Լրահոս
2026-06-09
-
ՔաղաքականԱՄՆ-ը կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում․ ՌուբիոՄենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»:Ավելին10:4109.06.26 -
ՀասարակականԿիրանցում ապրում է 260 չափահաս, ընտրություններին մասնակցել է՝ 307-ը․ ինչպե՞ս է հաղթել Փաշինյանը«Երեկվանից, երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, հանրային թիրախավորման կիզակետում հայտնվեցին սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ։ Իսկ ատելության ամենամեծ չափաբաժինը հասավ կիրանցեցիներին։Ավելին10:3009.06.26 -
ՀասարակականԱնժամանակ կյանքից հեռացել է լուսավոր երիտասարդ Տիգրանը«Նրա վաղաժամ հեռանալը մեծ կորուստ է ոչ միայն ընտանիքի ու հարազատների, այլև մեր ողջ երիտասարդական ընտանիքի համար։Ավելին10:2409.06.26 -
ՄիջազգայինԻսրայելը և Իրանը մեկ շաբաթով դադարեցրել են փոխադարձ հարվածները․ Թրամփ«Մենք շատ լավ զրույց ենք ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Նրա վրա հարձակվել են, նա պատասխան հարված է հասցրել։ Չեմ կարող նրան մեղադրել դրա համար։ Բայց հիմա նրանք դադարեցրել են դա։ Այնպես որ, նրանք հանգիստ կթողնեն միմյանց ևս մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան ժամանակ», - ասել է նա լրագրողներին։Ավելին10:1909.06.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին10:1509.06.26 -
ՄիջազգայինԻրանի հետ գործարքի պայմանների պահպանումը կդառնա դրա կարևորագույն ցուցանիշը․ Վենս«Կարծում եմ՝ նախագահի [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] կարծիքով՝ մեզ անհրաժեշտ է [գործարքի կատարման] ստուգում։ Անշուշտ, ամենակարևոր բաներից մեկը, որով կարելի է որոշել, որ այս համաձայնագիրը հաջողված է, ոչ թե այն է, ինչ իրանցիները կգրեն թղթի վրա, այլ մեր ձեռք բերած պայմանավորվածությունների պահանջների իրական պահպանումը նրանց կողմից, - ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ - Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է»։Ավելին10:0809.06.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԳագիկ Ծառուկյանը մերժել է ՔՊ-ի՝ գրպանային ընդդիմություն դառնալու առաջարկը, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։Ավելին10:0009.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կձգտի հասնել Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. ՎենսԱյնպես որ, մենք շարունակելու ենք ձգտել դրան», - ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։Ավելին09:5109.06.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին09:4509.06.26 -
Մամուլի տեսությունՊայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»Ընդդիմադիր դաշտը, առաջին տպավորությամբ, չկարողացավ ամբողջությամբ իրացնել իր առջև դրված առավելագույն նպատակները, և հակաեկեղեցական հստակ գործելաոճով հայտնի վարչախմբին հաջողվեց դեռևս պահպանել պետական ղեկը։ Այդուհանդերձ, բացառելով ինքնախաբեության գործոնը՝ վստահաբար պետք է արձանագրենք, որ ընդդիմության համար այս արդյունքը պարտություն համարելը կլինի կոպիտ ռազմավարական սխալ։ Սառնասիրտ քաղաքականության օբյեկտիվ լեզվով ասած՝ սա իշխող ուժի դիրքերի զգալի թուլացում է, քանի որ, ինչպես հասկանում եմ, նրանք վերընտրվեցին էապես պակաս լիազորություններով և վերջնականապես կորցրեցին իրենց նախկին բացարձակ իշխանությունը։ Ստեղծվել է միանգամայն նոր հավասարակշռություն, որը հայ ազգային ուժերից պահանջում է մարտավարական կտրուկ ու խելամիտ փոփոխություններ։ Այս իրողությունը հասկանալու համար պետք է դիմել Սուրբգրային իմաստությանը։ Ելք գրքում Աստված, խոսելով խոստացված երկրից թշնամիների վտարման մասին, ասում է. «Մեկ տարում նրանց քո առջևից չեմ հալածի, որպեսզի երկիրն ամայի չդառնա...Կամաց-կամաց նրանց կհալածեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը» (Ելք 23 – 29։30)։ Սա մեծագույն դաս է մերօրյա իրականության համար։ Մինչ այժմ ողջ հանրային պայքարը տարվում էր մեծ մասամբ էմոցիոնալ գերսպասումներով և արագ հաղթանակի ակնկալիքով։ Այսօր արդեն ակնհայտ է՝ հակաեկեղեցական արշավի և ապազգային երևույթների դեմ պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված։Ավելին09:3909.06.26 -
