Լրահոս

2025-01-18
  • Img default alt hy
    Սպորտ
    Որքա՞ն է վաստակում Հոլանդը Մանչեսթեր Սիթիում
    «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը ֆուտբոլի պատմության մեջ ամենաեկամտաբերն է, հաշվի առնելով լրացուցիչ վճարումները, հավատարմության բոնուսները և նրա կերպարի օգտագործման վճարները։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը նոր աշխատանքային պայմանագրով շաբաթական մոտ £1 մլն է վաստակում։ «Քաղաքաբնակները» հայտարարեցին Հոլանդի հետ պայմանագրի երկարացման մասին ուրբաթ՝ հունվարի 17-ին։ Նոր աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2034 թվականը։ Ավելի վաղ The Guardian պարբերականը հայտնել էր, որ նորվեգացի հարձակվողի աշխատավարձն առանց բոնուսների կազմում է շաբաթական £500 000։
    13:45
    18.01.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կլուծարվի՞ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը. նոր Սահմանադրության «ալիևյան» մշակումներ
    Այս շաբաթ հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները նոր Սահմանադրության նախագիծ ունենալ: Արդարադատության նախարարն էր ասել, որ նոր տեքստը պատրաստ կլինի մինչև ընտրությունները: Հայաստանի քաղաքացիներին խաղաղություն խոստացող Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բավարարել Բաքվի նաև այդ պահանջը՝ խաղաղության պայմանագիր ստանալու հույսով, որը ընտրություններից առաջ ներկայացնելու է որպես հաղթաթուղթ: Այդպես է կարծում ընդդիմությունը:
    13:35
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 24-ամյա վարորդը «Hyundai»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
    Այսօր՝ հունվարի 18-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Վ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Փափազյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբատաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
    13:30
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կրակոցներ` Իրանի գերագույն դատարանի շենքի մոտ․ զոհեր կան
    Կրակոցներ` Իրանի գերագույն դատարանի շենքի մոտ: IRNA-ն հայտնում է, որ երկու դատավոր է սպանվել, մեկը` վիրավորվել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սպանվածները զբաղվում էին ահաբեկչությանն ու լրտեսությանը վերաբերող գործերով։
    13:15
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
    Ընտանեկան երրորդ փոդքասթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է. «Չի կարող երկրի վարչապետը փողոցներում հեծանիվ քշել, ձվածեղ անել և լինել ավտորիտար կամ բռնապետական, սրանք սիմվոլիզմ են վերջ ի վերջո»։
    13:00
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը. Արայիկ Հարությունյան
    Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը: «Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: Բացումը` փետրվարի 1-ին՝ ժամը 18:30-ին, Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է: Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,- գրել է Հարությունյանը:
    12:45
    18.01.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Ռուսաստանից դեպորտի վտա՞նգ. միգրացիոն նոր կանոնները՝ գործողության մեջ
    Հայլուր 12։30 Ռուսաստանից դեպորտի վտա՞նգ. միգրացիոն նոր կանոնները՝ գործողության մեջ
    12:30
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիայի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի նախագահը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարարության «X»-ի էջից։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև Ֆիդանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկելու են հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև միջազգային կարևորության այլ հարցեր՝ ներառյալ Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։
    12:24
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան
    Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում, նախօրեին Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին: Դեռ ամիսներ առաջ, ադրբեջանցիները մամուլում արտահոսքեր էին կազմակերպում այն մասին, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե Արայիկ Հարությունյանի, այլ Փաշինյանի հրահանգով, որի մասին իր «ցուցմունքներում», ըստ ադրբեջանական մամուլի, խոստովանել է Հարությունյանը: Խնդիրն այն չէ, որ Բաքվում ինչ ցուցմունք էլ ուզեն` կկորզեն, լինի դա ճնշումով, սպառնալիքով կամ փաստաթղթերի կեղծումով: Սակայն այստեղ հարցն այն է, որ Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ: Դեռ չեմ խոսում Փաշինյանով Հայաստանին տարբեր դրվագներով միջազգային քաշքշուկների մեջ ներքաշելու խնդրին: Հատուկ ուշ հասկացողների կամ իրենց հայտի կենդանու տեղ դնողներին: Իշխանության ստեղծած պարարտ հողի պայմաններում, Ադրբեջանը փորձելու առավելագույնս պոկել Հայաստանից` մեզ զրկելով ինքնուրույնությունից և կենսունակությունից»,- գրել է նա:
    12:15
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել
    Հունվարի 17-ին՝ ժամը 19:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրին և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել մեքենայից և հրաժարվել է հոսպիտալացումից։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    12:00
