-
Միջազգային
Իտալիայի խորհրդարանն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը թույլատրող բանաձև
23:5611.06.26 -
Քաղաքական
Բաքուն մտահոգված է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործման անհնարինությամբ
23:3011.06.26 -
Միջազգային
Ֆրանսիան առաջարկում է ուժեղացնել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կալլասի դերը․ Reuters
22:1911.06.26 -
Հայաստան
Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
22:1311.06.26 -
Միջազգային
Սլովենիայի ԱԳՆ-ն չեղարկել է Նեթանյահուի և երկու նախարարների երկիր մուտքի արգելքը
22:0911.06.26 -
Քաղաքական
Ստոյկա կտար Գագիկ Ծառուկյանը. Փաշինյանը բացահայտ սպառնում է ընդդիմադիրներին ու դատավորներին
21:3911.06.26 -
Միջազգային
Իրանը պահպանել է հակամարտության սկզբից ի վեր ունեցած հրթիռների պաշարների մոտ 20 տոկոսը․ Թրամփ
21:3011.06.26 -
Քաղաքական
Ոչ մի քայլ հետ. Գյումրին վճռական է արձագանքում Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ սպառնալիքին
21:1511.06.26 -
Քաղաքական
Անվավեր ճանաչված քվեաթերթիկներ են վավեր ճանաչվում. ձայների վերահաշվարկը շարունակվում է
20:4911.06.26 -
Իրավական
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
19:4811.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ծիրանն ուղարկում է Փարիզ, վարդերը՝ Նիդերլանդներ. տնտեսական կոլապսի վտանգ կա
19:4511.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ վերջին հարվածների համար 250 մլն դոլարի զինամթերք է ծախսել․ Թրամփ
19:2611.06.26 -
Հասարակական
Կարելի է ավերել տաճարները, բայց հնարավոր չէ արմատախիլ անել հավատքը. Հայր Ռուբեն
19:1511.06.26 -
Քաղաքական
Անգամ ռեպրեսիվ մեթոդներով Փաշինյանը չկարողացավ ստանալ հասարակության կեսի աջակցությունը. Ղարհամանյան
18:5511.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սարսափած են գյուղում. ինչպե՞ս է թմրանյութ հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում
18:3011.06.26 -
Հասարակական
Աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել ավտոբուսին․ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց
18:2611.06.26 -
Քաղաքական
Հայաստան-ՀԱՊԿ գործընթացները տեղի են ունենում միանգամայն համաձայնեցված. Հակոբ Բադալյան
18:0011.06.26 -
Քաղաքական
Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար. Նարեկ Կարապետյան
17:4511.06.26 -
Հասարակական
Խոսում է, բայց իր ծնողներին չի ճանաչում. մանրամասներ՝ երեխային թմրանյութ տալու դեպքից
17:3011.06.26 -
Իրավական
Հայկի օրինական զենքն այս գործի հետ ի՞նչ կապ ունի․ դատարանում իրավիճակը լարվեց
17:1611.06.26 -
Հասարակական
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:0411.06.26 -
Միջազգային
Հարձակում՝ Կրասնոդարի վրա, ռիսկեր՝ Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում. թեժ է ռուս-ուկրաինական ճակատում
17:0011.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից․ Տաթևիկ Հայրապետյան
16:5411.06.26 -
Իրավական
Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե․ Արեգա Հովսեփյան
16:4811.06.26 -
Հասարակական
Այս ստի հեղեղի դեմ առաջինը դուք եք կանգնած. Բագրատ Սրբազանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին
16:2711.06.26 -
Հասարակական
Սա ևս մեկ քայլ առաջ է այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար, սա շարունակական պայքար է. Բագրատ Սրբազան
16:2111.06.26 -
Միջազգային
Զայրույթի 3-րդ օրն է Մեծ Բրիտանիայում. Բելֆաստի դանակահարը չի ընդունում իր մեղքը դատարանում
16:0011.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Խորապես վրդովված ենք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրություններից. ՌԴ դեսպանատուն
15:5411.06.26 -
Միջազգային
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտնել է իր հրաժարականի մասին
15:4011.06.26 -
Միջազգային
Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին վերադառնալ բանակցություններին․ Կրեմլ
15:0211.06.26 -
Քաղաքական
