Լրահոս
2026-04-28
-
ՄիջազգայինԻսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհերԱվիահարվածների ձայնը հասել է մինչև Տյուրոսի կենտրոնական առափնյա փողոց, իսկ քաղաքի արևելյան արվարձանի կողմից տեսանելի է հարձակման վայրից բարձրացող ծխի հսկայական սյունը։ Լիբանանի «հարավային մայրաքաղաքի» երկնքում շարունակում են շրջել մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնք միջին բարձրության վրա թռիչքներ են իրականացնում։Ավելին13:3028.04.26 -
ԻրավականԵրևանում հայտնաբերվել է ավազակության համար հետախուզվող 46-ամյա տղամարդըՀետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 22-ին։ Ժամը 10:45-ին Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի Մարգարյան փողոցում և տեղափոխվեց մարզային վարչություն։ 2024 թվականի սեպտեմբերից նա հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։Ավելին13:2028.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․90 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:Ավելին13:1428.04.26 -
ՀասարակականՌուսական կողմը պաշտոնապես չի տեղեկացրել «Ջերմուկի» վաճառքի արգելքի մասին. ՍԱՏՄ պարզաբանումըԱյս մասին հայտարարություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն՝ անդրադառնալով հրապարակումներին, որ Ռուսաստանի մակնշման պետական համակարգն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի խմբաքանակի վաճառքը օֆֆլայն ու օնլայն խանութներում։Ավելին13:0328.04.26 -
ՀասարակականԿոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ըԱյսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 49 հասցեի մոտ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Անուշավան Կ.-ի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Տիգրան Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։Ավելին12:5828.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։Ավելին12:4628.04.26 -
ՔաղաքականԽոր Վիրապ՝ առանց Արարատի. ինչպիսի՞ն է լինելու նոր կենսաչափական անձնագիրը«Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:Ավելին12:3428.04.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հեղուկ գազի դեֆիցիտը խորանում է. վարորդների բողոքըՀայլուր 12։30 Հեղուկ գազի դեֆիցիտը խորանում է. վարորդների բողոքըԱվելին12:3028.04.26 -
Արցախ«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վտանգված է․ Արցախում շարունակվում է հայկական հետքը ջնջելու քաղաքականությունըԳործակալության տարածած հայտարարության մեջ, մասնավորաես, ասվում է. «Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման փաստերը, Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման մասին հաղորդումները, ինչպես նաև սրբավայրերի, գերեզմանոցների, հուշարձանների և հայկական ինքնության տեսանելի նշանների նկատմամբ արձանագրված վանդալիզմի դեպքերը վկայում են ոչ թե առանձին միջադեպերի, այլ վտանգավոր և հետևողական քաղաքականության մասին։Ավելին12:2428.04.26 -
ՔաղաքականԳիտության զարգացումը առանձին վերցրած իմաստ չունի, գիտությունը զարգանա, որ ի՞նչ. Փաշինյանը՝ ԳԱԱ գիտնականներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում գիտական հանրության հետ։Ավելին12:1628.04.26 -
ԻրավականՀրապարակվել են 2026 թվականի ԱԺ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըՈրոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։Ավելին12:1128.04.26 -
ՔաղաքականՌուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. մանրամասներ«Ըստ էության, դատավճիռն օրինական ուժ է ստացել, և հայ գերիները, ըստ Ադրբեջանի օրենսդրության՝ համարվում են արդեն ոչ թե խափանման միջոցի ներքո գտնվող կալանավորներ, այլ՝ դատապարտյալներ։ Դա հանգեցնում է նաև Քրեակատարողական հիմնարկի փոփոխության»,-ասաց Սիրանուշ Սահակյանը։Ավելին12:0528.04.26 -
ՀասարակականԿասեցվել է 9 ապօրինի հորի շահագործում. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 9 դեպք։ Արարատի մարզի Մասիս, Նորամարգ, Դարակերտ, Արտաշատ բնակավայրերում 8 քաղաքացի չունենալով ջրօգտագործման թույլտվություն ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 8 խորքային հոր։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ոսկյա զարդերի արտադրությամբ զբաղվող «Փաթիլա» ՍՊԸ-ն 1 ապօրինի հորից արտադրական և ոռոգման նպատակներով իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։Ավելին12:0028.04.26 -
ՀասարակականԵրևանում մի շարք փողոցներ փակ են լինելուՆախարարությունից հայտնել են, որ Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։Ավելին11:5728.04.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 28.04.2026Մամուլի տեսություն 28.04.2026Ավելին11:5528.04.26 -
ՔաղաքականԻրանական լրատվական տիրույթում չի դադարում մեղադրանքների հոսքը Բաքվի հասցեին. Վարդան ՈսկանյանԸստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, նա հայտարարել է, որ մասնագետների կարծքով՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է արհեստածին Ադրբեջանի օդային տարածքը։Ավելին11:4628.04.26 -
ԱռողջապահականԲյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել․ ջրում հայտնաբերվել են շեղումներՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ «ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը շտապ մոբիլիզացրել է իր ուժերը և արագ արձագանքել։ Իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են: Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին»։Ավելին11:3728.04.26 -
ՀասարակականՇնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազանի շնորհավորանքն՝ Արթուր ՍարգսյանինՍյունյաց աշխարհի, Սիսական երկրի ամբողջ մաքուր և իսկատիպ որակներով, Հայաստան համբուրելի Մեծ Հայրենիքի ցավով ու տառապանքով, զորությամբ և ուրախությամբ ապրող սիրելի եղբայր` Հայրենիքով կապանքված ու Աստծու սիրով ապրող եղբայր, շնորհավո՛ր ծննդյանդ տարեդարձը, որն այսօր նշում ես ֆիզիկական կալանքի, բայց հոգով անսահման ազատության մեջ:Ավելին11:2528.04.26 -
ԱշխարհՋիմի Քիմելը հայտարարել է, որ Մելանյա Թրամփի մասին իր կատակը կապ չունի ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի հետԶինված տղամարդը կրակ էր բացել այն հյուրանոցում, որտեղ ընթանում էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը՝ Թրամփի և նրա տիկնոջ մասնակցությամբ: Հարձակվողին բերման են ենթարկել և մեղադրանք առաջադրել նախագահի դեմ մահափորձ կատարելու համար:Ավելին11:1528.04.26 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքըՇրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզորի» նամակը, որտեղ գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս պատճառելը թույլ չտալու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։ Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված արտադրանքը։ Ինչպես նշել է Յուսուպովը, «մինչև ստուգման ավարտը այն չի հայտնվի սպառողների ձեռքում»։ Մակնշման համակարգն արդեն մեկ անգամ կասեցրել էր «Ջերմուկի» 2,5 միլիոն շշի վաճառքը 2024 թվականին՝ Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Այն ժամանակ շշի մեջ հանքային ջրի փոխարեն քացախաթթու էր հայտնաբերվել։Ավելին11:0628.04.26