Լրահոս

2026-06-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներկրվող արտադրանքի նկատմամբ
    Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
    10:45
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան
    Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ընտրությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրառեց բոլոր հնարավոր՝ օրինական և անօրինական միջոցները՝ բավարար քվեներ ստանալու և նրան կրկին վարչապետի պաշտոնում հինգ տարով վերընտրելու համար։
    10:30
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա
    Հայաստանի գտնվելը եվրասիական ինտեգրացիոն կառույցներում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ, ուստի հայ ժողովրդի շրջանում Ռուսաստանի և այդ կառույցների հետ հարաբերությունները զարգացնելու պահանջարկը ակնհայտ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
    10:13
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը
    Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով գրավոր հարցմանը։
    10:01
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը երեկ պաշտոնապես տեղեկացրեց, որ «դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ. Ծ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով»։
    09:53
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ադրբեջանում անհանգիստ են. «Հրապարակ»
    «Հրապարակ»-ը գրում է․ Չնայած Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռ ճշտվում են, ու պարզ չէ՝ ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան, թե՝ ոչ, սակայն մի բան փաստ է, որ, անկախ փոփոխություններից, ՔՊ-ն չունի եւ չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, հետեւաբար, չի կարող մենմենակ կատարել Բաքվի տնային առաջադրանքը` Սահմանադրությունը փոխելու, հանրաքվե անելու վերաբերյալ։
    09:48
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Փորձեցինք ԿԸՀ-ից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները։ Ասացին, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։ Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ պարզեցինք, թե, օրինակ, Սոթքում քանի զինծառայող է մասնակցել ընտրության։
    09:43
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։
    09:39
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ-ի հետ կապեր հաստատել. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության հունիսի 4-ի նիստում ընդունված որոշմանբ՝ հունիսին ՀՀ–ից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողները որոշակի փոխհատուցում կստանան։ Կառավարության մեկ այլ որոշմամբ կփոխհատուցվեն դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ հայկական արտադրության ապրանքների մաքսատուրքերը։
    09:36
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    10.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի հետ:
    09:24
    10.06.26
    Ավելին
2026-06-09
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին «պատերազմի կազինոյում» տանուլ է տվել Ուկրաինայի ժողովրդին․ Զախարովա
    Վլադիմիր Զելենսկին, որը հայտարարում էր, թե իր «հաղթաթղթերը» մարդիկ էին, կրկին Լոնդոնից զենք և գումար է խնդրել՝ ուկրաինացի ժողովրդին թնդանոթի միս դարձնելու համար։ «Պատերազմի կազինոյում» խաղադրույքները հասել են Ուկրաինայի ապագան սերունդներ առաջ գրավ դնելու չափերի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իր Telegram-ալիքում նա ուշադրություն է հրավիրել Զելենսկու այն խոսքերի վրա, թե կենդանի մարդիկ՝ խիզախ և խելացի քաղաքացիները, Ուկրաինայի գլխավոր «քարտերն» են։ «Հիմնական բառերն են՝ էին, մարդիկ, քարտեր։ Կազմակերպելով «խիզախ» և «խելացի» մարդկանց անողոք «գերեզմանում հայտնվելը» (մոգիլիզացիան), Զելենսկին թղթախաղում տանուլ է տվել սեփական ժողովրդին՝ մարդկանց վերածելով իր «վեցանոցների»։ Պատերազմն իր համար կազինո է, որտեղ խաղադրույք են դրվում միլիոնավոր կյանքեր, իսկ խաղաղության խոստումները փոխարկվում են միլիարդավոր դոլարների»,- նշել է նա։ «Եվ ահա այժմ անկյուն քշված թմրամոլը հերթական անգամ վազել է իր հովանավորների մոտ՝ նոր «չափաբաժնի» համար։ Լոնդոնում նա դողացող ձեռքով կրկին պահանջում է ավելի շատ գումար, ավելի շատ զենք և ավելի շատ թնդանոթի միս։ Բանկովային (նախագահի նստավայր) արդեն բանկ անելու բան չի մնացել՝ գրավադրված է ամեն ինչ մի քանի սերունդ առաջ»,- ընդգծել է Զախարովան։