Սերժ Սարգսյանը ստանձնել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դերը․ սա խայտառակություն է․ Էդմոն Մարուքյան
14:4511.06.26 -
Միջազգային
Հնդկաստանը մեղադրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին իր առևտրային նավերի վրա հարձակվելու մեջ
14:2511.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Դիետ» ընկերության որոշ արտադրատեսակների արտադրամասի արտադրական գործունեությունը
14:0011.06.26 -
Հասարակական
Փլուզում` Արագածոտնի մարզում. ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ
13:4911.06.26 -
Իրավական
Ձերբակալվել է խանութներ թալանող երեք անձ. խումբը նախկինում էլ նմանատիպ գողություններ էր կատարել
13:4511.06.26 -
Միջազգային
Նոր թափ է հավաքում Իրան-ԱՄՆ պատերազմը. ուժգին հարվածներ են միմյանց հասցրել երկու երկրները
13:2411.06.26 -
Քաղաքական
Ուրախ եմ, որ ողջ առողջ եք. Փաշինյանի համար տարօրինակ է, որ մարդիկ լինում են նաև ողջ
12:4511.06.26 -
Քաղաքական
Եթե Դուք եք որոշում, ԿԸՀ-ն ինչի՞ համար ենք պահում. լրագրողի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
12:3811.06.26 -
Հասարակական
Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավոր
12:3511.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Արտակարգ վիճակ է Գյումրիում. տեղումներից հետո փորձում են ուշքի բերել քաղաքը
12:3011.06.26 -
Հասարակական
Գյումրիում հեղեղումներն ու կարկուտը կաթվածահար են արել քաղաքի երթևեկությունը
11:4911.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողի մեղքը չէ». Իվետա Տոնոյանը՝ Մարտունու անվավեր քվեաթերթիկների մասին
11:3611.06.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. Վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը
10:3011.06.26 -
Մամուլի տեսություն
Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»
10:0111.06.26 -
Մամուլի տեսություն
Սանկցիաները շարունակվում են․ ինչու՞ սիմվոլիկ արտահանումը չփրկեց իրավիճակը․ «Հրապարակ»
09:4011.06.26 -
Մամուլի տեսություն
Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ի՞նչ է կատարվում իրականում. «Փաստ»
09:3611.06.26 -
Մամուլի տեսություն
Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»
09:3311.06.26 -
Մամուլի տեսություն
Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»
09:2511.06.26 -
Հասարակական
Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
23:4310.06.26 -
Քաղաքական
Հայաստանը համակարգված կերպով ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Լավրով
23:3110.06.26 -
Քաղաքական
Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականությունները
23:1510.06.26 -
Քաղաքական
25-օրյա վարժական հավաքը իշխանությունը շարունակում է դարձնել «պատժախուց»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
23:0010.06.26 -
Հասարակական
Գողացել են մեր ձայները, նրան ոչ ոք չի ընտրել. քաղաքացիներին հույս է տալիս վերահաշվարկը
22:5110.06.26 -
Հասարակական
Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները
22:4610.06.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
22:2710.06.26 -
Հասարակական
Սկանդալային բացահայտումներ. բացահայտ ընտրախախտումների փաստեր է ներկայացնում «Ուժեղ Հայաստանը»
22:0710.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել ամուսնու ծննդյան օրը շնորհավորելու ու աջակցության համար
21:5810.06.26 -
Հասարակական
Զգուշացե՛ք, խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել Ձեզ
21:3610.06.26 -
Քաղաքական
Վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն. Իվետա Տոնոյան
21:1710.06.26 -
Քաղաքական
Սրիկայություն, անպարկեշտ բամբասանք՝ ԲՀԿ-ի շուրջ. վերահաշվարկ կլինի գրեթե ամբողջ Երևանում
21:0410.06.26 -
Հասարակական
Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ
20:4510.06.26 -
Հասարակական
Ոնց որ գրադով խփած լինեն. կարկուտի բերած աղետի մեջ Ստեփանավանն սպասում է պետության օգնությանը
20:0310.06.26 -
Հասարակական
Դժբախտ դեպք, դատարկ արձանագրություն, անհետացած կտրոններ՝ ընտրատարածքային հանձնաժողովում
