Լրահոս

2026-04-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
    Այս մասին հայտարարել են Երևանի քաղաքապետարանից:
    23:00
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգից հետո ՊՆ-ն խոստացել է վճարել․ զինծառայողները կստանա՞ն 4 ամսվա հավելավճարները․ Yerevan.Today
    Փոխարենը զինծառայողներին խոստացվել էր աշխատավարձերի բարձրացում մինչև 200․000 դրամով, իսկ սպայական կազմինը մինչև 250․000 դրամով․ բայց ո՛չ աշխատավարձն է բարձրացել, ո՛չ էլ հավելավճարներն են ստացել։
    22:48
    28.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Երևանը ճաքում է անորակ գործից. ասֆալտ՝ մեկ օրվա համա՞ր
    Պատմություն՝ Երևանի Կիևյան փողոցի դղրդոցի մասին: Մեկ տարի առաջ արված ասֆալտը ճաքեր է տվել, մեծ ճոճանակի վերածվել:
    22:37
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պենտագոնում համաձայնել են, որ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա ավելի արդյունավետ
    «Այո՛, համաձայն եմ»,- ասել է Բրեդլին ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ Պենտագոնի քաղաքական հարցերով փոխնախարար Էլբրիջ Քոլբին կոչ էր արել անհապաղ մոբիլիզացնել ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը՝ կրիտիկական նշանակություն ունեցող զինամթերքի և սպառազինության համակարգերի արտադրությունը կտրուկ մեծացնելու համար։
    22:25
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արթուր Ավանեսյանի նկատմամբ քաղաքական կալանք է կիրառվել․ Արամ Վարդևանյան
    «Արթուր Ավանեսյանին առաջադրված մեղադրանքը, հարուցված վարույթը որևէ հիմք չունեն»,- հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորմանը։
    22:15
    28.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Վառվում է հեղուկ գազի շուկան. Պուտինն է պատժո՞ւմ, թե՞ Փաշինյանի կաբինետը լավ չի աշխատում
    Հեղուկ գազի դեֆիցիտի 4-րդ օրը Էկոնոմիկայի նախարարությունը խախտել է լռությունը այս հարցով ու ֆեյսբուքյան գրառմամբ քաղաքացիներին հորդորել խուճապի չմատնվել: Ըստ նախարարության՝ Լարսի անցակետում կուտակումների պատճառով են հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները ուշանում: Նախարարությունում համոզված են՝ մարդիկ չպետք է «խուճապային գնումներ անեն»: «Գազ պետք է լինի, որ գնենք»,- ասում են վարորդները՝ գազալցակայանների ամեն ժամ երկարող հերթերում:
    22:00
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կառլ III-ն ու Թրամփը կհանդիպեն առանց տեսախցիկների․ The Guardian
    Ավելի վաղ ամերիկյան առաջնորդը անբարյացակամ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի և Միացյալ Թագավորության ռազմական կարողությունների մասին։ Բացի այդ, նա բազմիցս ներկայացրել է իր հավակնությունները Կանադայի նկատմամբ, որի պետության ղեկավարը բրիտանական միապետն է։ Կառլ III-ը պետական այցով ԱՄՆ է ժամանել ապրիլի 27-ին։ Երեքշաբթի նա Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ և ելույթ կունենա Կոնգրեսում։
    21:54
    28.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ո՞վ և ինչո՞ւ է Ռուսաստանում ընկել «Ջերմուկի» հետևից. ռուսական աղմուկ՝ հայկական հանքային ջրի շուրջ
    «Ջերմուկ գրուպից» չի հաջողվում ճշտել՝ արդյոք փետրվարի 17-ին և մարտի 5-ին շշալցված Ջերմուկի վաճառքը արգելվել է ռուսական շուկայում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ պնդում է, թե պաշտոնական տեղեկություն չի ստացել Մոսկվայից: Հայկական հանքային ջրի վաճառքն արգելելու մասին լուրը ռուսական լրատվամիջոցներն են հայտնել, պդնել, թե իբր խախտվել են ինչ-որ պարտադիր պահանջներ:
    21:45
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոլդովայի, Ուկրաինայի և ևս 3 երկրների պատվիրակություններ կժամանեն Հայաստան
    1. Կազմակերպել 2026 թվականի ապրիլի 28-30-ը «Խորհրդարանը բոլորի համար» խորագրով համաժողովին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն ժամանող՝  Մոլդովայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ալբանիայի եւ Գերմանիայի խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչների պատվիրակությունների ընդունելությունը:
    21:30
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամեն ամիս 1 դրամ աշխատավարձս փոխանցելու եմ «վարչաբենդին»․ Սամվել Կարապետյան
    Սամվել Կարապետյանը, անդրադառնալով իր թիմից հայտնի հետախույզ Կանդազի ձերբակալությանը, արձագանքել է․ «Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Մենք պետք է պատրաստ լինենք, որտեղ այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները,կոնկրետ՝ Ալիևի պահանջները։ Բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են։ Ինչը չկարողացավ անել Ալիևը և Ադրբեջանը 30 տարվա ընթացքում, իրենց հրամանով դա կատարեց Հայաստանի իշխանությունը, բայց շուտով՝ մեր հաղթանակից հետո, հերոսները նորից դառնալու են հերոս»։
