Լրահոս
2025-01-17
-
ՏարածաշրջանԱրտատարածաշրջանային ուժերի ներկայությունը միայն իրավիճակի վատթարացման կհանգեցնի․ Իրանի նախագահՏարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ:Ավելին17:5217.01.25 -
ՄիջազգայինԱդրբեջանից կաշառք ստանալու համար դատարանում են հայտնվել Բունդեսթագի պատգամավորներԱդրբեջանից կաշառք ստանալու մեղադրանքով դատարանի առաջ են կանգնել գերմանական Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ: Աքսել Ֆիշերի ու Էդուարդ Լինտների դատավարությունը հինգշաբթի է եղել Մյունխենում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Լինտները 3 միլիոն 400 հազար եվրո է ստացել Ադրբեջանից 2008-2014 թվականների ընթացքում: Դատախազները պնդում են, որ նա 2014-ից հետո ևս կես միլիոն եվրո է ստացել Բունդեսթագի, ԵԽԽՎ-ի և Եվրախորհրդարանի անդամներին համոզելու համար, որ պաշտպանեն ադրբեջանական դիրքորոշումները: Մյուս պատգամավորը 21 հազար եվրո է կաշառք ստացել: Աքսել Ֆիշերին այդ գումարը 2016-ին է փոխանցվել: Կաշառքը ստանալուց հետո, նա գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Ադրբեջանի իշխանություններին:Ավելին17:4117.01.25 -
ՀասարակականՀայաստան-ԵՄ համագործակցությունը` զարգացման օրակարգ. հանդիպում դեսպանների հետ«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հանդիպումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Ավելին17:3017.01.25 -
ՏնտեսականԻնչ պետք է անել եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար․ ՊԵԿԿարևոր է իմանալ, որ հայտարարագրման հարթակից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային նույնականացումն (mID կամ eID) անհրաժեշտ է ունենալ, որպեսզի կարողանաք մուտք գործել հայտարարագրման համակարգ, իսկ էլեկտրոնային ստորագրությունն անհրաժեշտ է հայտարարագրում փոփոխություններ անելու և այն հաստատելու համար։Ավելին17:1617.01.25 -
ԱշխարհԿալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-իԿալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, ևս 18 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է տեղի Բժշկական փորձաքննության վարչությունը:Ավելին17:0017.01.25 -
ՔաղաքականԼիլյա Սիրականյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլյա Սիրականյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:Ավելին16:3917.01.25 -
ՍպորտԵկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասինԽառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգի (70 կգ) դասակարգաման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը խոսել է նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ առաջիկա մենամարտի մասին, գրում է Armsport.am:Ավելին16:2517.01.25 -
ԻրավականԳարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԳարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱվելին16:1017.01.25 -
ՔաղաքականՆուբար Աֆեյանն անդրադարձել է Բաքվում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ապօրինի դատական գործընթացինՀայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում հարուցված շինծու դատական գործընթացին։Ավելին15:5817.01.25 -
ՀասարակականԷդգար Հովսեփյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարԷդգար Հովսեփյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։Ավելին15:4517.01.25 -
ՔաղաքականՀայաստանի իշխանության 3-րդ զիջումը՝ Ալիևի սպառնալիքներից հետո«Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը»,- հայտարարել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նրա համոզմամբ՝ սահմանազատումը Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, որովհետև Հայաստանի իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը՝ Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն ու Բարխուդարլուն, իսկ դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլև հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման, գնացող մայրուղին և Վրաստանից Հայաստան մտնող գազատարը: Աբրահամյանի կարծիքով՝ մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևան-Բերդ ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ:Ավելին15:4017.01.25 -
ԻրավականԱդրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել կեղծ մեղադրանքներով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարության մեկնարկի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղադրանքը պաշտպանելու է Ադրբեջանի 6 դատախազ։Ավելին15:3617.01.25 -
ՏնտեսականՀայկական ատոմակայանում 2024-ին իրականացվել է 4 ստուգայց, կարևոր պաշտոն զբաղեցնող 4 անձ ենթարկվել է պատասխանատվությանԻոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործմամբ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության շրջանակում Կոմիտեն իրականացրել է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում (83) և նոր լիցենզիայի տրամադրում (իրավաբանական անձ՝ 26, ֆիզիկական անձ՝ 93), լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում․՝5, լիցենզիայի գործողության դադարեցում․՝9: 2024թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիային կից պահանջների կատարման ուսումնասիրություններ, ըստ անհրաժեշտության՝ կատարվել է ռադիոակտիվ աղբյուրի շահագործումից հանում ու վնասազերծում և այլն:Ավելին15:2417.01.25 -
ՔաղաքականԵրկար տարիներ ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը պաշտպանած մարդիկ այսօր մեր աջակցության և պաշտպանության կարիքն ունեն. Սամվել ԿարապետյանՀայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն աջակցություն է հայտնել Բաքվում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին՝ կոչ անելով համախմբել ուժերն ի աջակցություն նրանց:Ավելին15:1317.01.25 -
ՔաղաքականՓաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ամենակարևոր կետը Փաշինյանի լրատվականը չի հայտնելՆիկոլ Փաշինյանի լրատվականը հաղորդագրություն էր տարածել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին․ «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Ավելին14:5717.01.25 -
ՔաղաքականՓաշինյանի տխրահռչակ «բանավոր ըմբռնումներից» հերթականը․ Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք. Գառնիկ Դանիելյան«Մինչ հասարակությունն արդարացիորեն քննարկում է Ալիևի հերթական սպառնալիքներն ու վերջնագրերը, իսկ իշխանությունը շարունակում է իր շոուները, առկա է Ալիև-Փաշինյան նոր պայմանավորվածություն, Փաշինյանի տխրահռչակ «բանավոր ըմբռնումներից» հերթականը, որի համաձայն, տխրահռչակ GPS-ի հիմքի վրա կրկին Տավուշում, այս անգամ՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում, Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք։Ավելին14:4217.01.25 -
Հասարակական«KamAZ»-ը կոտրել է ալյումինե թիթեղներն ու մոտ 10 մետր բարձրությունից ընկել շինհրապարակ. կա վիրավորԱյսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: «KamAZ» մակնիշի բեռնատարը, որը բարձված է եղել բետոնե ծածկերով, Գարեգին Հովսեփյան 24/30 հասցեի մոտ հետընթաց կատարելու ժամանակ բախվել է նոր կառուցվող էլիտար շենքի ալյումինե ցանկապատին, կոտրել այն և 8-10 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել շինհրապարակի տարածքում:Ավելին14:2117.01.25 -
ՀասարակականՈւղիղ. Բողոքի ցույց է կառավարության մոտ՝ հայ գերիներին վերադարձնելու պահանջովՈւղիղ. Բողոքի ցույց է կառավարության մոտ՝ հայ գերիներին վերադարձնելու պահանջովԱվելին14:0617.01.25 -
ՀասարակականԵրևանում բեռնատարն ընկել է շինարարական փոսը․ կա տուժածՀունվարի 17-ին՝ ժամը 11:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՆորքՄարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան փողոցի թին 24/30 հասցեի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսը, վարորդն արգելափակվել է․ ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:Ավելին14:0517.01.25 -
ՔաղաքականՎրաստանը Հայաստանին և Ադրբեջանին եռակողմ համագործակցություն է առաջարկումՎրաստանը Ադրբեջանին և Հայաստանին տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն է առաջարկում։ Այս մասին Բաքվում տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։Ավելին14:0217.01.25