Մամուլի տեսությունՈչ լեգիտիմ. իշխանության «նկարչությունն» ու քաղաքական հետևանքները․ «Փաստ»Բայց ինչպիսին էլ լինեն ԿԸՀ կողմից հրապարակված նախնական շատ կասկածելի ու դեռ հրապարակվելիք վերջնական արդյունքները, դրանց առնչությամբ ինչ որոշումներ էլ ընդունեն մասնակից ու ոչ մասնակից քաղաքական ուժերը, անվիճելի ու ակնհայտ է, որ տեղի ունեցած միջոցառումը չի կարող համարվել «ազատ և արդար ընտրություն»: Ավելին, քաղաքական ուժերի (ոչ իշխանության սատելիտ) գերակշիռ մասն արդեն այս ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ: Կհիշեք՝ Նիկոլ Փաշինյանը սիրում էր կուրծք ծեծել, թե «կեղծված ընտրությունների փուլը փակված է...»: Բայց դա իր քաղաքական քարոզի կռվաններից մեկը համարող գործչի իշխանության պայմաններում ու մեծապես հենց իր դերակատարմամբ ու պատճառով Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցան երևի թե ամենախայտառակ համապետական ընտրությունները:Ավելին09:3609.06.26 -
Մամուլի տեսությունՀամար մեկ է տրվել. «Հրապարակ»Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրել է իր «սեւ գործը» եւ կանխատեսել, որ ընդդիմությունն իր էլեկտորատին փողոցային պայքարի կկանչի` տեսնելով ընտրակեղծիքները:Ավելին09:3309.06.26 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Այս նախընտրական ու արդեն նաև հետընտրական թոհուբոհի մեջ չափազանց հետաքրքիր մի տվյալ, կարծես, ուշադրությունից դուրս մնաց: Խոսքն ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թվի մասին է: Տեսեք. 2005 թվականին եղել է 2 մլն 317 հազար 162 մարդ, 2008 թ.՝ 2 մլն 390 հազար, 2012 թ.՝ 2 մլն 501 հազար 597, 2017 թ.՝ 2 մլն 585 հազար 134, 2018 թ.՝ 2 մլն 591 հազար 276: Դժվար չէ նկատել, որ 2005-2018 թվականների միջակայքում ընտրողների թիվը սահուն աճել է՝ բնակչության բնական աճին համահունչ կամ զուգահեռ:Ավելին09:2909.06.26 -
Մամուլի տեսություն425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ»Բանն այն է, որ նախընտրական շրջանում նախաքննական մարմիններն այնքան մեծ թվով անձանց են ներկայացրել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով, որ շատ դատավորներ իրենց առավոտը դիմավորել են դատարանի աշխատասենյակներում։ Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ դատավորներից շատերը նույնիսկ չեն կարողացել անցկացնել իրենց վարույթներում նախապես նշանակված դատական նիստերը, քանի որ ամբողջ գիշեր զբաղված են եղել նախընտրական գործընթացներին առնչվող կալանքի միջնորդությունների քննարկմամբ։Ավելին09:2509.06.26 -
Մամուլի տեսությունՀետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»Եվ այսպես, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էր ներկայացվել կա՛մ երեկ մինչև ժամը 18.00-ն (ԲՀԿ-ն արդեն իսկ մի շարք խայտառակ փաստեր ունի ու վերահաշվարկ է պահանջել, և, հաշվի առնելով քվեների տվյալների մուտքագրման և, ընդհանրապես, ընտրությունների արդարության հետ կապված շատ մեծ կասկածները՝ ամենայն հավանականությամբ, կարող են լինել բազմաթիվ դիմումներ), կա՛մ այսօր՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Նույնը վերաբերում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումին: Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սահմանված ժամկետից՝ հունիսի 14-ից առնվազն 2 օր առաջ (12 հունիսի) մինչև ժամը 18.00-ն:Ավելին09:2009.06.26 -
Մամուլի տեսությունԴեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Ազգային ժողովի ընտրությունների նախնական ու չափազանց վիճահարույց արդյունքների հրապարակումից հետո քննարկումների հիմնական թեման վերաբերում է նրան, թե ինչ է անելու ընդդիմությունը, ի մասնավորի՝ արդյո՞ք խորհրդարան անցած ուժերը վերցնելու են մանդատները: Այստեղ, սակայն, պետք է նշել, որ մինչ նման որոշման կայացումը դեռ մեկ շաբաթ կա, քանի որ վերջնական արդյունքները հրապարակվելու են հունիսի 14-ին: Մինչ այդ, բնականաբար, կլինեն քննարկումներ, կլինեն բողոքարկումներ:Ավելին09:1509.06.26
2026-06-08
-
ՀասարակականԵրևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, «Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։Ավելին23:4508.06.26 -
ՔաղաքականԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ ԿԸՀ նախագահԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին, Հանրային հեռուսատընկերության եթերում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։Ավելին23:4008.06.26 -
ՀասարակականՋուր չի լինելուկդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վերին Աղբյուրակ թաղամասի, Քաղսի, Սոլակ, Բջնի, Կարենիս, Ալափարս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Նոր Գյուղ գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների և «Մաքրավան-Աբովյան» ջրատարից սնվող իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:Ավելին23:3008.06.26 -
ՀասարակականԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին«Տեղեկացնում ենք, որ մեծ պահանջարկով պայմանավորված՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը նախատեսել է մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն։Ավելին23:1508.06.26