Լրահոս
2026-06-09
-
ՔաղաքականՀեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ ԿարապետյանՀեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Մենք էլ ասում ենք ընտրակաշառքի մասին սուտ հերքիաթները ինչու էին օր ու գիշեր մանում, եթե իրենք էլ գիտեին, որ այպիսի բան չկա։ Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա»,-գրել է նա։Ավելին23:0009.06.26 -
ՔաղաքականԻ՞նչ է տեղի ունեցել 11-րդ ընտրատեղամասում․ ո՞ւր են կորել անվավեր քվեաթերթիկները․ «Փաստինֆո»Արձանագրության մեջ գրված է՝ 10 անվավեր քվեաթերթիկ, սական վերահաշվարկի ժամանակ դրանք գտնել չի հաջողվել։Ավելին22:4909.06.26 -
ԻրավականՄիկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՄիջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու համար, որը բավարարվել է։Ավելին22:4509.06.26 -
Հայաստան4/17 Ընտրական տեղամասում ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայնԱյս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Շիրազ Մանուկյանը։Ավելին22:3609.06.26 -
ՀասարակականԱրմավիրի մարզում Nissan March»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավորԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի 42-ամյա Արթուր Ք․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում։Ավելին22:2709.06.26 -
ՔաղաքականՎերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. «Հայաստան» դաշինքը պայքարը շարունակում է և ՍԴ կդիմի«Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյուքները։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքը այդ գործընթացը կսկսի, երբ ԿԸՀ-ն հրապարակի ընտրությունների վերջնական արդյունքը:Ավելին22:1509.06.26 -
ԱրցախԱրցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել․ այն շարունակվում է․ Նժդեհ Իսկանդարյան«Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, ցավոք, չանցան այնպիսի պայմաններում, որոնք լիարժեք վստահություն կներշնչեին հասարակությանը։ Ընտրական գործընթացը ուղեկցվեց վարչական ճնշումների, ընտրախախտումների, քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և վախի մթնոլորտի մասին բազմաթիվ ահազանգերով։Ավելին22:0009.06.26 -
ՔաղաքականՍա Հայաստանի համար պայքար է․ ցանկացած որոշում կայացվելու է պայքարը շարունակելու տրամաբանությամբ․ Քրիստինե Վարդանյան«Սիրելի՛ հայրենակիցներ, այս ընթացքում մեզ բազմաթիվ հարցեր եք տվել, մատնանշել եք նաև կոմունիկացիոն բացերի մասին, և ես այս տեսանյութով շատ պարզ, անկեղծ և ուղիղ ուզում եմ անդրադառնալ բոլոր այդ հարցերին և նաև լրացնել կոմունիկացիոն բացը, եթե այդպիսին եղել է, որովհետև եթե դուք դա արձանագրում եք, ուրեմն դրա կարիքը զգացել եք։Ավելին21:4609.06.26 -
ՔաղաքականՓաշինյանն առաջվա ուժը չի ունենալու. լայն հնարավորություններ՝ խայտառակ ընտրություններից հետոՀունիսի 7-ի խորհրդարանակ ընտրությունները՝ 96 թվականի նախագահական ընտրությունների հետ են համեմատում քաղաքագետները: Բենիամին Մաթևոսյանի կարծիքով՝ կիրակի Հայաստանում ընտրական խայտառակ խախտումներ են եղել: Այդ ֆոնին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից առաջ ընկնելով՝ ՔՊ վարչապետի թեկնածուն հայտարարել է ընտրություններում հաղթանակի մասին՝ կրկնելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի շամպայնով շնորհավորանքը:Ավելին21:3909.06.26 -
ԻրավականՆռնակներ, հրացաններ և փամփուշտներ․ զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքերՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Վայք քաղաքի վարչական տարածքում գտնվող հանդամասերից մեկում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսափող մարտական հրացան, որսորդական ողորկափող հրացան, 2 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տեսակի և տրամաչափի 184 փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Աղավնաձոր գյուղի 50-ամյա բնակիչը հունիսի 2-ին բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի երկփողանի ակոսափող որսորդական հրացան։ Նույն օրը «ԻԺ» տիպի մեկփողանի ակոսափող որսորդական հրացան է կամավոր հանձնել նաև բաժին ներկայացած Սալլի գյուղի 38-ամյա բնակիչը, իսկ Եղեգնաձոր քաղաքի 35-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Բաժին ներկայացած կապանցի 47-ամյա տղամարդը հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Վերստին հիշեցնում ենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևե՛ք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից:Ավելին21:3009.06.26 -
