Լրահոս
2026-04-28
-
ՔաղաքականՊատմական առաջընթաց. ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կարս-Գյումրի երկաթգծի վերաբացմանն ուղղված քայլերըՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է Կարսում տեղի ունեցած՝ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը՝ նշելով, որ պատմական առաջընթաց է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին: «Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։ Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին17:4228.04.26 -
Իրավական«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողն ապրիլի 28-ին՝ ժամը 04։35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս լսել է արտասովոր ձայներ։ Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված, ներնետված 3 փաթեթ, որոնցում առկա է եղել 8 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։Ավելին17:3528.04.26 -
ՔաղաքականԵՄ դիվանագետներն այցելել են ԿԸՀ՝ ծանոթանալու ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներինԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության ղեկավար, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիվանագետները ԿԸՀ են այցելել սեփական նախաձեռնությամբ։Ավելին17:3028.04.26 -
ՄիջազգայինԾանր իրավիճակ է ռազմաճակատում. Ուկրաինային տարածքային զիջումների են տրամադրումԾանր իրավիճակ է ռուս-ուկրաինական ռազմաճակատում: Մոսկվան հայտնել է ուկրաինական անօդաչուների գրոհի մասին: Զոհեր ու վիրավորներ կան Բելգորոդում՝ ըստ տեղի իշխանությունների:Ավելին17:2528.04.26 -
ՔաղաքականՄենք առաջարկում ենք ստեղծել սփյուռքի երիտասարդներին Հայաստանին կապելու ցանց. Արման ԱբովյանԱյս մասին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը։Ավելին17:1828.04.26 -
ՀասարակականԱշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և նրանց դուստրերի գրանցման հասցեն չի փոխվել։ Նրանք շարունակում են գրանցված մնալ Չեխովի 8 հասցեում գտնվող իրենց նախկին բնակարանի վրա, որը, իրենց իսկ հայտարարություններով, դեռ 2 տարի առաջ են վաճառել։Ավելին17:1328.04.26 -
ՔաղաքականԽաղաղության ցանկացած գործընթաց պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով. Սուրեն ՍուրենյանցԱյս մասին «Առաջարկ Հայաստանին» նախագծի անդամների նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակում ներառված Սուրեն Սուրենյանցը:Ավելին17:0928.04.26 -
ՔաղաքականՄեր երկրի խնդիրը կառավարման մեջ է․ Արա ԱյվազյանԱյս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։Ավելին17:0428.04.26 -
ԱշխարհՆիգերիայում զինված հարձակման հետևանքով 29 մարդ է զոհվելՆահանգապետի գրասենյակը հայտնել է, որ «հարձակվողները գործել են մի քանի ժամ՝ սպանելով տասնյակ բնակիչների, այրելով պաշտամունքի վայրեր և ոչնչացնելով գույք, այդ թվում՝ մոտոցիկլետներ»։Ավելին17:0028.04.26 -
ԻրավականԲնակչի տանը 122 գրամ մարիխուանա է հայտնաբերվել. 27-ամյա երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ապրիլի 27-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը և հարակից շինությունում կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տան նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 122 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփից։ Նա ձերբակալվել, տեղափոխվել է Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Ակնալիճ գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։Ավելին16:4728.04.26 -
ՀասարակականԵրևանում 9-ամյա երեխային հարվածներ են հասցրել. մայրը դիմել է ոստիկանությունԱպրիլի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ Ա․ Ե․-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում իր 9-ամյա երեխայի հետ խաղացող երեխայի մայրիկը, ով բնակվում է մոտակայքում, հարվածներ է հասցրել իր երեխայի դեմքին։Ավելին16:3928.04.26 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս․ այն զգացվել է Գյումրիում և ՀՀ այլ բնակավայրերումԱպրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:Ավելին16:3528.04.26 -
ԻրավականԱնչափահասին ներգրավել է գողությունների մեջ. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել էԱնչափահասին ներգրավել է գողությունների մեջ. 30-ամյա երիտասարդը ձերբակալվել էԱվելին16:2328.04.26 -
ՄիջազգայինՁերբակալվել է թմրաբիզնեսի «այգեպանը». անկարգություններ են սկսվել ՄեքսիկայումՆարկոբարոն Էլ-Ժարդիներոյի ձերբակալաման մասին են հայտնել մեքսիկական հատուկ նշանակության ուժերը: «Խալիսկո նոր սերունդ» անունով թմրակարտելի առաջնորդի ձերբակալման օպերացիան բարդ է եղել, անհրաժեշտ է եղել ավելի քան 500 զինվոր, նաև օդուժ ներգրավել:Ավելին16:1528.04.26 -
ԱրցախԱրսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է․ 24NewsԱրտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ մշակութային ժառանգությունը քանդելը միջազգային հանցագործություն է, Ադրբեջանը հանցանք է գործում, իսկ ՀՀ-ն դրանք պաշտպանելու պարտավորություն ունի՝ սկսած հայկական ժառանգության հանդեպ ունեցած պատասխանատվությունից, մինչև այն, որ արցախցիներին ընդունած կողմն է, հետևաբար նրանց մշակույթը պիտի պաշտպանի:Ավելին16:0728.04.26 -
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետը կարող է ավտոմեքենայով մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի օրվա միջոցառումներին․ TVN24Նախօրեին Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր, որ Ֆիցոյի ինքնաթիռի՝ Լեհաստանի օդային տարածքով դեպի Ռուսաստան թռիչքի հարցը հանված է օրակարգից։ Ընդ որում, նա չի պարզաբանել, թե արդյոք Վարշավան պատրաստվում էր թույլտվություն տալ, կամ թե Մոսկվա մեկնելու համար որ երթուղին էր ընտրել Բրատիսլավան։Ավելին16:0028.04.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը հանդիպում է ունեցել երիտասարդների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպում է ունեցել երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանը ընդգծել է՝ երիտասարդները առաջին հերթին պետք է փոխեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի-որ դրանից հետո իրեն ավելի հեշտ կլինի մտածել մնացած այլ հարցերի մասին: «Առաջին քայլը պետք է միասին անենք, երկրորդ քայլի մասին չկասկածեք, ես միշտ եղել եմ իմ խոսքի տերը, հիմա էլ վստահեցնում եմ, որ շատ ավելի հեշտ են լինելու հաջորդ քայլերը»,- նշել է Կարապետյանը:Ավելին15:5128.04.26 -
ՄիջազգայինԳազայի հատվածի վարելահողերը գրեթե ամբողջությամբ վնասվել են Իսրայելի հետ պատերազմի հետևանքով«Այս ոչնչացումը միայն բնապահպանական չէ։ Այն ուղղակիորեն կապված է պարենային ճգնաժամի հետ», - ասել է մարդասիրական խումբը։Ավելին15:4428.04.26 -
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳ նախարարն Ավստրիայում կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ուկրաինական հակամարտությունըԹուրքիայի ԱԳ նախարարն Ավստրիայում կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ուկրաինական հակամարտությունըԱվելին15:3628.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր պատերազմի՞ է պատրաստվում Ադրբեջանը. վարժանք Թուրքիայի հետ, գործարք՝ ՉեխիայիՀայլուր 15։30 Նոր պատերազմի՞ է պատրաստվում Ադրբեջանը. վարժանք Թուրքիայի հետ, գործարք՝ ՉեխիայիԱվելին15:3028.04.26