    18.01.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 18.01.2025
    Մամուլի տեսություն 18.01.2025
    11:45
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
    Մարդու իրավունքների խախտումը որևէ պարագայում չի կարող արդարացվել, և բոլոր պետություններն ունեն պարտավորություն՝ երաշխավորելու արդարությունը և հարգանքը յուրաքանչյուր անհատի նկատմամբ՝ անկախ նրա էթնիկ կամ ազգային պատկանելությունից։
    11:30
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել․ «Հրապարակ»
    Սակայն ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել։ Նա ոչ միայն առանց թիկնազորի ու դիպուկահարների ոչ մի քայլ չի անում, այլեւ այնքան զգուշավոր է դարձել, որ այժմ գրեթե չի օգտվում խնջույքների սեղաններից։ Երբեմնի ուտող-խմող Փաշինյանը անճանաչելի ժուժկալ է դարձել՝ հանրային վայրերում սննդին չի մոտենում։ Թիմում դա բացատրում են առաջնորդի վախերով՝ որ կարող է իրեն թունավորեն։
    11:15
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինելու․ հասցեներ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող Զովունի 220/110/10 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված հնարավոր են էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Զովունի գյուղում:
    11:00
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու. Հրաչյա Ռոստոմյան
    Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ «Ծանրամարտի համայնքի սիրելի գործընկերներ, ընկերներ, մարզիչներ, մարզիկներ։ Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ Կարծում եմ ժամանակն է (կամ մի բան էլ ուշացած), որ լինեն նոր դեմքեր, նոր ծրագրերով։ 2016 թվականից, ինչ-որ իմաստով ճակատագրի բերումով զբաղեցրել եմ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Այն ժամանակ ֆեդերացիայի կողմից այդ առաջարկը մեծ հաշվով ինձ համար անսպասելի էր և պայմանավորված էր առկա որոշակի խնդիրներով։ 2016 թ-ին ընդունելով առաջարկը՝ ես չէի պատկերացնում, որ կարող է այսքան երկար ղեկավարեմ ծանրամարտի ֆեդերացիան։ Կար պատկերացում, որ մի կարճ փուլ, խնդիրները կարգավորելուց, զարգացման ճիշտ հուն դնելուց հետո, ես կզիջեմ իմ տեղը, ու կկենտրոնանամ իմ հիմնական աշխատանքների վրա։ Բայց կյանքը գնաց այլ՝ իմ չպլանավորած ճանապարհով։ Ես շնորհակալ եմ ֆեդերացիայի բոլոր անդամներից, մարզիկներից, մարզիչներից, որոնց հետ մենք երկար աշխատել ենք՝ հասնելով զգալի արդյունքների։ Իսկ արդյունքներն իսկապես զգալի են, և դա մեր բոլորի համատեղ աշխատանքի պտուղն է։ 2016-2024 թթ-ին մեր ծանրամարտիկները բերել են ընդհանուր առմամբ 821 մեդալ, որից ոսկի՝ 327, արծաթ՝ 246, բրոնզ՝ 248։ Այս ցուցանիշը պատիվ կբերի աշխարհի յուրաքանչյուր հզոր, զարգացած պետության։ Մենք դա արել ենք։ Այդ ժամանակահատվածում բոլոր մարզաձևերում Հայաստանի մեդալների 38 տոկոսը բերել են հենց ծանրամարտիկները։ Մենք բերել ենք 4 օլիմպիական մեդալ։ Հայաստանում առկա է ծանրամարտի լրջագույն, փառահեղ ավանդույթներով դպրոց, որի պահպանումը և զարգացումը կարևորագույն խնդիր է։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին. առանց Ձեր անմնացորդ նվիրման նման արդյունքներ հնարավոր չէին լինի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանին, ով ամեն օր եղել է մեր մարզիկների ու մարզիչների կողքին, մարդու, որն ունի էական ներդրում, մասնակցություն մեր մարզական փառահեղ պատմության մեջ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, մարզասերներին, որոնց անկեղծ, ջերմ աջակցությունը մեր թիմերին, մարզիկներին տալիս է հաղթելու ուժ և կամք։ Շնորհակալություն»,-գրել է նա։
    10:45
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    36 ժամ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:30
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 18-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
    10:15
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և իշխանավորները լռում են այն մասին, որ հունվարի 20-ին սպասվող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ՀՀ վարչապետը հրավիրված չէ: 
    10:10
    18.01.25
    Ավելին
  • Աշխարհ
    Արգենտինայում հրդեհը տարածվում է. 23 նահանգներից 17-ը վտանգված են
    Լոս Անջելեսում արդեն 10 օր մոլեգնող անտառային հրդեհները մարելու գործում զգալի առաջընթաց է գրանցվել, բայց կրակը ամբողջությամբ դեռ չի հաջողվում հանգցնել: Բնակիչները նոր նախազգուշացում են ստացել՝ հաջորդ շաբաթասկզբին նորից վտանգավոր քամիներ են սպասվում: Ուժեղ քամիներն աղետալի հրդեհների պատճառ են դարձել Արգենտինայում: Երկրի 23 նահանգներից 17-ը վտանգված են:
    10:06
    18.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին. «Փաստ»
    Բայց քանի որ նույնականացման քարտերն այլևս չիպով չեն, ապա անհասկանալի է դառնում այս կետի պարտադիրությունը. ի վերջո, մարդն ունի անձնագիր, ունի ՀԾՀ, որն անփոփոխ է ողջ կյանքի ընթացքում, ուրեմն՝ ինչի՞ համար ենք ժամանակի կորստի ու հավելյալ 3000 դրամի ծախսի տակ դնում քաղաքացիներին:
    10:00
    18.01.25
    Ավելին