Լրահոս
2025-01-18
-
ՍպորտՓիրս Մորգանն իր հայտարարությամբ սթափեցրել է Հոլանդին․ ինչ է պատահել«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագրի երկարաձգման մասին մինչև 2034 թվականի ամառ։ Այս քայլը նրան դարձնում է համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը և ընդգծում նրա երկարաժամկետ նպատակները։ Այսպիսի երկարաժամկետ պայմանագրերը հազվադեպ են ֆուտբոլում։ Ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ սա ցույց է տալիս խաղացողի նվիրվածությունը թիմին։ Սակայն այս նորությունը չի գոհացրել բոլորին։ Հոլանդը կատակով անդրադարձել էր իր նոր պայմանագրին՝ նշելով, որ ԱՊԼ-ում պաշտպանները պետք է անհանգստանան։ Բրիտանացի հայտնի լրագրող և հաղորդավար Փիրս Մորգանը X սոցցանցում սարկաստիկ կերպով մեկնաբանել է այս իրադարձությունը՝ անդրադառնալով «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս դժվարություններին․ «Հարգելի Էրլինգ Հոլանդ, ձեր թիմն այժմ լիգայում զբաղեցնում է վեցերորդ տեղը, նոր է հաղթահարել ձեր մարզչի կարիերայի ամենաերկար պարտությունների շարքը, իսկ այս մրցաշրջանում դուք գրեթե չեք հարվածում դեպի դարպասը։ Կարծում եմ՝ պաշտպանները կարող են հանգիստ քնել…»,- Armsport-ի փոխանցմամբ՝ գրել է Մորգանը։Ավելին18:4518.01.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Շոկ և նվաստացում. ալիևյան ռեժիմի դատական ցինիզմը մինչև ո՞ւր կհասնիՀայլուր 18։30 Շոկ և նվաստացում. ալիևյան ռեժիմի դատական ցինիզմը մինչև ո՞ւր կհասնիԱվելին18:3018.01.25 -
ԻրավականՎահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել․ «Փաստինֆո»Թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ այսօր՝ հունվարի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։ Առայժմ մանրամասներից զերծ են մնում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վարույթն իրականացնող մարմինը դիտարկել որպես ատելության խոսք։Ավելին18:1518.01.25 -
ՀայաստանԲաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքըՄիջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն, արձագանքելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է պաշտպանի և ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության կայքում տարածված հաղորդագրության մեջ։ «Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ռուբեն Վարդանյանին դատարանի առջև են կանգնեցրել՝ պատասխանատվության ենթարկելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում։ Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»,-նշել է Մարի Ստրութերսը։ Նա հավելել է, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումների մասին, այդ թվում՝ կալանքի ժամանակ վատ վերաբերմունքը, կեղծված գործի նյութերը ստորագրելու հարկադրանքը և պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից զրկումը։ «Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետ կերպով հետաքննեն այս ծանր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր համարվում են այս ամենի պատասխանատուներ»,-նշված է տարածված հայտարարության մեջ: Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրեն լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ շփման, ինչպես նաև բավականաչափ ժամանակ ու հնարավորություն՝ պաշտպանությունը նախապատրաստելու համար: «Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»,-նշել է Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը։ Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ Թե Ռուբեն Վարդանյանի, թե մյուս շինծու մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Վարդանյանի նկատմամբ դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին, իսկ մյուս մեղադրյալաների նկատմամբ դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։Ավելին18:0018.01.25 -
Հասարակական«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Վանիկ Վ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոց 110/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, ապա ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին17:4518.01.25 -
ՍպորտԱրարատը խզել է պայմանագիրը պաշտպանի հետԵրևանի «Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է պաշտպան Սանդրո Տրեմուլեն: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: 25-ամյա ֆուտբոլիստն «Արարատին» միացել էր ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա «Արարատի» կազմում մասնկցել է Fastex Պրեմիեր լիգայի 7 հանդիպման: «Շնորհակալություն ենք հայտնում Տրեմուլեին կատարած աշխատանքի համար և մաղթում ենք հետագա հաջողություններ»,- գրված է հայտարարության մեջ։Ավելին17:3018.01.25 -
ՀասարակականՍպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, հունվարի 18-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։Ավելին17:1518.01.25 -
