Լրահոս

2024-10-21
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ
    Իսրայելական զինուժը վերջին ժամերին մի քանի հարձակում է արձանագրել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ՝ լիբանանյան տարածքից։ 
    23:55
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի որոշ շրջաններ տուժել են տարերային աղետից
    Չորս օր տևած անձրևն ու ուժեղ քամին խնդիրներ են ստեղծել Վրաստանի Սամեգրելոյի շրջանի Փոթիի, Չխորոծկղուի և Զուգդիդիի մունիցիպալիտետներում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ 
    23:44
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խիճ և ավազ արդյունահանող ընկերության կողմից պետությանը պատճառված շուրջ 160 մլն դրամ վնասը վերականգնվել է պետական բյուջե. ՔԿ
    «ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության մեխանիզմը, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի չափը:
    23:35
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը
    Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
    23:16
    21.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Կիմ Չեն Ընի զինվորներն՝ ուկրաինական ճակատո՞ւմ. պատերազմի 969-րդ օրը Կիևում է Պենտագոնի ղեկավարը
    Շարունակում է լարված մնալ իրավիճակը Ուկրաինայում: Ռուսական զինուժը առաջընթաց ունի միանգամից մի քանի ուղղությամբ: Ծանր մարտեր են Դոնեցկի մարզում, որտեղ ուկրաինական զինուժը չի թուլացնում պաշտպանությունը՝ չնայած մարդուժի մեծ պակասին, ինչը չի թաքնում Զելենսկին: Ուկրաինայի նախագահը մտահոգված է ճակատում հյուսիսկորեական զորքի հավանական ներկայությամբ: Անցած շաբաթ հարավկորեական հետախուզությունն է հայտարարել, որ Փհենյանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել 12 000 զինվորականի՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար: Այսօր էլ Սեուլը պաշտոնապես կոչ է արել Մոսկվային՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Ռուսաստանից հյուսիսկոերական զինվորներին դուրս բերելու համար: Կրեմլը հերքել է այդ լուրը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը Կորեայի Ժողովրդադեմոկատական Հանրապետության համագործակցում է միջազգային իրավունքի շրջանակներում:
    23:00
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվրախորհրդարանը հոկտեմբերի 22-ին կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները
    «Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 22-ին կքննարկեն Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքները, իսկ հոկտեմբերի 24-ին կքվեարկեն բանաձևի օգտին...
    22:50
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խորենացու «Ողբը» նաև նիկոլիզմի մասին է․ Էդուարդ Շարմազանով
    Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։
    22:40
    21.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ամենասարսափելին է անում Ալեն Սիմոնյանը. Արցախում էթնիկ զտումները արդարացնո՞ւմ է ՀՀ երկրորդ դեմքը
    Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հղում է անում հավանաբար 1993-ին ընդունված ՄԱԿ-ի չորս հայտնի բանաձևերին, որոնք 30 տարի անօգուտ շահարկում էր Ադրբեջանը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ՄԱԿ-ը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում է այս բանաձևերի մասին հիշատակել Ալեն Սիմոնյանը: Նրա այդ հայտարարությունը ընդդիմությունը անվանում է «դավաճանական»: Ալեն Սիմոնյանի մեջբերած բանաձևերի հիմնական պահանջն իրականում կրակի դադարեցումն ու բանակցությունների վերսկսումն է Մինսկի խմբի շրջանակներում: Ադրբեջանը դա խախտել է: Բանաձևերով կոչ է արվել Ադրբեջանին ուղիղ բանակցություններ սկսել հակամարտող կողմ՝ Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը դա չի արել: Հայաստանի Հանարապետությունը, ըստ այդ բանաձևերի, հակամարտության կողմ չէ և ընդամենը պետք է ազդեցություն ունենա հակամարտության կարգավորման հարցում: Ամենակարևորը՝ հակամարտության աշխարհագրությունը չպետք է մեծանա և հարևաններ չպետք է ընդգրկվեն, ինչն, ըստ էության, արվում է այսօր: Ինչո՞ւ է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը պաշտպանում ադրբեջանական կեղծ թեզերը և խեղաթյուրված փաստեր ներկայացնում հակամարտութան պատմության մասին:
    22:35
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ ըմբշամարտիկներ Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակիչում են
    Այսօր Ալբանիայի Տիրանա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։
    22:29
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի իշխանությունը հերթական զիջումներն է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան
    «Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հաստատելուն ի պատասխան, այսօր Ադրբեջանի խորհրդարանում, այսպես կոչված, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ է ձևավորվել:
    22:17
    21.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Իրանին հարվածելու պատրվակ կդառնա՞ «Նեթանյահուի մահափորձը». Թեհրանը հարձակման է սպասում
    Ռուս-ուկրաինական ճակատում թեժացման, Մերձավոր Արևելքում շարունակվող արյունահեղության ֆոնին Չինաստանի նախագահն է իր բանակին կոչ արել պատրաստ լինել պատերազմի: «Համաշխարհային պատերազմ» ձևակերպումից խուսափում են փորձագետները, բայց համոզված են, որ Մերձավոր Արևելքը դառնալու է աշխարհում մեծ պատերազմի կենտրոն: Չեն իրականանում որոշ փորձագետների այն կանխատեսումները, թե ՀԱՄԱՍ-ի ղեկավարի մահից հետո խաղաղություն է հաստատվելու Գազայում: Նեթանյահուն շարունակում է կռվել երկու ճակատով՝ վախենալով պատերազմը դադարեցնելու դեպքում դառնալ պարտված պետություն:
    22:10
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
    Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 22-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
    22:03
    21.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի հաղթաթուղթը դակում են Հայաստանի ԱԺ-ում՝ ռիսկեր ստեղծելո՞վ, թե՞ վտանգը նվազեցնելով
    Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի ու Ադրրբեջանի համաձայնեցրած կանոնակարգի նախագծին: Այն կներառվի լիագումար նիստերի օրակարգում: Ընդդիմադիր պատգամավորները դեմ են քվեարկել: Իշխանությունը պնդում է, որ կանոնակարգի վավերացումը նվազեցնում է անվտանգային ռիսկերը, բայց ինչպես ավելի վաղ էր հայտարարում՝ խաղաղության երաշխիք չէ: Այդ դեպքում ինչո՞ւ է շտապում Հայաստանը, երբ Ադրբեջանում դեռ որևէ ներպետական գործընթաց չի սկսվել:
    21:52
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բեռնատարն ընկել է փոսը․ օգնության են հասել փրկարարները
    Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Ուրարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    21:47
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞ւմ հույսին են մնացել. 168.am
    «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետո այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ 1 տրենդը: Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ»,- մասնավորապես գրել էր Աննա Հակոբյանը՝ կցելով հրապարակված տեսանյութին:
    21:36
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը 2026-ին կանցկացվի Հայաստանում
    2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում։ Դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-21 տարեկան պատանիների համար: Այս մասին հայտնել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 
    21:25
    21.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Թանկացող տրանսպորտ, վճարման «դժվարամարս» եղանակներ. երևանյան գլխացավանք
    Այսօր Երևանի քաղաքապետը հիշեցրել է, որ նոյեմբերի մեկից հասարարակական տրանսպորտում հարյուր դրամանոցից բացի, այլ մետաղադրամ չի ընդունվելու: Նա խնդրել է վճարել 100 դրամանոցով կամ Թել Սելի միջոցով էլեկտրոնային տոմս գնել: Ավինյանը Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է, որ ստվերից խուսափելու համար է Միասնական տոմսային համակարգում այդ փոփոխությունն արվում: Տրանսպորտի սակագինը կբարձրանա հունվարից ուժի մեջ մտնող նոր փաթեթներով: Ըստ Երևանի քաղաքապետի՝ վարձավճարի բարձրացումը կմեղմի տրանսպորտային համակարգի ֆինանսական բեռը: Քաղաքապետարանի ստվերի դեմ պայքարից հոգնել են քաղաքացիները: Խորհուրդ են տալիս Ավինյանին՝ մեկ-մեկ էլ ստվերում մնացած մարդկանց ուղղությամբ նայել:
    21:14
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ
    Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
    21:07
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հետո էլ զարմանում եք, երբ ԱԺ–ում Քյարամյանը մատ է թափ տալիս պատգամավորի վրա․․․ Արսեն Բաբայան
    «Վստահորդս գիշերը զբոսնում էր Ավան վարչական շրջանի տարածքում։ Ինչ-որ երիտասարդների հետ փողոցում վիճաբանություն է տեղի ունենում, որի հետևանքով այդ երիտասարդները դանակահարում են վստահորդիս։ Վստահորդիս հաջողվում է հասնել հիվանդանոց և բուժ․օգնություն ստանալ։ Իսկ դրանից հետո սկսվում է քննչականի բեսպրեդելը․․․
    20:56
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
    Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան թաղամասի «Ակվարիում» ռեստորանային համալիրի մոտ տղամարդու դի կա:
    20:48
    21.10.24
    Ավելին