Լրահոս
2024-10-04
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքն այսօրԸստ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի հաշվիչ Rate.am հարթակի տվյալների՝ հոկտեմբերի 4-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.Ավելին16:5404.10.24 -
ՔաղաքականԹող չմոռանան՝ ինչպես էին ծնկաչոք ներում խնդրում. Ալիևը սպառնում է Հայաստանին, մեղադրում՝ ՖրանսիայինԱլիևը Ջրականում սպառնացել է Հայաստանին և հիշեցրել 44-օրյա պատերազմի մասին: Ըստ թշնամի պետության ղեկավարի՝ Հայաստանը միացել է վտանգավոր խաղերի: «Նրանք թող չմոռանան 44-օրյա պատերազմի պատմությունը։ Նրանք թող չմոռանան, թե ինչպես էին ծնկաչոք ներում խնդրում մեզնից, թե ինչպես էին օրը 10 անգամ ամենաբարձր մակարդակով դիմում Ռուսաստանին, որ պատերազմը կանգնեցվի»,- ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ Հայաստանը մի կողմից խոսում է խաղաղության մասին, մյուս կողմից մեծ մասշտաբներով զինվում: Ալիևը բողոքել է նաև Ֆրանսիայից, թե այդ երկիրն է զենք տալիս Հայաստանին:Ավելին16:4704.10.24 -
ԱռողջապահականՀանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆՍեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:Ավելին16:3704.10.24 -
ՄիջազգայինԹուրքերը վախենում են Իսրայելի հնարավոր ներխուժումիցԹուրքիայում կարծում են, որ Իսրայելը հավակնություններ ունի Թուրքիայի տարածքի նկատմամբ: Թուրքական Արուդա Սըրվեյ հետազոտական ընկերությունը նոր հարցում է արել, որին 1100 մարդ է մասնակցել: Հարցվածների միայն 10.6 տոկոսն է կարծում, որ Իսրայելը իրենց նկատմամբ տարածքային պահանջներ չունի: Հարցումն արվել է Իսրայելի՝ Լիբանան ներխուժելուց հետո: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Պաղեստինից ու Լիբանանից հետո, Իսրայելը կարող է մտնել Թուրքիա:Ավելին16:3004.10.24 -
Զինված ուժերԵրևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում կիրականացվի 2 պայթյուն. ՀՀ ՊՆ2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն:Ավելին16:1704.10.24 -
ՔաղաքականԱնդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի. PolitikՄամուլն արդեն գրեց, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հեռացվեց պաշտոնից, քանի որ նրա դեմ էր դուրս եկել ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Գրում է Politik.am-ը:Ավելին16:0804.10.24 -
Հասարակական60 հազար քաղաքացի օգտվել է տուգանքը 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունիցՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը վճարել 20 տոկոսով պակաս։Ավելին15:5704.10.24 -
ՄիջազգայինՊուտինն իր ծննդյան օրը կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. ՊեսկովՎլադիմիր Պուտինն իր ծննդյան օրը (հոկտեմբերի 7-ին) կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, նախատեսվում է նաև աշխատանքային հանդիպում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:Ավելին15:4804.10.24 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքից. կասկածյալը նախկին գյուղապետի ապօրինի որդին էԵրեկ՝ հոկտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:Ավելին15:3704.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նրանք «վտանգավոր խաղերի» են միացել. Ալիևը նորից սպառնում է Հայաստանին՝ ՋրականիցՀայլուր 15։30 Նրանք «վտանգավոր խաղերի» են միացել. Ալիևը նորից սպառնում է Հայաստանին՝ ՋրականիցԱվելին15:3004.10.24 -
ՀասարակականՆոր Կյանք-Տափերական ճանապարհին բախվել են «VAZ-2107»-ը, «Ford»-ը և «VAZ-21015»-ը․ կան տուժածներՀոկտեմբերի 4-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Կյանք- Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:Ավելին15:2104.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը նոր նշանակում է արելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին որոշում է ստորագրելԱԽ գրասենյակում նոր նշանակման մասին:Ավելին15:1404.10.24 -
ՀասարակականՎթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիՔիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուրը»:Ավելին15:0004.10.24 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու հարցըՄիացյալ Նահանգներն Իսրայելի հետ քննարկում է Իրանին հակահարված հասցնելու տարբերակներ: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Մասնավորապես քննարկվում է Իրանի նավթային օբյեկտներին հարվածելու սցենարը: «Մենք դա քննարկում ենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունից հետո նավթի համաշխարհային գները բարձրացել են: Brent տիպի նավթի գինը օգոստոսի 30-ից ի վեր առաջին անգամ ավելացել է 3,8 դոլարով՝ դառնալով 78 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Մերձավոր Արևելքում լարվածության աճը մտահոգել է նավթ արտահանող երկրներին:Ավելին14:5104.10.24 -
ՔաղաքականԶգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրեք այս վտանգավոր խաղերը. ԱլիևՀոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ այցելել է օկուպացված Արցախ, մասնակցել Ջրականում (Ջաբրայիլ) կառուցված բնակելի համալիրի բացմանը և նոր տներ տեղափոխված բնակիչներին նվիրել բնակարանների բանալիները։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։Ավելին14:4504.10.24 -
ՔաղաքականԻշխանությունը չներեց Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը չներեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին. վերջինիս լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են»։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Ավելին14:3804.10.24 -
ՄիջազգայինԻրանի ԱԳ նախարարը ժամանել է ԲեյրութԻրանի ԱԳ նախագահ Աբբաս Արաղչին պատվիրակության հետ ժամանել է Լիբանան: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:Ավելին14:3004.10.24 -
ՄիջազգայինԻսրայելը նորից հարվածել է Բեյրութին. Իրանի ԱԳ նախարարը Լիբանան է մեկնելԻսրայելի ռազմաօդային ուժերն այս գիշեր փորձել են չեզոքացնել «Հըզբոլլահի» նոր առաջնորդին: Նրանք հարվածել են խմբավորման՝ Բեյրութում գտնվող բունկերներից մեկին: Հաշեմ Սաֆի ադ-Դինի ողջ լինելու մասին դեռ տեղեկություն չկա: Իսրայելական որոշ լրատվամիջոցներ գրում են, թե Հորդանան գետի արևմտյան ափին էլ սպանվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարը: Վերջին մեկ օրում Լիբանանում ավիահարվածների հետևանքով 37 խաղաղ բնակիչ է զոհվել, 151-ը՝ վիրավորվել: ՑԱԽԱԼ-ը հարավային Լիբանանի 35 բնակավայրերի բնակիչներին կոչ է արել շտապ տարհանվել: Լիբանան-Իսրայել սահմանին գտնվող «Էլ-Մասնա» անցակետի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածների հետևանքով Բեյրութ-Դամասկոս միջազգային մայրուղով երթևեկությունը դադարեցվել է: «Ցանկացած ներխուժում Լիբանանի տարածք կամ դրա մասնակի օկուպացիա իրենից կներկայացնի ոտնձգություն համա-արաբական ազգային անվտանգության դեմ»,-այս մասին հայտարարել են Արաբական պետությունների լիգայի անդամները: Այսօր Բեյրութ է մեկնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: Նա հանդիպելու է Լիբանանի կառավարության անդամների հետ:Ավելին14:2404.10.24 -
ԻրավականԴանակահարություն՝ Գյումրիում. կա ձերբակալվածՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա մի տղամարդ:Ավելին14:1904.10.24 -
ՔաղաքականՄանր եղջերավոր անասունները կոռուպցիոն սկանդալի մեջ են գցել Հովիկ ԱղազարյանինԿոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Գործը կապված է մանր եղջերավոր անասունների հետ: News.am-ն է պարզել, որ դրանց արտահանման հարցում ենթադրյալ հովանավորչություն է արել ՔՊ-ական պատգամավորը: Կա քրեական վարույթ: Քննչական կոմիտեից չի հաջողվել ճշտել՝ գործի մանրասմաները:Ավելին14:0704.10.24