնությունն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում՝ հեռավոր գյուղեր։Ավելին16:4230.09.24 -
ՏնտեսականՀՀ էկոնոմիկայի և Իրանի առևտրի փոխնախարարները կնքել են ապրանքների և ծառայությունների փոխանակման մասին հուշագիրՍեպտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:Ավելին16:3130.09.24 -
ԱշխարհՉինաստանն իր ԱԹՍ-ներով մտել է Գինեսի ռեկորդների գիրքՉինաստանն աշխարհին ցուցադրել է իր անօդաչուները և Գինեսի ռեկորդների գիրք մտել: Միանգամից երկինք է բարձրացվել 7.598 ԱԹՍ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Խորհրդանշական պատկերները, այդ թվում՝ Չինական մեծ պարիսպն ու վեհաշուք վիշապը, երկնքում պիտի մնային առնվազն 20 վայրկյան: Անօդաչուները կառավարվում էին մեկ համակարգչի միջոցով: Նախորդ ռեկորդը 2020-ին էր գրանցվել։ Այդ ժամանակ երկնքում միաժամանակ 3.051 դրոն կար։Ավելին16:2030.09.24 -
ԻրավականԿոմիտասի պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ. ՔԿՀաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում վնասված ավտոմեքենաների սեփականատերերը տուժող են ճանաչվել և հարցաքննվել։Ավելին16:1230.09.24 -
Մշակույթ«Պատմության միտումնավոր ջնջում». NOS-ի հոդվածը՝ Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման մասին«Մեկ տարի անց այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր փախան Լեռնային Ղարաբաղի անկլավից՝ վախենալով էթնիկ զտումներից, նրանց նախկին ներկայության ապացույցները գնալով դառնում են պակաս տեսանելի», - ասվում է հոդվածում։Ավելին16:0530.09.24 -
Առողջապահական2024-ին Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվելԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում:Ավելին15:5030.09.24 -
ՔաղաքականԿաթողիկոսը դատապարտում է «ազգին տկարացնելու և անկախությունը խարխլելու» փորձերըՄայր տաճարից դուրս գալիս երեկ հավատացյալներից մեկը Նիկոլ Փաշինյանին «դավաճան» է անվանել՝ պնդելով, թե իր բառերով «հայրենիք կոտորողը» իրավունք չունի ոտք դնել «սրբավայր»: Եկեղեցի-իշխանություն տարաձայնությունների ֆոնին էին Հայաստանի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը Էջմիածին գնացել՝ տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ: Մայր տաճարի վերաօծման ժամանակ իր պատգամում Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ակնարկներ է արել՝ առանց անուններ տալու: Կաթողիկոսի խոսքով՝ «Պատմական անբեկանելի ճշմարտություն է մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից»: Ամենայն հայոց կաթողիկոսը համոզված է, որ «Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»:Ավելին15:4230.09.24 -
Կրթություն և գիտությունՍանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել էԻնչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման, Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատան վերականգնման, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի վերականգնման, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 3 հասցեում գտնվող շինության ձեղնահարկի միջնորմերի և արտաքին պատերի երեսապատման ապամոնտաժման նախագծերը և Կոտայքի մարզի Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի բաղնիքի վերակազմության հոլովակը:Ավելին15:3830.09.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Անչափահասների առևանգման փորձ արած 57-ամյա տղամարդը կալանավորվել էՀայլուր 15։30 Անչափահասների առևանգման փորձ արած 57-ամյա տղամարդը կալանավորվել էԱվելին15:3030.09.24 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԵրևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։Ավելին15:2530.09.24 -
Կրթություն և գիտությունՄեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:Ավելին15:1730.09.24 -
ԻրավականԵրեք օրում արձանագրվել է 37 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:Ավելին15:0430.09.24 -
ՄիջազգայինԳիշերային հարձակում՝ Կիևի վրա. պայթյուններ՝ ուկրաինական քաղաքներումԳիշերը տասից ավելի հարվածներ են հասցվել Կիևին ու արվարձաններին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նիկոլաևի ռուսամետ դիմադրության համակարգող Լեբեդևը։ Նրա խոսքով՝ Կրիվոյ Ռոգում և Բերիսլավում հարձակման են ենթարկվել Ուկրաինայի զինուժի շարասյուները: Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են նաև Ժիտոմիրում և Դնեպրոպետրովսկում պայթյունների մասին:Ավելին14:5630.09.24