ՀասարակականԼոռու մարզում 2-ամյա երեխան «թnւնավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի շտապ օգնության խումբը Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։Ավելին21:2509.06.26 -
ՔաղաքականՎերահաշվարկ 27/26 տեղամասում. «Ուժեղ Հայաստան»-ի ձայները 16-ից դարձել են 183Այդ մասին «Ուժեղ Հայաստանի» անդամ Շիրազ Մանուկյանն է հայտնել։Ավելին21:1809.06.26 -
ՔաղաքականՁայների աղմկահարույց կորուստներ. հարյուրավոր տեղամասերում վերահաշվարկի պահանջ կա«Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել: Քաղաքական ուժերը պահանջում են վերահաշվարկել 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերահաշվարկ սկսվել է թվով 86 ընտրատեղամասերում:Ավելին21:1509.06.26 -
ՔաղաքականՄԱԿ-ի գրասենյակից պատասխանել են Արթուր Օսիպյանի նամակին«Սույնով հաստատում ենք Ձեր՝ 2026 թվականի հունիսի 3-ով թվագրված նամակի ստացումը և ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ այն ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համապատասխան գործընկերների ուշադրությանը, այդ թվում՝ Նյու Յորքում Քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով դեպարտամենտին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին։Ավելին21:0509.06.26 -
ՔաղաքականԲՀԿ-ն հատո՞ւմ է անցողիկ շեմը«News.5tv.am»-ի աղբյուրները հայտնում են, որ թեև այս պահին դեռ ձայների վերահաշվարկը ընթանում է, սակայն այս պահի թվերով ԲՀԿ-ն հատում է անցողիկի շեմը` 53 ձայն ավել ունենալով:Ավելին20:5409.06.26 -
ՔաղաքականՍտեղծված իրավիճակում միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է. հայտարարությունԱյսպես կոչված «ընտրությունները» անցել են տոտալ ընտրակեղծիքների, համատարած զեղծարարությունների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ ուղղակի ճնշումների, սպառնալիքների և բռնությունների մթնոլորտում։ Արձանագրված բազմաթիվ ու բացահայտ խախտումները, ընտրատեղամասերում իրականացված ապօրինությունները զրկել են Հայաստանի քաղաքացուն ազատ կամարտահայտման հնարավորությունից։Ավելին20:4509.06.26 -
Քաղաքական38/53 ընտրական տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի 136 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 0 ձայն․ Շիրազ Մանուկյան«Իսկ ՔՊ-ի 144 ձայնը նորմալ գրանցել են»,-գրել է նա։Ավելին20:3909.06.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Քրեական գործ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ և նոր կալանավորումներ՝ հետընտրական ՀայաստանումՀայլուր 20։30 Քրեական գործ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ և նոր կալանավորումներ՝ հետընտրական ՀայաստանումԱվելին20:3009.06.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստանը» պատասխանատու քաղաքական ուժ է, ցանկացած որոշում կայացնելիս մենք պետք է հաշվի առնենք մեր ընտրողների վստահությունն ու մեր երկրի առաջնային շահը. Մարիաննա ՂահրամանյանԲուն քվեարկության օրն էլ արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ։Ավելին20:1509.06.26 -
ՔաղաքականԽախտումների տեղատարափ, զինվորների սկանդալային քվեարկությունը. ի՞նչ են տեսել դիտորդներըԴիտորդները ընտրական խախտում են անվանում կեսգիշերից հետո զինվորների քվեարկության փաստը: Քվեարկության օրը, ըստ տարբեր ահազանգերի, զինծառայողները ընտրական տեղամասեր են մտել ժամը 20-ից հետո, որոշ տեղամասերում զինվորների քվեարկությունը շարունակվել է անգամ կեսգիշերից հետո: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի կարծիքով՝ խախտում չկա:Ավելին20:0009.06.26