Լրահոս
2024-11-25
-
Հասարակական«Զվարթնոցի» բեռնային համալիրի մոտ «Ford Transit» է այրվելԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսատուն-վարչության տարածքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:Ավելին17:3025.11.24 -
ՄիջազգայինԱրյունալի պատերազմը շարունակվում է՝ հրադադարի նոր հույսերի ֆոնինՄերձավոր Արևելքում թեժ մարտեր են եղել Հըզբոլահի և Իսրայելի միջև: Բեյրութում իսրայելական ավիահարվածներից առնվազն 29 մարդու մահվան մասին են հայտնում լիբանանյան լրատվամիջոցները: Թել Ավիվը վստահեցնում է, թե Հըզբոլահի 12 հրամանատարական կետերի է հարվածել, որոնք միտումնավոր բնակելի շենքերի միջև են տեղակայված: Իսրայելական ավիահարվածներից ժամեր առաջ Հզբոլահն էր հրթիռներ ու ԱԹՍ-ներ արձակել Իսրայելի ուղղությամբ: Չնայած լարված իրավիճակին, միջազգային մամուլը գրում է, թե հնարավոր է այս շաբաթ հրադադար կնքեն Հըզբոլահն ու Թել Ավիվը:Ավելին17:2125.11.24 -
ԻրավականՄԻՊ-ն ընդգծում է փաստաբանության ինստիտուտի ամրապնդմանը յուրաքանչյուրիս աջակցության կարևորությունը. հայտարարությունՄԻՊ-ը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցադրումների, տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում են ներկայացվել մտահոգություններ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված փոփոխությունների՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։Ավելին17:1525.11.24 -
ԱշխարհԵգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվելԱվելի քան 30 զբոսաշրջիկներով զբոսանավը երկուշաբթի առավոտյան խորտակվել է Կարմիր ծովում՝ Եգիպտական Մարս-Ալամի ափերի մոտ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», մի քանիսին ողջ են գտել, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։Ավելին17:0025.11.24 -
ՔաղաքականՀայկ Սարգսյանը, Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն ՄոսկվաԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանի ԱԺ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին:Ավելին16:4925.11.24 -
ՀասարակականՃամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղումՆոյեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Վայքում (Սարավանի լեռնանցք), Ծիլքար բնակավայրի հատվածում՝ ձնախառն անձրև, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։Ավելին16:3725.11.24 -
ՍպորտՈչ միայն ուժ, այլև ինքնատիրապետում. հաշմանդամություն ունեցող եռամարտիկների նոր հաղթանակներըՀայտնի են Հայաստանի ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության առաջնության հաղթողների անունները: Ավելի քան 100 մարզիկ, որոնցից 53 հաշմանդամային սպորտի ներկայացուցիչներ են, պայքարել են չեմպիոնի կոչման համար: Այս առաջնությունից հետո նրանք պատրաստվում են 2028 թվականի ամառային պարալիմպիկ խաղերին:Ավելին16:2625.11.24 -
ՀասարակականԶոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամԿառավարությունը նախատեսում է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության շրջանակում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման առավելագույնը երկու հնարավորություն։Ավելին16:1725.11.24 -
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։Ավելին16:0525.11.24 -
ՀասարակականՎթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներՆոյեմբերի 25-ին՝ ժամը 08:09-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։Ավելին15:5825.11.24 -
ԻրավականԿենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործովՀակակոռուպցիոն կոմիտեի լրատվականից հաստատեցին, որ Կենտրոնի թաղապետարանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձերբակալությունը տեղի է ունեցել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Կոմիտեից նշեցին, որ այդ գործով կան այլ մեղադրյալներ, որոնց մի մասը կալանավորված է, թե քանիսը՝ չմանրամասնեցին։Ավելին15:4525.11.24 -
Հասարակական«Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկինՀայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հաստատությունում:Ավելին15:3025.11.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ռուսական ուժգին գրոհ՝ Ուկրաինայի վրա. ռմբակոծվել են Խարկովը, Օդեսան և ԶապորոժիենՀայլուր 15։30 Ռուսական ուժգին գրոհ՝ Ուկրաինայի վրա. ռմբակոծվել են Խարկովը, Օդեսան և ԶապորոժիենԱվելին15:3025.11.24 -
ՏնտեսականՀՀ ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող, ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ձեռք չբերած տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվությունը սահմանված կարգով ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայություններին փոխանցվում է այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվելուց հետո 14 օրվա ընթացքում։Ավելին15:1925.11.24 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (Լուսանկարներ)Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Այս մասին հայտնել են ՊՆ-ից:Ավելին15:0425.11.24 -
ԻրավականՊարեկները ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի մեքենայում «մարիխուանա» են հայտնաբերելՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:Ավելին14:5525.11.24 -
ԻրավականԲեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել էՆոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է:Ավելին14:3725.11.24 -
ՄիջազգայինԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներինՍպիտակ տուն վերադառնալու առաջին իսկ օրը Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կհանգեցնի ամերիկյան բանակից բոլոր տրանսգենդեր զինվորականների հեռացմանը: Այս մասին հայտնում է բրիտանական The Times օրաթերթը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած սեփական աղբյուրները։Ավելին14:2625.11.24 -
Մշակույթ2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ մատուռ, Բայբուրդի 5-7 դդ․ եկեղեցական համալիր, Աղջոց Սբ. Ստեփանոս վանական համալիր և Գառնու հեթանոսական տաճար։Ավելին14:1825.11.24 -
ԱշխարհՍոչի-Անթալիա չվերթի սարսափները. օդանավը կպայթեր, եթե կրակը արագ չմարեինԱնթալիայում վայրէջքի պահին բռնկված ինքնաթիռի բոլոր ուղևորները հաջողությամբ տարհանվել են այրվող ինքնաթիռից: Սոչիից Անթալիա թռչող Sukhoi Superjet 100-ի շարժիչն է բռնկվել։ Հրդեհից փրկված ուղևորները պատմել են, որ հրմշտոց է սկսվել օդանավում, երբ ծուխը լցվել է սրահ: «Ոչ մեկ ոչ մեկին չէր թողնում անցնել»,- պատմել է ուղևորներից մեկը:Ավելին14:0925.11.24