Լրահոս

2026-06-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. կա վիրավոր
    Այսօր՝ հունիսի 9-ին, «Մի կաթիլ մեղրի» պատմությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա վիրավոր։
    16:36
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է զսպել էմոցիաները և սպասել քաղաքական ուժերի հրահանգներին. Արթուր Ղազինյան
    Ի տարբերություն մեր շատ ազնիվ, հայրենասեր ու էմոցիոնալ հայրենակիցների, քաղաքական ուժերի առաջնորդներն իրավունք չունեն որոշումներն ընդունել զգացմունքների ազդեցության ներքո, անհրաժեշտ է սառը և ռացիոնալ հաշվարկ, հնարավոր սցենարների մշակում, ռիսկերի և հնարավորությունների ադեկվատ գնահատում:
    16:32
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինվորների քվեարկության ժամանակ խախտումները արձանագրած լրագրողին անմիջապես կանչել են վարժական հավաքի․ News.am
    Նարեկ Խաչատրյանը ակտիվ լուսաբանել է ՔՊ–ի քարոզարշավի ընթացքը, արձանագրել բազմաթիվ խախտումներ։ Վերջին նման բացահայտումը քվեարկության օրն էր Սոթքում, որտեղ նա նկարահանել էր ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաեւ զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած ու նրանցից ոչ մի կերպ չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որեւէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։ Լրագրողի հարցադրումներին, թե ովքեր են այդ անձինք եւ ինչու զինծառայողների քվեարկության ժամանակ նրանք դուրս չեն հրավիրվում ընտրատեղամասի տարածքից, հանձնաժողովի նախագահը պնդում էր, թե նրանց չի ճանաչում, թեեւ համբուրելով բարեւել էր նրանցից մեկին, հետո էլ պատճառաբանել, թե միջանցքը ընտրատեղամասի տարածքը չէ, թեեւ միայն լրագրողի դիտարկումից հետո էին նրանք հեռացել քվեարկության սրահից, բայց շարունակում էին մնալ ընտրատեղամասի տարածքում՝ շարքով կանգնած զինվորների կողքին, որոնք դեռ նոր պետք է մտնեին քվեարկության։
    16:20
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իվետա Տոնոյանը հերքում է Գագիկ Ծառուկյանի՝ երկրից հեռանալու փորձի մասին լուրերը
    Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։
    16:16
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ արձանագրումներ են կատարել. Լիլիթ Գալստյան
    Այդուհանդերձ, այդտեղ տեղ են գտել առարկայական գնահատականներ, որոնց մի մասին անդրադարձել ենք իրենց փոխանցված նախընտրական խախտումների վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատրաստած երկու տեղեկանքում, ինչպես նաև միջազգային դիտորդական առաքելությունների հետ ընտրությունների նախօրյակին իմ և Արթուր Խաչատրյանի հանդիպումների ընթացքում։
    16:09
    09.06.26
    Ավելին
  • Միջազգային
    Պատերազմի սարսափն ուզում է ռուսներին ցույց տալ Զելենսկին. Մոսկվա-Կիև փոխադարձ հարվածներ
    Հանգիստ չի եղել գիշերը ռուս-ուկրաինական ճակաատում: Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների։ Տասնյակ զոհերի ու վիրավորների մասին է հայտնել ուկրաինական կողմը: Մոսկվան էլ հակառակորդին մեղադրում է Ղրիմի կամրջին հարվածելու համար:
    16:00
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանդատը պետք է վերցվի առանց քննարկման․ Արամ Օրբելյան
    «Պետք է լավ պատկերացնել, թե քաղաքական ճգնաժամը երբ է սկսվում: Ընտրություններին մասնակցեցի և որոշեցի չվերցնել մանդատը, ի՞նչ ճգնաժամ է առաջացնում: Ճգնաժամները լուծվում են ընրությունների միջոցով: Մեր ցանկություններն ու ռեալ հնարավորությունները պետք է համադրենք ու հասկանանք: Քաղաքականությունից ենք խոսում և պառլամենտական համակարգից. «Չվերցնելը» քննարկելը անիմաստ է: «Չեմ ընդունում, չեմ վերցնում»..., ինչ որ բա՞ն է փոխվում»,-ասել է Օրբելյան
    15:45
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Ընտրությունների արդյունքները կվիճարկվեն ՍԴ-ում. գործա՞րք է առաջարկվել ԲՀԿ-ին
    Հայլուր 15։30 Ընտրությունների արդյունքները կվիճարկվեն ՍԴ-ում. գործա՞րք է առաջարկվել ԲՀԿ-ին
    15:30
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Պարո՛ն Ասրյան, ինչպե՞ս եղավ, որ Դուք չզոհվեցիք». լրագրողի հարցը արցախցի ԳՇ պետին
    Լրագրողի հարցը արցախցի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին։
    15:28
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Բարով գան, իրենց 25 օրը կծառայեն ու կգնան. ԳՇ պետը՝ Հայաստան եկողների մասին
    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
    15:21
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Բանակը պատժի տեղ չի եղել, դուք պետք է ուրախանաք բանակով. ԳՇ պետը՝ մարդկանց, որպես պատիժ, վարժական հավաքների տանելու մասին
    Լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ մարդկանց, որպես պատիժ, վարժական հավաքների տանելու մասին։
    15:16
