Լրահոս

2024-10-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա. Ալեն Սիմոնյան
    ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից Չեխիա պաշտոնական այցի ժամանակ արած մի հայտարարության մասին։ Նա մեջբերեց Սիմոնյանի խոսքը՝ «հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքները օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակն ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։ «Իհարկե, դատապարտել եք պատերազմը։ Այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձևեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»,- հարցրեց Մանուկյանը։ Սիմոնյանն արձագանքեց. «Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն, թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմում, երբ որ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում անձամբ ՀՅԴ-ն ու նշում, որ դա Ադրբեջան է։ Բա ի՞նչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին, որևէ նոր բան իմ ասածի մեջ չկա»։ Ընդդիմադիր պատգամավորն արձագանքելով ասաց․ «Ժողովրդական խոսք կա՝ «Я про Ивана, а он про болвана»։ Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին, վերաբերվել են հրադադարի հաստատմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը։ ՄԱԿ-ի բանաձևերը որևէ լեգիտիմ, նույնիսկ աննշան, Ադրբեջանին որևէ իրավական հիմք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Ադրբեջանի օկուպացիայի համար»։ Ի պատասխան պատգամավորի ԱԺ նախագահը հայտարարեց. «Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը, ինչի մասին մենք խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։
    10:49
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազության
    Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, տեղեկանում ենք «Ազդարար» կայքէջից: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
    10:45
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման համար կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պողոսյան Ռոմեոին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Աբովյան ք․)։ Մասնավորապես՝ - արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող նյութերից, - շինության առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, - սանհանգույցի դուռը անմիջապես բացվում էր սննդամթերքի արտադրական տարածքի մեջ, - սահմանված չեն եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
    10:38
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Մինչ Ադրբեջանը մատը մատին չի խփում, մեր իշխանություններն օրենքի խախտումով` ափալ-թափալ, կանոնակարգի նախագիծը հաստատեցին պատկան հանձնաժողովում և խցկեցին այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ։
    10:34
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։
    10:30
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված. տարել են նաև չհրկիզվող պահարանը
    Հոկտեմբերի 20-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն է ահազանգել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ 23-ամյա Ս. Ք.-ն և հայտնել, որ իրենց տանից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ք.-ն հայտնել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Մյասնիկյան գյուղի Մովսեսաշեն թաղամասում գտնվող տան ճաղավանդակը պոկել են, այնուհետև բացել եվրոպատուհանը, մտել ներս և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը, իսկ զգեստապահարանից գողացել են դրամապահոցը, որի մեջ եղել են մոտ 300 հազար ՀՀ դրամի 500-դրամանոց մետաղադրամներ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում «բնակարանային գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ք.-ն իր ընտանիքի անդամների հետ մասնակցելիս են եղել հարսանյաց արարողության ու վերադառնալով տուն՝ հայտնաբերել են տունը թալանված։ Չհրկիզվող պահարանում էլ եղել են 10 մլն դրամ և 10 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։
    10:15
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտայի թիվ 16, 20 բազմաբնակարան շենքերի, Ահարոնյան փողոցի առանձնատների, բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 1, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների առանձնատների, Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 3-րդ փողոցի թիվ 2-րդ բազմաբնակարան շենքի, Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 11, 11ա, 13, 13ա, 15, 17, 17ա բազմաբնակարան շենքերի, Ավետիսյան 1-ին փողոցի թիվ 51 շենքի, Պ. Սևակ փողոցի թիվ 1/1, 1/2, 1/3, 1/4, 5, 7, 9, 8, 8/1, 8/2, 30, 90, 92, 51/2 բազմաբնակարան շենքերի, առանձնատների, Դ. Անհաղթ փողոցի թիվ 1, 3, 5, 7, 9, 19, 19/1, 17, 23/1 բազմաբնակարան շենքերի, Դրոյի փողոցի բազմաբնակարան շենքերի, Լեփսիուսի փողոցի թիվ 1, 2-րդ փողոցների առանձնատների, Լեփսիուսի փողոցի բազմաբնակարան շենքերի, Կամարակ փողոցի թիվ 1, 2-րդ նրբանցքների, Հասրաթյան փողոցի թիվ 1, 2-րդ բազմաբնակարան շենքերի, առանձնատների, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 1, 2-րդ, 3-րդ փակուղիների բազմաբնակարան շենքերի, թիվ 70/1, 72, 74, 76, 66, 66ա, 62/1, 49, 51 բազմաբնակարան շենքերի, Վ.