Լրահոս

2026-04-29
2026-04-28
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլերին՝ Իրանի հարցում ունեցած դիրքորոշման համար
    «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ընդունելի է համարում Իրանի մոտ միջուկային զենքի առկայությունը։ Նա գաղափար անգամ չունի, թե ինչի մասին է խոսում»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։ «Եթե Իրանն ունենար միջուկային զենք, ամբողջ աշխարհը պատանդ կդառնար։ Ես այժմ Իրանի նկատմամբ ձեռնարկում եմ գործողություններ, որոնք վաղուց պետք է ձեռնարկեին այլ երկրներ կամ նախագահներ»,- պնդել է Թրամփը։ «Զարմանալի չէ, որ Գերմանիայի գործերն այդքան վատ են թե՛ տնտեսական, թե՛ այլ առումներով»,- հավելել է ամերիկյան առաջնորդը։
    23:56
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է վարչապետ Սթարմերի դեմ հետաքննություն սկսելու նախաձեռնությունը
    Պահպանողականների առաջարկին աջակցել էին նաև այլ ընդդիմադիր ուժեր՝ Լիբերալ-դեմոկրատները, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, աջ պոպուլիստական Reform UK-ը և «կանաչները»։ Սակայն, քանի որ Լեյբորիստական կուսակցությունը 650-տեղանոց Համայնքների պալատում ունի բացարձակ մեծամասնություն, նախաձեռնությունը մերժվել է։ Թորիների առաջարկին կողմ է քվեարկել 223 պատգամավոր, դեմ՝ 335-ը։ Լեյբորիստները ընդդիմության այս քայլը որակել են որպես «քաղաքական հնարք»՝ հաջորդ շաբաթ կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։
    23:45
    28.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանի դեմ նոր պատերազմի վտանգը մեծ է. Թրամփը մերժում է Թեհրանի առաջարկները
    «Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ բացենք»,- այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Թրամփը, որն ըստ Ալ Ջազիրայի՝ անհամբեր է դարձել ու վայրկյան առաջ շոշափելի արդյունքներ է ուզում Իրանի հետ բանակցություններում: Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանը այսօր ամերիկյան կողմին հայտնել է, թե իբր «իրենք կոլապսի մեջ են» և ուզում են, որ «Ամերիկան որքան հնարավոր է շուտ բացի Հորմուզի նեղուցը»: Իրանը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը:
    23:37
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը մեղադրել է Կիևին Ռուսաստանում ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու մեջ
    «Իրենց մոտ՝ Ուկրաինայում, ընտրություններ չեն անցկացնում ռազմական դրության պատրվակով, դե, մեզ էլ փորձում են խանգարել»,- խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։
    23:25
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
    Կենսաչափական անձնագիր չի նշանակելու, որ փաստաթուղթը պարզապես էլեկտրոնային կրիչով է (չիպ) լինելու։ ՀՀ-ն այժմ գործընթաց է սկսել՝ ստորագրելու ICAO հատուկ գործիքակազմի (PKD) վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ երկրների միջև փոխանակվում են անձնագրերի անվտանգության թվային տվյալները։ Այն «վստահության ցանց» է, որը թույլ է տալիս, որ այլ երկրներ արագ ստուգեն՝ արդյոք սահմանը հատող փաստաթուղթն իրական է, բարձրացնում է սահմանային վերահսկողության անվտանգությունն ու արագությունը, հեշտացնում է քաղաքացիների միջազգային տեղաշարժը»,-գրել է նա։
    23:17
    28.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պատերազմի՞ է պատրաստվում Ադրբեջանը. զորավարժություն Թուրքիայի հետ, ռազմարդյունաբերություն՝ Չեխիայի
    Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունն են սկսել այսօր: «Թուրազ Գարթալ-2026» անունով վարժանքը Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցության շրջանակում է: Վերջին ամիսներին թուրքերն ու ադրբեջանցիները պարբերաբար են համատեղ փորձարկում ռազմական կարողությունները:
    23:08
    28.04.26
    Ավելին