Լրահոս
2025-01-19
-
ՀասարակականԹրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալությանԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան հյուրերի նստավայրում։ Այս մասին հայտնում են Հանրապետականի թիմին մաս կազմող լրագրողները։Ավելին11:4819.01.25 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։Ավելին11:1619.01.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ Արմենակյան փողոցում. տարհանվել է 17 քաղաքացիՀունվարի 19-ին, ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից:Ավելին10:5219.01.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև տեղեկացնում է, որ պետական «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող Զովունի 220/110/10 կՎ ենթակայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված հնարավոր են էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Զովունի գյուղում:Ավելին10:0019.01.25
2025-01-18
-
ՄիջազգայինԻսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդԻսպանիայի Ասթուն հանգստավայրում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական Expansión թերթը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Արագոն ինքնավար համայնքում։ Հաղորդվում է, որ վերելակը կարող էր խափանվել մալուխի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն միջադեպի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն։ Նշվում է, որ մարզում գտնվող առողջապահական ծառայություններն արդեն ահազանգել են տասնյակ տուժածների մասին։ Այս պահին կայանում կան մի քանի փրկարարական ուղղաթիռներ և մեկ տասնյակ շտապօգնության մեքենաներ։Ավելին23:4018.01.25 -
ՀասարակականԱյրվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենաՀունվարի 18-ին, ժամը 17:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Tesla» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Լ. Ե., ծնված 1995 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։43-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել է ավտոմեքենան։Ավելին23:2018.01.25 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստան-Իրան. ընդհանուր թշնամիների դեմ՝ առանց տարաձայնություններիԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ տարաձայնությունները մի կողմ են դրել Թեհրանն ու Մոսկվան ու արտաքին ուժերի դեմ պայքարի միասնական ճակատ են ստեղծում: Այդպես են փորձագետները մեկնաբանում ուրբաթ Մոսկվայում Ռուսաստան-Իրան համապարփակ ռազմավարական պայմանագրի ստորագրումը: Ըստ նրանց՝ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալու երկու երկրներին մեղմել արևմտյան պատժամիջոցների հետևանքները, փակուղուց դուրս բերել տնտեսությունը:Ավելին23:0018.01.25 -
ՀասարակականԵրևանյան լճից փրկարարները դnւրս են բերել տղամարդnւ դիԱյսօր՝ հունվարի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով լճից դուրս են բերել տղամարդու դի։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Այս պահին ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են մահացածի ինքնությունը։Ավելին22:4018.01.25 -
ՄիջազգայինՈւկրաինայում ռուսները նոր բնակավայրեր են գրավել. оդային տագնապ՝ Կիևում, ԱԹՍ-ներ՝ Ռուսաստանի երկնքումԼարված գիշեր են անցկացրել ռուսներն ու ուկրաինացիները: Ռուսաստանի վրա Ուկրաինայի դրոնային հարձակումից հետո ռուսական բանակը հրթիռակոծել է Կիևը: 4 զոհի մասին է հայտնում ուկրաինական կողմը: Միևնույն ժամանակ, ռազմաճակատում նոր հաջողությունների մասին է հայտնում Մոսկվան:Ավելին22:2018.01.25 -
ԻրավականԱնտեսված բողոք՝ բանտերում. ինչո՞ւ են ավելացել ինքնավնասման դեպքերը Հայաստանի ՔԿՀ-ներումՀայաստանում կալանքի որոշումների աճին զուգահեռ՝ բանտերում ավելացել են ինքնավնասման դեպքերը: Միայն հունվարին անձնասպանության և ինքնավնասման երկուական դեպք է եղել: Առանց դատարանի որոշումների՝ ամիսներով, անգամ տարիներով կալանավորում են մարդկանց, ինչը, իրավապաշտպանների գնահատմամբ, վառ օրինակ է, որ կալանքը Հայաստանում կիրառվում է որպես միջոց:Ավելին22:0018.01.25 -
Զինված ուժերՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2024-ի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալՀունվարի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ըստ համակարգման ուղղությունների ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում զորամասերում և բանակային դիրքերում ՌՈ-ի իրականացրած օպերատիվ-կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումները։ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղղված թիրախային աշխատանքները շարունակելու, ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը խորացնելու և փոխվստահության մթնոլորտն ամրապնդելու վերաբերյալ:Ավելին21:4018.01.25 -
ՀասարակականԼոռիում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթՀունվարի 18-ին, ժամը 15:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտադեմ գյուղի մոտակա դաշտավայրում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:05-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։Ավելին21:2018.01.25 -
ՀասարակականԱրագածոտնում ավտոմեքենա է այրվել․ այն վերածվել է մոխրակույտիԱյսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան 2-րդ փողոցի թիվ 16 տան մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աշտարակի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները մարել են «Tesla» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։Ավելին21:0018.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վեճ էլ չունե՞ն Ռուսաստանն ու Իրանը. ազդակներ՝ ՄոսկվայիցՀայլուր 20։30 «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վեճ էլ չունե՞ն Ռուսաստանն ու Իրանը. ազդակներ՝ ՄոսկվայիցԱվելին20:3018.01.25 -
ԻրավականՍամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխել են․ 80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ՝ նորից տնային կալանք. Aravot.amՀակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը, որն անցած տարվա դեկտեմբերի 11-ին երկու ամսով երկարացրել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը, երեկ փոխել է նրա խափանման միջոցը՝ 80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ նորից տնային կալանքի ենթարկելով։ Aravot.am-ին տեղեկությունը հաստատել են « Բալասանյան դաշինքից»։ Խաչատուր Բալասանյանը, որն անցնում է «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի պետական սեփականություն հանդիսացող, օտարման չենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով, ի սկզբանե 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքի էր ենթարկվել, սակայն անցած տարվա նոյեմբերի 15-ին դատարանն անսպասելիորեն փոխել էր նրա խափանման միջոցը՝ պատիժը կրելու համար ուղարկելով Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Նրան պահում էին խիստ ռեժիմի ներքո՝ բացի կնոջից, ընտանիքի մյուս անդամներին արգելելով տեսակցել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին20:1918.01.25 -
ՄիջազգայինԳուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային ԼիբանանիցԻսրայելական զորքերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումը համատեղ սահմանին նոր էջ կբացեն խաղաղության մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը Բեյրութում բանակցություններ է վարել հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու իսրայելական զորքերի անվտանգ դուրսբերումը հարավային Լիբանանից մինչև հունվարի 27-ը՝ հրադադարի համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետը»,-ասել է Գուտերեշը՝ պատրաստակամություն հայտնելով մոբիլիզացնել միջազգային հանրությանը Լիբանանին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է նախագահ Աունին հանրապետության ղեկավար ընտրվելու կապակցությամբ և համերաշխություն է հայտնել Լիբանանի ծանր տուժած ժողովրդին։ Նրա խոսքով՝ հանրապետության ապագա իշխանությունը բացառիկ հնարավորություն ունի ամրապնդելու պետական ինստիտուտները և աշխատելու երկրի վերածննդի ուղղությամբ։ «Գիտեմ, որ լիբանանցիներն ունեն մեծ տոկունություն և մեծ քաջություն, և ես հավատում եմ, որ նրանք կկարողանան կրկին Լիբանանը դարձնել Մերձավոր Արևելքի կենսական կենտրոն»,-ընդգծել է նա։Ավելին20:0318.01.25 -
ՔաղաքականՎիատալի Բալասանյանը նամակ է գրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներինԱրցախի ԱԽ նախկին ղեկավար Վիատալի Բալասանյանի նամակը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսատանի Դաշնության ղեկավարներին: 21.11.2024Ավելին19:4518.01.25 -
ՔաղաքականԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթուղթը չի ենթադրում անվտանգության ուղիղ երաշխիք և մեխանիզմ Հայաստանի համար․ ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փաստաթղթին։ Ինչպիսի՞ ազդեցություն այն կունենա մեր անվտանգության մակարդակի վրա» հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշել է․ «Այդ փաստաթուղթը, որպես ձևաչափ, հայ-ամերիկյան 30 տարվա հարաբերությունների շարունակությունն է՝ նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ։ Փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որևէ ուղիղ երաշխիք և մեխանիզմ Հայաստանի համար։ Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում և փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի և Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։ Այդ իմաստով հատկապես մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապված ամերիկյան ենթադրվող գործառույթները։ Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին հստակ ձևակերպումներ փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման հետ կապված։ Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապված ուրվագծվող զարգացումները լրջագույն մտահոգությունների առանձին ծանր բեռ են ստեղծում։ Թեպետ ԱՄՆ գնացող և եկող վարչակազմերի միջև անցումային համաձայնեցման մեխանիզմները, կարծես թե, աշխատել են այս դեպքում, սակայն դա ոչ մի երաշխիք չի ստեղծում։ Հիշեցնեմ, որ 2016-ին ընտրվելուց հետո Թրամփը դուրս հանեց ԱՄՆ-ն մի շարք շատ ավելի կենսական և գլոբալ համաձայնություններից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից, Կլիմայի փարիզյան համաձայնությունից, Տրանսատլանտիկ և Տրանս-Խաղաղօվկիանոսյան առևտրային նախաձեռնությոններից։ Եվ իհարկե, Հայաստանում «ժողովրդավարության բարձր մակարդակի» մասին ձևակերպումները զավեշտ են։ Տպավորություն է, որ ԱՄՆ Պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարության վերջին տարեկան զեկույցը այս թեմայով»։Ավելին19:3018.01.25 -
ՔաղաքականՀոգեբանական տեռոր՝ հայ ժողովրդի դեմ. Ալիևի բեմադրած ստորացուցիչ և հապճեպ դատավարությունըԱրցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ևս 8 հայի դատական ֆարսը Ադրբեջանը վերածում է ամբողջ հայ ժողովրդի դեմ «հոգեբանական տեռորի»: Ուրբաթ կայացած դատից ճնշող լուսանկարներ են տարածվել, տակնուվրա արել շատերի հոգիները:Ավելին19:1518.01.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը․ կա տուժածԱյսօր՝ հունվարի 18-ին, մոպեդի և ավտոմեքենայի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ «50-ամյակի» հուշարձանի հարևանությամբ բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները և օպերատիորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մոպեդավարի ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ մոպեդավարը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Թուրքմենստանի քաղաքացի է:Ավելին19:0018.01.25