ՀայաստանԱյն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, արդարացում չունի. Լևոն ԱրոնյանԱշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»: «Ես Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա մարդկությանը միավորելու և կրթության միջոցով համաշխարհային խաղաղություն բերելու երազանքն էր առաջ մղում։ Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ծաղր է արդարության նկատմամբ և արդարացում չունի»,- գրել է Արոնյանը։Ավելին17:0018.01.25 -
ՔաղաքականՀանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները․ Սարգիս Տեր-Եսայան«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում հանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները․ Հանրային տրանսպորտը քաղաքի սոցիալական և տնտեսական կյանքի կարևորագույն մասն է։ Այն ապահովում է հազարավոր քաղաքացիների ամենօրյա տեղաշարժը, ինչն էապես ազդում է նրանց կյանքի որակի և ֆինանսական կայունության վրա։ Այդ իսկ պատճառով, Երևանի հանրային տրանսպորտի սակագնի փոփոխությունը լուրջ սոցիալական հետևանաներ կառաջացնի։ Սոցիալական հետևանքներն անտեսելը կարող է մեծ խնդիրներ ստեղծել` ֆինանսական բեռի աճ սոցիալապես խոցելի խմբերի համար Հայաստանում և, մասնավորապես, Երևանում հազարավոր ընտանիքներ ունեն ցածր կամ միջին եկամուտ։ Նրանց համար տրանսպորտի սակագնի նույնիսկ չնչին բարձրացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ ընտանեկան բյուջեի վրա։ Սա կարող է ստիպել շատերին խնայել այլ հիմնական կարիքների, ասենք սննդի, բժշկական ծախսերի կամ կրթության վրա, ինչի արդյունքում տնտեսական անհավասարությունը էլ ավելի կխորանա։ Տրանսպորտի թանկացումը հատկապես ծանր է ազդում այն անձանց վրա, ովքեր ստիպված են ամեն օր աշխատանքի կամ ուսման նպատակով մեծ հեռավորություններ հաղթահարել։ Սա կխորացնի եկամտային անհավասարությունը, քանի որ հարուստ խավերն ավելի քիչ են կախված հանրային տրանսպորտից։ Երևանում հեծանվային և հետիոտնային ենթակառուցվածքները զարգացած չեն, իսկ մետրոյի գծերի սահմանափակ լինելը մեծացնում է կախվածությունը ավտոբուսներից և տրոլեյբուսներից։ Իսկ սա նշանակում է, որ բնակիչներն ընտրության լայն հնարավորություն չունեն։ Հանրային տրանսպորտի թանկացումը, որպես կանոն, առաջացնում է հասարակության դժգոհությունը։ Հայաստանում, որտեղ հասարակության մեծ մասը զգայուն է սոցիալական արդարության խնդիրների հանդեպ, թանկացումների որոշումները կարող են առաջացնել վստահության նվազում պետական կառույցների նկատմամբ և բավական լուրջ սոցիալական ճգնաժամ»։Ավելին16:4518.01.25 -
ՍպորտԱրմանը կպայքարեր նույնիսկ 90 %-ով պատրաստ լինելու դեպքում․ Ծառուկյանի մարզիչԱրման Ծառուկյանի մարզիչ Արտյոմ Լևինը մեկնաբանել է իր սանի վնասվածքը, որը հանգեցրել է Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտի չեղարկմանը։ Հունվարի 17-ին Ծառուկյանը հրաժարվել է մենամարտից մեջքի խնդիրների պատճառով։ Նրան փոխարինել է բրազիլացի Ռեյնատո Մոյկանոն, փոխանցում է Armsport-ը։ «Չեմ կարող չշգրիտ ասել, թե երբ է վնասվածքը տեղի ունեցել, պետք է Արմանին հարցնեք։ Ամեն դեպքում, վնասվածքը միանգամից չի երևացել։ Երկու օր առաջ մենք մարզվում էինք, Արմանը մուայ թայի ամբողջ տեխնիկան անցկացրեց շատ լավ։ Երեկոյան նույնպես ամեն ինչ նորմալ էր, 10 հազար քայլ ենք արել ծովափի երկայնքով։ Ասեմ, որ եթե մենամարտն ընդունելու ամենափոքր հնարավորություն լիներ, Արմանը կաներ դա։ Նա կպայքարեր, նույնիսկ եթե պատրաստ լիներ 90 %-ով։ Մենք ստիպված ենք եղել կանգնեցնել նրան։ Պատկերացնում եմ, թե այս պահին ինչ ծանր հոգեբանական վիճակում է նա։ Հասկանում եմ, որ նրան շատ կքննադատեն։ Հուսով եմ՝ Արմանն ադեկվատ կգտնվի, կվերլուծի իրավիճակը և ճիշտ եզրակացություններ կանի»,- Լևինի խոսքերն է մեջբերում Sport24-ը։ Իսլամ Մախաչևն ու Ռեյնատո Մոյկանոն մենամարտելու են UFC 311 մրցաշարի շրջանակներում՝ հունվարի 19-ին, Լոս Անջելեսում (ԱՄՆ):Ավելին16:3018.01.25 -
ՄիջազգայինՊաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասինԱվելի քան 20 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 80-ը վիրավորվել է վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական ռազմական հրթիռակոծության հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումը շարունակվում է, չնայած Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի վերջնաժամկետի մոտենալուն, որն, ըստ նախատեսվածի, ուժի մեջ է մտնելու հունվարի 19-ի առավոտյան:Ավելին16:1518.01.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:Ավելին16:0018.01.25 -