    21:15
    28.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը «սիրելի գործընկերոջը» նախընտրական նվեր կանի՞. հայ գերիների վիճակը և նրանց հնարավոր վերադարձը
    Արդեն երկու տարի, յոթ ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտ: Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով, Վարդանյանի դատավճիռը ուժի մեջ է մտել և, ըստ այդ երկրի օրենսդրության, պետք է փոխվի նրա պահման վայրը: Հայ գերիների ճակատագրում արդյո՞ք որևէ փոփոխություն կլինի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ: Կրկին ակտիվացել են խոսակցություննը, որ ի աջակցություն Փաշինյանի, Ալիևը կարող է ազատ արձակել մի քանի գերու:
    21:05
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արթուրը անվեհեր տեսակ է, չնահանջող, հայրենիքն ու սկզբունքներն ամեն ինչից վեր դասող․ Գառնիկ Դանիելյան
    Մեր պայքարի ընկերն այժմ ապօրինաբար գտնվում է տնային կալանքի մեջ՝ զրկված լինելով քարոզարշավին մասնակցելու իր իրավունքից:
    20:54
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
    Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան կամրջի տակ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են նաև 103 շտապօգնության բժիշկների թիվ 03 խումբը, և բժիշկներն ու պարեկները դժվարանցանելի ճանապարհով իջել են հայտնաբերված մարմնի մոտ, որտեղ բժիշկները արձանագրել են քաղաքացու մահը։ Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 20-22 տարեկան տղա է։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
    20:49
    28.04.26
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանը գլխատե՞լ է Տատիկ-պապիկին. Ալիևի բուլդոզերը խլացնում է հայկական ձայնն Արցախում
    Դեդո-բաբոյի վտանգված լինելու մանին շարունակում են ահազանգեր հնչել: «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը նկատել է՝ ադրբեջանական տեղեկատվական դաշտում ակտիվացել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի ոչնչացման մասին վտանգավոր հռետորաբանությունը:
    20:45
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Ալիևը հայ գերիներ կուղարկի՞ Հայաստան ընտրություններից առաջ
    Հայլուր 20։30 Ալիևը հայ գերիներ կուղարկի՞ Հայաստան ընտրություններից առաջ
    20:30
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ Միհրան Մախսուդյան
    «Ես այլևս չեմ զարմանում այն մարդկանց վրա, ովքեր հրճվում են պատերազմ անցած տղայի՝ մեր ընկեր Արթուրի (Կանդազի) ձերբակալությամբ։ Դա արդեն ոչ թե կարծիք է, այլ բարոյական անկման ցուցիչ։ Նույն ոճով է ուրախանում թշնամին, և ցավալին այն է, որ դուք նույն հարթության վրա եք կանգնում։
    20:25
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
    Բացի դա, հուշարձանի բացահայտ աղավաղումը խախտում է նաև Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որի համաձայն «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։
    20:23
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը նշել է Հորմուզի նեղուցն առևտրային նավերի համար բացելու պայմանը
    Հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տեղաշարժը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե դա չսպառնա Իրանի անվտանգությանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ռեզա Թալայի-Նիկը։
    20:18
    28.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Մենակ վախն է երևում իրենց արածի մեջ. քաղաքացիները՝ ՀՀ անձնագիրը փոխող իշխանության մասին
    Հայկական նոր անձնագրի՝ փաշինյանական ճաշակի դիզայնի մասին ի՞նչ են մտածում երևանցիները: «Հայլուրի» հարցախույզը՝ առանց մեկնաբանության:
    20:12
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՆԳՆ շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորում և Լոռիում
    Ներքին գործերի նախարարության սպասարկման շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց Ձորի և Լոռու մարզերում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 30-ին ծառայություններ կմատուցվեն Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10։00-16:00-ն, և Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00-ն։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացին կարող է փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
    20:00
    28.04.26
    Ավելին