19:4710.06.26 -
Հասարակական
Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
19:3010.06.26 -
Հասարակական
Քանի՞ տոննա միրգ կուտի տուրիստը. ռուսական արգելքից հետո Գետաշենի կեռասը չիր է դառնում ծառերին
19:1610.06.26 -
Իրավական
Հայտնաբերվել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է
19:0010.06.26 -
Միջազգային
Պատերազմը հասնում է Սիբի՞ր. լայնածավալ փոխադարձ հարվածներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում
18:1810.06.26 -
Իրավական
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել
18:0010.06.26 -
Աշխարհ
Գլխատման փորձ՝ խաղաղ Բելֆաստում. բրիտանացիները բողոքի ակցիաներ են սկսել միգրանտների դեմ
17:5110.06.26 -
Իրավական
Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ
17:4510.06.26 -
Հասարակական
Ձորաղբյուրի տներից մեկում 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել
17:3010.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում
17:2110.06.26 -
Հասարակական
Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության. Բագրատ սրբազան
17:1510.06.26 -
Իրավական
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
16:4510.06.26 -
Միջազգային
Թեժ է Հորմուզում. Իրանն ուզում է դուրս գալ անորոշ վիճակից, Թրամփը գործարքի հույս ունի
16:1910.06.26 -
Քաղաքական
ՀԱՊԿ-ն կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով
16:0810.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Մելոյան
15:2010.06.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
15:1410.06.26 -
Քաղաքական
Մեր քաղաքական ուժից շուրջ 700 մարդ է ձերբակալվել՝ այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան
14:1310.06.26 -
Հասարակական
Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ
13:3310.06.26 -
Քաղաքական
Հանրաքվեի իրավունքը անմիջական իրավունք է. Սրբուհի Գալյանը ԱԺ 2\3-ի պահանջը շրջանցելու մասին
12:4610.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սրիկայություն. ԲՀԿ-ն կոշտ է արձագանքում իր մասին տարածվող բամբասանքներին
12:3010.06.26 -
Հասարակական
Անչափահասը «Opel»-ով Արալեզ գյուղում կոտրել է գազատար խողովակներն ու հայտնվել ջրատարում
12:2210.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Սյունիքում․ 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծել է իրեն
11:1610.06.26 -
Հասարակական
Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիթորինգ է անցկացնում Հայաստանից ներկրվող արտադրանքի նկատմամբ
10:4510.06.26 -
Քաղաքական
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան
10:3010.06.26 -
Քաղաքական
Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա
10:1310.06.26 -
Հասարակական
ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը
10:0110.06.26 -
Մամուլի տեսություն
Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում․ «Ժողովուրդ»
09:5310.06.26 -
Մամուլի տեսություն
Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ-ի հետ կապեր հաստատել. «Իրավունք»
09:3610.06.26 -
Միջազգային
Զելենսկին «պատերազմի կազինոյում» տանուլ է տվել Ուկրաինայի ժողովրդին․ Զախարովա
23:5609.06.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հունիսի 10-ին կսկսեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի քննարկումը
23:4509.06.26 -
Միջազգային
Թրամփը հնարավոր է համարում ԱՄՆ-ի մասնակցությունը Իրանի ենթակառուցվածքների վերականգնմանը
23:3909.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Toyota Camry»-ները․ անչափահասը տեղափոխվել է հիվանդանոց
23:1509.06.26 -
Քաղաքական
Ի՞նչ է տեղի ունեցել 11-րդ ընտրատեղամասում․ ո՞ւր են կորել անվավեր քվեաթերթիկները․ «Փաստինֆո»
22:4909.06.26
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան
Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ընտրությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրառեց բոլոր հնարավոր՝ օրինական և անօրինական միջոցները՝ բավարար քվեներ ստանալու և նրան կրկին վարչապետի պաշտոնում հինգ տարով վերընտրելու համար։