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թող ոչինչ ձեզ չկաշկանդի․ վստահ արեք ցանկացած բան, ինչ անելու եք․ Մխիթարյանը՝ ընդդիմությանը
    Ակնհայտ է, որ երկրում Նիկոլը չունի մեծամասնության աջակցությունը: Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծել է: Ակնհայտ է նաև, որ ձեզնից բոլորի ու բոլորիս սպասելիքները շատ մեծ են: Դուք իրավունք չունեք նեղանալ ձեզ ընտրող մարդկանցից, որովհետև իրենց կարիքը հաստատ դեռ ունենալու եք: Լսեք մարդկանց, խոսեք մարդկանց հետ ու բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը: Եթե դա անեք բաց ու ազնիվ և հատկապես բովանդակային գործողությունների պլան ներկայացնելով, ապա մարդիկ կընդունեն ձեր ամեն մի որոշումը:
    15:09
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է․ Հակոբ Բադալյան
    Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել քննարկելու շատ հանգամանքներ, բայց մի հարցում վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցում դա ունենալու է ԶՐՈ, կրկնեմ՝ ԶՐՈ նշանակություն:
    14:57
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ տարածքը 29,743 քկմ է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Էդվարդ Ասրյան
    «Ի՞նչ անկլավների մասին է խոսքը: Եթե այդ անկլավները Հայաստանի Հանրապետության 29,743 քառակուսի կիլոմետրի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու»,-նշել է Ասրյանը:
    14:45
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
    Դիմումների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկվելու են հետևյալ ընտրական տեղամասերի արդյունքները՝ Թիվ 1 ԸԸՀ՝ 01/01-01/23 Թիվ 2 ԸԸՀ՝ 2/1-2/57 Թիվ 4 ԸԸՀ՝ 4/1-4/54 Թիվ 5 ԸԸՀ՝ 5/1-5/19 Թիվ 6 ԸԸՀ՝ 6/1-6/52 Թիվ 8 ԸԸՀ՝ 8/1-8/63 Թիվ 9 ԸԸՀ՝ 9/11, 9/13, 9/15, 9/25, 9/33, 9/37, 9/43, 9/46, 9/51 Թիվ 10 ԸԸՀ՝ 10/2-10/10, 10/13, 10/14, 10/16, 10/17, 10/19, 10/21, 10/22, 10/23, 10/25, 10/28, 10/29, 10/31, 10/33, 10/34- 10/57 Թիվ 11 ԸԸՀ՝ 11/1, 11/5, 11/8, 11/11, 11/24, 11/33 Թիվ 12 ԸԸՀ՝ 12/20, 12/6, 12/50 Թիվ 18 ԸԸՀ՝ 18/4, 18/40, 18/37, 18/43, 18/35, 18/38, 18/55 Թիվ 21 ԸԸՀ՝ 21/1, 21/40 Թիվ 23 ԸԸՀ՝ 23/5, 23/6, 23/11, 23/36, 23/43, 23/60 Թիվ 24 ԸԸՀ՝ 24/1, 24/4, 24/30, 24/13, 24/28, 24/35, 24/36, 24/42, 24/46, Թիվ 25 ԸԸՀ՝ 25/01- 25/49 Թիվ 27 ԸԸՀ՝ 27/12, 27/23, 27/8 Թիվ 29 ԸԸՀ՝ 29/22 Թիվ 30 ԸԸՀ՝ 30/6, 30/55 Թիվ 31 ԸԸՀ՝ 31/57 Թիվ 34 ԸԸՀ՝ 34/01, 34/19, 34/22, 34/41, 34/55, 34/63: Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են ԸԸՀ նստավայրերում:
    14:39
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն դեռ Ռուսաստանին չի փոխանցել Զելենսկու հետ զրույցի մանրամասները. Պեսկով
    Ինչպես պնդում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին, Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։ «Այն (զրույցը) նոր է տեղի ունեցել, դեռ չեն փոխանցել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը Ռուսաստանին տեղեկացրե՞լ է Քուշների, Ուիթքոֆի և Զելենսկու զրույցի բովանդակության մասին։
    14:30
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ի՜նչ խայտառակություն». Մակրոնի նվերն Ուկրաինային զայրույթ է առաջացրել Ֆրանսիայում
    Դա Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնն է, որը նշվում է հուլիսի 14-ին։
    14:15
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպիտակի ոլորաններում «Kia Sorento»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
    Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում 60-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել։
    14:00
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
    13:50
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
    «Ագարակ» մաքսային անցման կետում, ԻԻՀ-ից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում, մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր: Խցիկում առկա բարձերի միջից հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր` 26 կգ. քաշով : Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը` առգրավվել: ԻԻՀ քաղաքացու նկատմամբ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով: Նշենք, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն աճել են: Տարեսկզբից մինչև հունիս ամիսն ընկած հատվածում բացահայտվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված բնական մազերի ներկրման 11 դեպք, փորձ է արվել ՀՀ պետական սահամանով ներմուծել ընդհանուր 621 կապ` 135.7 կգ բնական մազեր: Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կոչ է անում խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները, հայտարարագրել սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքներ թաքցնելու կամ չհայտարարագրելու փորձերից։
    13:42
    09.06.26
    Ավելին