Վահյան փողոցի առանձնատների, Ներսիսյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Քանաքեռ 1-ին փողոցի, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Քանաքեռցու, Սարկավագի, Աղասու փողոցների առանձնատների (մասնակի), Ադոնցի փողոցի թիվ 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի, Սարկավագի փողոցի թիվ 32ա բազմաբնակարան շենքի, Ֆանարջյան փողոցի թիվ 1, 76/18, 64/5, 90–92/8 առանձնատների գազասպառողների, «Իզմիրլյան բժշկական կենտրոն», «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն», «Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ», «ՈՒիգմոր Գրուփ», «Կ. Եսայանի անվան պոլիկլինիկա», «Երևանի Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ների, ՍԻԹԻ», «Ջերմուկ Ինթերնեյշնլ», «Պարգև» ՍՊԸ-ների, սեփականատեր Հայկ Գալստյանի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 22-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Խանջյան, Ագաթանգեղոսի, Արշակունյաց, Խորենացու, Դեղատան, Վ.Սարգսյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 22-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 17։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Գրիբոյեդովի, Ն.Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի անցուղու, Կոմիտասի պողոտայի, Տիգրանյան, Ն.Զարյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների, «Վարսամ և ընկերներ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ջի Բի Ար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ստեփան Շիշիկյան» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Լի Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արտսոլեի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Առաջին Ծիծեռնակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էյ ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Աշտարակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Զվարթնոց» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲՈւԱՏ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մանիգրանտ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԳԳ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Միսակյան Ներսես» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Քոչարյան Կարինե» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Դավլեքս» ՍՊԸ-ի, «Ա. Կազումյան» ՍՊԸ-ի, «Արատտա Դիսթիլերի» ՍՊԸ-ի, «Արմեն Ալկո» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեյի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Կալինինի 1-ից 130 հասցեների, Գետափնյա փողոցի թիվ 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Կալինինի 1-ին նրբանցքի, Արցախյան 1-ին փողոցի, Իվանովոյի, Ուսանողական, Մյասնիկյան փողոցների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» Dպ500մմ մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Խանջյան, Ձերժինսկի, Նոր-Ամասիա, Լուկաշին, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան, Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի, Բամբակաշատ, Արևիկ, Մայիսյան, Ջրաշեն, ՋանՖիդա, Փշատավան, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Մյասնիկյան, Բաղրամյան, Արևադաշտ, Տալվորիկ, Վանանդ, Շենիկ, Հացիկ, Ալաշկերտ, Արտամետ բնակավայրերի գազասպառողների, «Ալֆեն», «Անուլ-Հ», «Գուգա Տեխնո», «Գևորգյան-Էքիզյան բարեկամություն», «Դեր-Նոն», «Երվանդ և Սամսոն», «Էդո Վրացի», «Թեմ-Արմ-Կար», «Դետրոիտ» («Դեպրոտ»), «Նարենար, „Պետրոս-Զախար“, „Ռավանա“, „ԴավՆար“, „ՀԿԽ“, „Վեգաս“, „Վովա և Սամսոն“, „Քաջ“, „Քաջ Սարդարապատցի“, „Քինգ գազ“ ՍՊԸ-ների, „Մկրտչյան Գագիկ“, „Շահինյան Դավիթ“, „Գրիգորյան Սերյոժա“ ԱՁ-ների ԱԳԼՃԿ-ների, „Առ Ալլոյս Թրեյդինգ“, „Պետրոսյան Արտավազդ“, „Ալվան“, „Պրոշյանի կոնյակի գործարան“, „Տիեռաս դե Արմենիա“ ՍՊԸ-ների, „Սևանի հացի գործարան“, „ՄԱՊ“, „Եվրոթերմ“ ՓԲԸ-ների, „Աբրահամյան Թագուշ“, „Հակոբյան Գարիկ“ ԱՁ-ների, սեփականատերեր Մկրտչյան Երեմի, Թադևոսյան Արտյոմի, Պարսամյան Ծառուկի, Հովսեփյան Կարենի, Հերիքյան Արտակի, Հերիքյան Լևոնի, Ներսիսյան Ավետիքի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպույունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-3 «Առդա» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
    10:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից․ «Փաստ»