Փաշինյանը խախտել է Հայաստանի ընտրական օրենսդրության բազմաթիվ դրույթներ։ Նա իր քարոզարշավի համար օգտագործել է պետության հսկայական ռեսուրսները՝ այդպիսով չարաշահելով վարչապետի իր պաշտոնը։ Նա հրամայել է ձերբակալել ընդդիմության հարյուրավոր անդամների՝ նրանց ներկայացնելով ընտրություններին միջամտելու շինծու մեղադրանքներ։ Նա սպառնացել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին՝ դրանով իսկ ոտնահարելով դատարանների անկախությունը։ Նա այս սպառնալիքները կրկնել է նույնիսկ ընտրությունների օրը՝ իր հաղթանակի ելույթի ժամանակ։
Մեկ տարի առաջ Փաշինյանը հրամայեց ձերբակալել հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, որը մի քանի ամիս անօրինական կերպով բանտարկվելուց հետո այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Այսպիսով, Փաշինյանը զրկեց իր հիմնական ընդդիմադիր մրցակցին խորհրդարանական ընտրություններում քարոզարշավ անցկացնելու հնարավորությունից։
Վարչապետը, հավանաբար, շինծու մեղադրանքներով կձերբակալի Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ այդպիսով շարունակելով իր վրեժխնդրական հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Նրա հրամանով բարձրաստիճան մի քանի հոգևորականներ ամիսներ շարունակ անարդարացիորեն բանտարկված են եղել, թեև նրանցից երկուսի խափանման միջոցը վերջերս փոխարինվել է տնային կալանքով։
Փաշինյանը նաև ընտրական իրավունքից զրկել է տասնյակ հազարավոր արցախահայերի, որոնք տարիներ շարունակ եղել են Հայաստանի քաղաքացիներ՝ վախենալով, որ նրանք կքվեարկեն իր կուսակցության դեմ։
Երբ Մոսկվայում բնակվող հազարավոր ՀՀ քաղաքացիներ որոշեցին մեկնել Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, Փաշինյանը հրամայեց «Զվարթնոց» օդանավակայանում և Վրաստան-Հայաստան սահմանին արգելափակել նրանց տեղաշարժը՝ որպես պատրվակ օգտագործելով 25-օրյա զինվորական վարժական հավաքներին ներգրավվելու անհրաժեշտությունը։ Սա, իրականում, ակնհայտ փորձ էր՝ խոչընդոտելու Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը։
Այս ամենից հետո, ըստ հաղորդումների, ընտրողների շուրջ 50 տոկոսը (ավելի քան 700,000 քաղաքացի) քվեարկել է Փաշինյանի կուսակցության օգտին՝ աչք փակելով նրա ձախողված կառավարման վրա, որը հանգեցրեց 2020 թվականի պատերազմում կրած կործանարար պարտությանը՝ խլելով հազարավոր զինվորների կյանքեր և էլ ավելի շատերին թողնելով վիրավոր։ Այնուհետև նա թույլ տվեց Ադրբեջանին 2023 թվականին բռնազավթե ողջ Արցախը՝ այն բանից հետո, երբ 2019 թվականին հայտարարել էր, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Նա անտեսեց Բաքվում բանտարկված Արցախի հայ ղեկավարների ծանր վիճակը, չսատարեց 120,000 արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքին և ձախողեց իր պարտականությունը՝ ազատագրելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի այն հատվածները, որոնք 2021 և 2022 թվականներից ի վեր գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։
Փաշինյանը Հայաստանի հասարակությունը բաժանեց «սևերի» և «սպիտակների»՝ իր համակիրների և ընդդիմախոսների։ Նա երկրի բոլոր խնդիրների համար կեղծ կերպով մեղադրեց նախկին ղեկավարներին, թեև արդեն ութ տարի է, ինչ զբաղեցնում վարչապետի պաշտոնը։ Նա պառակտեց արցախահայությանը ու հայաստանցիներին և թշնամանք սերմանեց Սփյուռքի նկատմամբ։
Նրա կործանարար քայլերը շարունակվում են։ 2020 թվականի պատերազմից ի վեր նա գնացել է այն բոլոր զիջումներին, որոնք պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա համաձայնել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և քննարկում է նախկին չորս ադրբեջանական անկլավների փոխանցումը Ադրբեջանին։
Ընդդիմադիր այն փոքր կուսակցությունները, որոնք չունեին անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու իրատեսական հնարավորություն, չպետք է մասնակցեին ընտրություններին, քանի որ նրանց ձայների 50 տոկոսը, Հայաստանի արտառոց ընտրական օրենսդրության համաձայն, վերաբաշխվելու է Փաշինյանի կուսակցությանը։ Տասնվեց կուսակցությունների և երկու դաշինքների մասնակցությունն ընտրություններին չափազանց շատ է Հայաստանի նման փոքր երկրի համար։
