Լրահոս
2024-10-07
-
ՄիջազգայինԱլիևը ժամանել է ՌուսաստանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7-ին այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։Ավելին18:0007.10.24 -
ՔաղաքականԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. քննարկվել են կառույցի գործունեության օրակարգային հարցերՀոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին17:5607.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կազմել է 386.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին17:4507.10.24 -
Հասարակական«Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել«Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել։ Այս մասին հայտնել է ՔՏՀԱ տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը․Ավելին17:3507.10.24 -
ՀասարակականՍևանա լճի մակարդակը իջել է 1սմ-ովՍևանա լճի մակարդակը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.51մ (06.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 34սմ-ով։Ավելին17:2907.10.24 -
ԻրավականԱնցած 3 օրում արձանագրվել է 51 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 70-ը՝ վիրավորվել. ՆԳՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 189 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:Ավելին17:1407.10.24 -
ՏնտեսականՊապոյանը և ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական աճին միտված դիրքորոշումներըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Սևակ Միքայելյանը։Ավելին17:0007.10.24 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՖրանսիաԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 11-14-ը կգործուղվի Ֆրանսիա (Դիժոն). որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին16:4007.10.24 -
ՔաղաքականՊուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետՎլադիմիր Պուտինը վաղը` հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:Ավելին16:2807.10.24 -
ՀասարակականԱմոթանք՝ ՍԴ դատավորներին, լարված իրավիճակ բարձր դատարանի մոտ. սրբազանը՝ շարժման հաջորդ քայլերի մասինՍահմանադրական դատարանի դատավորների վերջին որոշման դեմ էին Սրբազան անունը ստացած շարժման երեկվա ակցիաները: Կիրակի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքից հետո քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով Սահմանադրական դատարան են գնացել: Նրանք Սահմանադրական դատարանի դատավորների նկարներն էին տանում: Ոստիկանությունը փորձել է խոչընդոտել երիտասարդների ակցիան՝ հայտարարելով, թե նախապես չի իրազեկվել: Շարժման մասնակիցներին, այնուամենայնիվ, հաջողվել է ակցիան անել: «Դատավո՞ր, թե՞ ծառա»,- գրվել է ասֆալտին:Ավելին16:2307.10.24 -
ՔաղաքականՀայաստան կժամանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունըՀոկտեմբերի 9-12–ը Հայաստան կժամանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունը։Ավելին16:1707.10.24 -
ՀասարակականԽոշոր հրդեհ է բռնկվել «Դոմուս» հիպերմարկետի տարածքում. այրվում է կահույք, շինանյութ, տեխնիկաԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում և տարածվել խանութի հատվածում՝ 2500-3000 քմ-ի վրա այրվում է կահույք, շինանյութ և տեխնիկա: ԸՍՏ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի՝ տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա: Լուրեր կան, թե պայթյուն է եղել հրդեհից առաջ, բայց այդ վարկածը դեռ չեն կարող հաստատել կամ հերքել: Ներքին գործերի նախարարությունը ահազանգը ստացել է 12:57 րոպեին: Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության 14 մարտական հաշվարկ՝ հրդեհի բարդության երրորդ կանչով:Ավելին16:0307.10.24 -
ԺամանցԼիոնել Մեսսիի եղբայրը Հայաստանում էՌոդրիգո Մեսսին «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու:Ավելին15:5407.10.24 -
ՄիջազգայինՏասնյակ զոհեր, հարյուրավոր տներ՝ ջրի տակ. արտակարգ դրություն է Բոսնիա և ՀերցեգովինայումԱրտակարգ դրություն է Բոսնիա և Հերցեգովինայում: Ջրհեղեղների և սողանքների հետևանքով 18 մարդ է զոհվել այդ երկրի կենտրոնական շրջաններում: Ավելի քան 10 մարդ անհետ կորած է համարվում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ջրի տակ են մնացել հարյուրավոր տներ: Աղետը մի շարք քաղաքներ ու գյուղեր մեկուսացրել է երկրի մնացած հատվածից:Ավելին15:4007.10.24 -
ՀասարակականՀրդեհի մարման համար Երևանի համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվելԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ համայնքային ենթակայության շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել, որոնց թիվն ըստ անհրաժեշտության կավելանա»։Ավելին15:3707.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Խոշոր հրդեհ՝ Երևանում, այրվում է հիպերմարկետի պահեստ. պայթյունի վարկած է քննարկվումՀայլուր 15։30 Խոշոր հրդեհ՝ Երևանում, այրվում է հիպերմարկետի պահեստ. պայթյունի վարկած է քննարկվումԱվելին15:3007.10.24 -
ՄիջազգայինՄահաբեր «Հելենը» մոլեգնում է ԱՄՆ արևելքումԱմերիկայի Միացյալ Նահանգների արևելքում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 227-ի: Ամենաշատ մահերը գրանցվել են Հյուսիսային Կարոլինայում՝ 113 մարդ: Զոհեր կան Հարավային Կարոլինայում, Ջորջիայում, Ֆլորիդայում, Թենեսիում և Վիրջինիայում։ Փրկարարները փնտրում են անհետ կորածներին։ Նախնական տվյալներով՝ վնասի չափը 34 միլիարդ դոլար է:Ավելին15:2007.10.24 -
ՀասարակականԱրմավիրի մարզում վթարային ջրանջատում կլինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ջիվանի, Հանրապետության, Սահմանապահների, Արարատյան, Աբովյան փողոցների, Սայաթ-Նովայի և Թումանյան փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:Ավելին15:0507.10.24 -
ՀասարակականԵրևանի «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհն արդեն տարածվել է 2,5-3 հազար քառակուսու վրաՀարցին՝ ինչու չի հաջողվում հրդեհը մարել, նա պատասխանեց. «Հրդեհն այս պահին 2500–3000 քմ տարածքի վրա է։ Փրկարար ծառայություն 17 մարտական հաշվարկ է աշխատում։ Կոոպերատիվ 5 մեքենա, 2 ավտոսանդուղք, քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա եւ դեռ օգնության են հասնումնոր մարտական հաշվարկներ։Ավելին14:5207.10.24 -
ՄիջազգայինՈւկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ նավթային տերմինալին. հրդեհը չի հաջողվում մարելՈւկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթային տերմինալին: Արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Հրդեհն ամբողջությամբ մարել չի հաջողվել: Նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան։ Ավելի վաղ, Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել խոստացված 24 F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը։ Ըստ Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հայտարարության՝ մնացածն էլ շուտով կմատակարարվի:Ավելին14:5007.10.24