ՄիջազգայինTik Tok-ը նշել է ԱՄՆ-ում իր աշխատանքը շարունակելու պայմանըTikTok ընկերությունը հայտարարել է, որ հունվարի 19-ին կարող է դադարեցնել իր գործունեությունը ԱՄՆ-ում, եթե գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չտրամադրի երաշխիքներ՝ ծառայության նկատմամբ նոր սահմանափակումներ կամ միջոցներ չկիրառելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ TikTok-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է․ «Եթե Բայդենի վարչակազմը անհապաղ չտրամադրի վերջնական հայտարարություն, որը բավարար կլինի ամերիկյան շուկայի հիմնական ծառայություններ մատուցողներին՝ հավաստիացնելով, որ TikTok-ի նկատմամբ միջոցներ չեն կիրառվի, մենք ստիպված կլինենք դադարեցնել մեր աշխատանքը հունվարի 19-ին»։ TikTok-ի նկատմամբ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից նախկինում կայացված որոշումը, որը թույլատրում է հարթակի արգելքը, ստիպել է ծառայությանը դիմել այս քայլին։ TikTok-ը նշել է, որ ԱՄՆ-ում ունի ավելի քան 170 միլիոն օգտատեր, ինչը կազմում է երկրի բնակչության գրեթե կեսը։ Ծառայության փակումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես օգտատերերի, այնպես էլ փոքր և միջին բիզնեսների համար, որոնք օգտագործում են հարթակը մարքեթինգի և կապի համար։Ավելին15:4518.01.25 -
ՔաղաքականԵս որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել. Միքայել Աջապահյան․ News.amԱջապահյանը նշում է, որ ողջունում է բոլոր այն ուժերին, որոնք ստեղծվում են պետականության պահպանման համար. «Ո՞ւր է հայոց պետականություն որ, հիմա սա պետականությո՞ւն եք համարում, աշնան տերևի նման ծառից կախված ճոճվում է աջուձախ, չգիտես՝ երբ կընկնի»:Ավելին15:3018.01.25 -
ՄիջազգայինԽոպանչիներին դժվար կյանք է սպասվում. Ռուսաստանը «վիսիլկայի» ռեժիմի է անցնումՌուսաստանում ապօրինի միգրանտների դեմ պայքարը խստանում է: Ռուսաստանում գրեթե ամեն օր ահաբեկչությունների կանխման մասին տարածվող տեղեկությունների ֆոնին՝ Դաշնային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը աշխատանքային միգրանտների տեղաշարժի նկատմամբ: Արդեն 18 օր է՝ Ռուսաստանում ուժի մեջ է մտել միգրացիայի մասին նոր օրենքը, որը ավելի է դժվարացնում արտասահմանցիների կյանքը այնտեղ: Արդյոք ԵԱՏՄ անդամ Հայաստանի քաղաքացիների վրա էլ է տարածվում խստացված օրենքը:Ավելին15:1518.01.25 -
ՀասարակականՀրդեհ` Ղարիբջանյան գյուղում. ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբՀունվարի 18-ին՝ ժամը 09:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում այրվում է պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ խճուղում գտնվող կաղամբի պահեստում (մոտ 1200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ 11:27-ին: Պահեստում այրվել է անասնակեր (մոտ 100 հակ), և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ։Ավելին15:0018.01.25 -
ՔաղաքականԱդրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը․ ՀՅԴ ԲյուրոԿոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ բյուրոն: «Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձեւավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական եւ խիստ վտանգավոր: Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ եւ ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում եւ վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից եւ ունենալով Թուրքիայի անվերապահ եւ ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով: Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ եւ այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու եւ բավարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած իբրեւ թե լավագույն մարտավարության էությունը պարտվողականությունն ու զիջողականությունն է հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու: Պատրանքներ պետք չէ ունենալ. անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է հանձնված թշնամու բարեհաճությանը: Խաղաղությունը անշրջելի եւ կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման եւ ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում: Հակառակ դեպքում դա կապիտուլյացիա է եւ նոր պատերազմի սաղմնավորում: Հայ ժողովրդի եւ նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել կապիտուլյացիա, թե պատերազմ կործանարար երկընտրանքից եւ հաստատել իրական՝ անշրջելի եւ արդար խաղաղություն: Իսկ մեր անժամանցելի իրավունքներից եւ կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թե խաղաղություն, այլ հայկական ինքնության եւ հայոց պետականության կորուստ: Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու եւ Հայաստանի դիմագրաված գոյութենական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մեջ, ձեւավորելով նոր որակի իշխանություն եւ հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ: Հրատապ անհրաժեշտություն է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը՝ հետեւյալ առաջնահերթ ուղղություններով. ա) Հայկական