    23:56
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ դեսպանները հունիսի 10-ին կսկսեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի քննարկումը
    «Արգելող միջոցներ՝ կապված Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումների հետ, և սահմանափակիչ միջոցներ Բելառուսի դեմ», - նշված է հունիսի 10-ի նիստի օրակարգի կետերից մեկում։ Հունիսի 9-ին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրեց պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագիծը, որն առաջին հերթին ուղղված կլինի ռուսական էներգակիրների արտահանման և բանկային համակարգի դեմ։ ԵՄ դեսպանները այս փաթեթի շուրջ քննարկումը կնախապատրաստեն հունիսի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ նախարարական հանդիպման համար։
    23:45
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հնարավոր է համարում ԱՄՆ-ի մասնակցությունը Իրանի ենթակառուցվածքների վերականգնմանը
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, կներգրավվեն հակամարտության հետևանքով ավերված իրանական ենթակառուցվածքների վերականգնման գործում։ «Ինչ-որ մեկը պետք է կառուցի այդ ամբողջ ենթակառուցվածքը՝ նոր կամուրջներ, նոր գործարաններ։ Գիտե՞ք, նրանք խոսում են մեկ տրիլիոն դոլարի, գուցե նաև ավելիի մասին։ Այնպես որ, մենք, հավանաբար, կներգրավվենք վերականգնման մեջ, վերականգնմանը աջակցելու գործում», - ասել է Թրամփը «ABC News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հեռուստաընկերության հաղորդավարի այն հարցին, թե արդյոք դա կնմանվի՞ «Մարշալի պլանին», որը ենթադրում էր ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի երկրներին ցուցաբերվող օգնությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ամերիկացի առաջնորդը դրական պատասխան է տվել, սակայն հավելել է, որ այդ դեպքում Վաշինգտոնը «կստանա նրանց (Իրանի) նավթի կեսը»։
    23:39
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որևէ իշխանություն հավերժ չէ, հետևեք ձեր խոսույթին. Իշխան Սաղաթելյան
    «ՔՊ-ականների այս խոսույթը ու ցինիկ պահվածքը, ընդամենը վկայությունն է այն մասին, որ իրենք ո՛չ ընտրվել են, ո՛չ էլ՝ հաղթել, որովհետև հաղթողը նման կեցվածք չի դրսևորում։ Սա հաղթողի պահվածք չէ, սա ընտրությունները կեղծած, մարդկանց քվեն գողացած և բռնաճնշումներով իրենց իշխանությունը վերարտադրելու փորձ է, ու իրենք այս մասին շատ լավ գիտեն։ Իսկ ընդհանրապես, ձեր՝ ՔՊ-ական պատգամավորներ և նախարարներ, ձեր խոսույթին տիրություն արեք։ Իշխանությունը կուրացնելու և լկտիացնելու հատկություն ունի, ու դուք վաղուց այդ սահմանները անցել եք։ Ու ամեն անգամ ինչ-որ բան խոսելուց առաջ միշտ հիշեք, որ որևէ իշխանություն հավերժ չէ, հատկապես՝ ձեր իշխանությունը»։
    23:34
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղոթք և միասնական ժամերգություն՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի և գերության մեջ գտնվող մեր զավակների համար․ Արագածոտնի թեմ
    Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար:
    23:27
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Toyota Camry»-ները․ անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։
    23:15
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ատելության քարոզից մինչև ռեպրեսիաներ»․ Վարդևանյանը՝ հունիսի 7-ի ընտրություններին իշխանական քայլերի մասին
    2026 հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ իշխանական քայլերը: Ժողովուրդ ջան քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք, մյուս մասերով վերահաշվարկի պահանջներ ու դեռ ԿԸՀ դիմումներ են ներկայացվելու:
    23:07
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
    Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Մենք էլ ասում ենք ընտրակաշառքի մասին սուտ հերքիաթները ինչու էին օր ու գիշեր մանում, եթե իրենք էլ գիտեին, որ այպիսի բան չկա։ Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա»,-գրել է նա։
    23:00
    09.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ է տեղի ունեցել 11-րդ ընտրատեղամասում․ ո՞ւր են կորել անվավեր քվեաթերթիկները․ «Փաստինֆո»
    Արձանագրության մեջ գրված է՝ 10 անվավեր քվեաթերթիկ, սական վերահաշվարկի ժամանակ դրանք գտնել չի հաջողվել։
    22:49
    09.06.26
    Ավելին