    Նա տիպիկ քպական ոճով ձախողումների մեջ մեղադրել է բոլորին՝ ՀՖՖ ղեկավարությունից բացի. մեղավոր են կորոնավիրուսը, 44-օրյա պատերազմը, Ուկրաինայի հակամարտությունը (վերջինս նույնիսկ ուկրաինական ֆուտբոլի վրա այնքան չի ազդել, փաստորեն, որքան Հայաստանի), արտարժույթի շուկան (հը՞), ակումբները, մարզիչները, ֆուտբոլիստները, «իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտները», երկրպագուները և այլն, և այլն: Մի խոսքով, ամեն ինչ ու ամեն ոք խանգարել են, իսկ, ահա, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար»: Հանուն արդարության պետք է նշել, որ Մելիքբեկյանը նաև «ՀՖՖ ղեկավարության մեղավորության» մասին է խոսել, բայց ոչ թե ծրագրերը տապալելու, արդյունքներ չգրանցելու, ֆուտբոլը չզարգացնելու առումով, այլ նրա համար, որ... «ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը, նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում»: Զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ: 
    09:48
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում
    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    09:45
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԲՏԱ նախարարի նախկին տեղակալը` ՀՌՀ անդամի միակ թեկնածու․ «Ժողովուրդ»
    ՀՀ Սահմանադրության հոդված 197-ը սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կազմը և կազմավորման կարգը։
    09:42
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կանոնակարգը օրենքի խախտումով խցկեցին օրակարգ․ «Հրապարակ»
    «Հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ուշ, քան ԱԺ հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաև մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն»։ Սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանին երեկ հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը։ Ասաց՝ բացարձակ չեն շտապում:
    09:38
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:35
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռոմանոս Պետրոսյանին կանչել են Քննչական կոմիտե ու հարցաքննել. «Ժողովուրդ»
    ՔՊ վարչության անդամ, պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են քննչական կոմիտեի ԱԱԾ վարչություն ու հարցաքննել: Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ տագնապի զգացողություն է ունեցել։
    09:32
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:30
    22.10.24
    Ավելին
  • Հասարակական
    «Դալմա Գարդեն մոլ»-ը 12 տարեկան է
    Ուժ, հեղինակություն և հուսալիություն. նոր կարգախոսներով է 12-ամյա ուղին նշում Դալմա Գարդեն մոլը: Հայկական շուկա առևտրի նոր մշակույթ բերած ընկերությունը հավատարիմ հաճախորդների հետ է տարեդարձը նշել՝ սոցիալական նոր ծրագրերի ու ժամանացա-առևտրային նոր հնարավորությունների խոստումով:
    09:15
    22.10.24
    Ավելին
2024-10-21
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ
    Իսրայելական զինուժը վերջին ժամերին մի քանի հարձակում է արձանագրել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ՝ լիբանանյան տարածքից։ 
    23:55
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի որոշ շրջաններ տուժել են տարերային աղետից
    Չորս օր տևած անձրևն ու ուժեղ քամին խնդիրներ են ստեղծել Վրաստանի Սամեգրելոյի շրջանի Փոթիի, Չխորոծկղուի և Զուգդիդիի մունիցիպալիտետներում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ 
    23:44
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խիճ և ավազ արդյունահանող ընկերության կողմից պետությանը պատճառված շուրջ 160 մլն դրամ վնասը վերականգնվել է պետական բյուջե. ՔԿ
    «ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործության մեխանիզմը, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի չափը:
    23:35
    21.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավորի փոփոխության դեպքում հնարավորություն կստեղծվի շարունակել գործի քննությունը
    Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
    23:16
    21.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Կիմ Չեն Ընի զինվորներն՝ ուկրաինական ճակատո՞ւմ. պատերազմի 969-րդ օրը Կիևում է Պենտագոնի ղեկավարը
    Շարունակում է լարված մնալ իրավիճակը Ուկրաինայում: Ռուսական զինուժը առաջընթաց ունի միանգամից մի քանի ուղղությամբ: Ծանր մարտեր են Դոնեցկի մարզում, որտեղ ուկրաինական զինուժը չի թուլացնում պաշտպանությունը՝ չնայած մարդուժի մեծ պակասին, ինչը չի թաքնում Զելենսկին: Ուկրաինայի նախագահը մտահոգված է ճակատում հյուսիսկորեական զորքի հավանական ներկայությամբ: Անցած շաբաթ հարավկորեական հետախուզությունն է հայտարարել, որ Փհենյանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել 12 000 զինվորականի՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար: Այսօր էլ Սեուլը պաշտոնապես կոչ է արել Մոսկվային՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Ռուսաստանից հյուսիսկոերական զինվորներին դուրս բերելու համար: Կրեմլը հերքել է այդ լուրը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը Կորեայի Ժողովրդադեմոկատական Հանրապետության համագործակցում է միջազգային իրավունքի շրջանակներում:
    23:00
    21.10.24
    Ավելին