ինքնության եւ հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժի իրականացում: Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետեւանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը եւ վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը: բ) Պաշտպանության գործում համաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկա մարտահրավերների հաշվառմամբ: գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձեւավորմանը եւ դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների եւ դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը: Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների եւ Արեւմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները: Հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության եւ լինելիության պայքարը պետք է շարունակվի: Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ ՈՒժեղ Հայաստան կառուցելու գործում: Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները եւ պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի»:Ավելին14:4518.01.25 -
ԻրավականՈստիկաններին հաջողվել է կանխել վենդետանՀունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիր մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պուշկին փողոցի հասցեներից մեկում հունվարի 14-ին սպանված 33-ամյա Անդրանիկ Պ․-ի հարազատներից մի կին և մի տղամարդ թաղման տեղից հանկարծակի մտել են սպանություն կատարած կասկածյալի, Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հապետ Կ․-ի տուն և վնասել պատուհանի ապակին և բակում կայանված ավտոմեքենայի դիմապակին, հայտնում է ֆոտոլրագրող-ը։ Տեղում պարզվել է, որ վերը նշված արարքը կատարել են հանգուցյալ Անդրանիկ Պ․-ի մորաքույր՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Կարինե Ս․-ն և Անդրանիկ Պ․-ի եղբայր, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հայկ Պ․-ն, ովքեր հուղարկավորության մասնակիցների հետ մեքենայով եկել են կասկածյալի տան մոտ, անակնկալ իջել են մեքենայից, մուտք են գործել տան բակային հատված, որտեղ Հայկ Պ․-ն կոտրել է բակում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Ժիրայր Կ․-ին պատկանող «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային հայելին և դիմապակին, իսկ Կարինե Ս․-ն գետնցի փայտ է վերցրել և հարվածել տան բակում գտնվող պատուհանին և կոտրել այն, որից հետո նշված ժամանակահատվածում բակային հատված են ներխուժել հուղարկավորության մոտ 15 այլ մասնակիցներ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի քրեական ու համայնքային ոստիկաներին հաջողվում է բացատրական աշխատանքների շնորհիվ բակ մուտք գործած քաղաքացիներին հեռացնել դեպքի վայրից:Ավելին14:3018.01.25 -
ՔաղաքականԿանգնեցնում են հերթական աղետի առաջ. 168․amԵրկուսում էլ արտոնյալ մաքսային ռեժիմներ են ստեղծված՝ կառույցի անդամ երկրների տնտեսությունների համար։ Այդ արտոնյալ ռեժիմները համատեղելի չեն իրար հետ։ Անհնարին է լինել միաժամանակ թե՛ մեկում, և թե՛ մյուսում, իսկ դրանց միավորման հեռանկարներն անիմաստ է նույնիսկ պատկերացնելը։ Այս պայմաններում, գտնվելով մի կառույցում, հայտարարել մյուսին անդամակցելու գործընթաց սկսելու մասին՝ տնտեսական ինքնասպանության փորձ է։Ավելին14:1518.01.25 -
ՀասարակականՄԻՊ-ն այցելել է կենտրոնական հավաքակայան. ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, վիճակահանության գործընթացըՁմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին: Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում: Պաշտպանին ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, զորակոչիկների ընդունման և գրանցման կարգը, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացի հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական վիճակին առնչվող հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին լուծումներ մշակելու մեխանիզմներ: Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանը հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը, զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու կառուցակարգեր և այլն: Զորակոչիկների առողջական վիճակի, բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների և ընդհանուր առմամբ զորակոչի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները, որոնք արձանագրվում են ինչպես պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմ ստացվող գրավոր ու բանավոր բողոքներով՝ ամենօրյա ռեժիմով և տարբեր ձևաչափերով քննարկման առարկա են դարձվում իրավասու գերատեսչությունների հետ: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) Պաշտպանին կարելի է դիմել թեժ գիծ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով:Ավելին14:0018.01.25