Հունիսի 7-ին, երբ ձայների դեռ միայն չնչին մասն էր հաշվարկված, Փաշինյանը շտապեց հայտարարել ընտրություններում իր հաղթանակի մասին՝ այդպիսով ճնշում գործադրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա՝ իր կուսակցությանը հաղթող հռչակելու համար։ Սա բացահայտ միջամտություն էր ընտրական գործընթացին։
Փաշինյանին հաջողվեց մոլորեցնել հայ ընտրողների մեծամասնությանը՝ խոստանալով գոյություն չունեցող խաղաղություն: Ալիևը չի շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ ակնկալում է նորանոր զիջումներ կորզել Փաշինյանից: Նույնիսկ 2025թ․ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Թրամփի, Ալիևի և Փաշինյանի միջև կայացած հանդիպումը չհանգեցրեց Ադրբեջանի ղեկավարի վրա այնպիսի ճնշման, որը կստիպեր նրան ստորագրել պայմանագիրը։
Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ կորած է։ Հայ ժողովուրդը Փաշինյանից ազատվելու երկրորդ հնարավորություն ունի. առաջիկա ամիսներին, երբ նա հայ ժողովրդին դիմի հանրաքվեով հաստատել կամ մերժել Հայաստանի նոր Սահմանադրության իր, ավելի ճիշտ՝ Ալիևի տարբերակը, պետք է գործադրել բոլոր ջանքերը այն տապալելու համար, թեև Փաշինյանը կանի հնարավոր ամեն ինչ դրա հաստատումն ապահովելու համար։
Քանի որ Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորել է նոր Սահմանադրության ընդունմամբ, Փաշինյանը քաղաքականապես կործանված կլինի, եթե չստանա ժողովրդի հավանությունը։ Նույնիսկ եթե նա մերժի այդ պահին հրաժարական տալ, միևնույն է կդառնա հայ ազգի ծաղրի առարկան, և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները բավարարելու նրա մեծ ծրագրերն ի չիք կդառնան։
Վերջապես, նրանց համար, ովքեր անդադար կրկնում են մեզ՝ Փաշինյանին քննադատողներիս, թե հայ ընտրողներն արդեն ասել են իրենց խոսքը, և մենք իրավունք չունենք միջամտելու Հայաստանի ներքին գործերին, ահա իմ հետևյալ պատասխանները.
1. Ես չեմ միջամտում Հայաստանի ներքին գործերին։ Ես պարզապես օգտվում եմ իմ կարծիքն ազատ արտահայտելու իրավունքից։
2. Որպես լրագրող և ազատ երկրում ապրող քաղաքացի՝ ես իրավունք ունեմ արտահայտել իմ կարծիքը ցանկացած թեմայի շուրջ, հատկապես՝ Հայաստանին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյալ։
3. Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ երբ ես կարծիք եմ հայտնում Չինաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում կամ Ճապոնիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ոչ ոք ինձ չի մեղադրում միջամտության մեջ, բայց հենց անդրադառնում եմ հայրենիքիս, Փաշինյանի կողմնակիցներն անմիջապես փորձում են լռեցնել ինձ։
4․ Որպես Հայաստանի երկքաղաքացի՝ ես ունեմ բոլոր իրավունքները՝ արտահայտելու իմ կարծիքը և ներգրավվելու Հայաստանի ներքին գործերում։
5. Ի վերջո, Փաշինյանի կողմնակիցների իրական խնդիրը ոչ թե այն է, թե արդյոք ես Հայաստանի մասին խոսելու իրավունք ունեմ, այլ այն փաստը, որ ես քննադատում եմ Փաշինյանին։ Եթե ես գովաբանեի նրան, նրա աջակիցներից որևէ մեկը չէր պնդի, թե ես դրա իրավունքը չունեմ։
Փաշինյանի աջակիցները պետք է ավելի շատ մտահոգված լինեին օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի գործողություններով, որոնք միջամտել են Հայաստանի ընտրություններին։
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
-
00:04
12.06.26
Այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր․ սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է․ Իվետա Տոնոյան
Կարդալ ավելին
-
23:58
11.06.26
Ոչ միայն Հայրենիքի, այլ նաև քվեի գող են․ Իշխան Սաղաթելյան
Կարդալ ավելին
-
23:30
11.06.26
Բաքուն մտահոգված է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործման անհնարինությամբ
Կարդալ ավելին
-
23:19
11.06.26
Որոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվել
Կարդալ ավելին