Լրահոս
2025-03-17
-
Զինված ուժերԱդրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։Ավելին17:1317.03.25 -
ՀասարակականՀայտնաբերվել է 95-ամյա կնոջ կիսամոխրացած դիԱյսօր՝ մարտի 17-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քուչակ գյուղի տներից մեկում մոխրացած դի կա:Ավելին17:0017.03.25 -
ՔաղաքականԱսատուր Վարդանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ասատուր Վարդանյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:Ավելին16:4817.03.25 -
ԱշխարհՏասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ. Թրամփը պատերազմ է սկսում Կարմիր ծովումԱշխարհում պատերազմները դադարեցնելու կոչերով նորից իշխանության եկած ԱՄՆ նախագահը պատերազմ է հայտարարել Եմենի հութիներին: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Թրամփն անձամբ է հետևում Եմենին հասցվող հարվածներին, որի հետևանքով ավելի քան 5 տասնյակ զոհ կա, մոտ 100 վիրավոր: Ըստ ԱՄՆ նախագահի՝ Եմենի դեմ ռազմական գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ հութիները չեն դադարեցրել Կարմիր ծովում ամերիկյան ավիակիրների հրթիռակոծությունները: Ի պատասխան՝ հութիները 18 բալիստիկ ու թևավոր հրթիռով հարվածել են ամերիկյան ավիակիրներին:Ավելին16:3317.03.25 -
ՔաղաքականԱդրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում. Արթուր Խաչատրյան«Ադրբեջանը խաղաղության չի գնացել և չի գնում. որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնել, խաբել, թմրեցնել, ասել որ վերջ, ամեն ինչ վերջացել է, կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի հետ եկել են ջենտլմենական համաձայնության փոխադարձ տարածքների նկատմամբ որևէ հավակնություններ չունեն, ճանապարհների ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության պահպանությամբ, այդ ամենը սուտ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:Ավելին16:2917.03.25 -
ՀասարակականԳյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի 17 հասցեում գտնվող «Երեխաների տուն» մանկատանը երեխայի դի կա։Ավելին16:1417.03.25 -
ՄշակույթԱրցախում Ադրբեջանն իրականացնում է մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականությունԺամանակավորապես բռնազավթված Արցախում «Ադրբեջանի» իշխանությունների կողմից պատմա-ճարտարապետական հուշարձանների, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի, բնակելի թաղամասերի ոչնչացմանը զուգահեռ իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն: Այս քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է հայկական մշակութային ժառանգության աղվանականացումը: Այս մասին հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:Ավելին16:0017.03.25 -
ՔաղաքականԵթե իրավիճակը չփոխվի, ողջ Հայաստանը կհայտնվի Արցախի վիճակում․ Անդրանիկ ԹևանյանԳյումրիում ճակատագրական և բախտորոշ ընտրություններ են տեղի ունենալու, և եթե իրավիճակը չփոխվի, ողջ Հայաստանը կհայտնվի Արցախի վիճակում։ Այս մասին երեկ՝ մարտի 16-ին, Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյան։Ավելին15:4917.03.25 -
Հասարակական«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում 49-ամյա կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է՝ նշելով, որ խցում հայտնաբերվել է նաև նամակ։Ավելին15:3517.03.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ալիևին «ճիշտ հանելու» համար Բաքուն ստում է. նոր պատերազմի նախապատրաստո՞ւմՀայլուր 15։30 Ալիևին «ճիշտ հանելու» համար Բաքուն ստում է. նոր պատերազմի նախապատրաստո՞ւմԱվելին15:3017.03.25 -
ՔաղաքականՈրոշել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը. ՓաշինյանՍիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գեւորգ Քոչարյանի հետ։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը:Ավելին15:1917.03.25 -
ՀասարակականՀերթական ողբերգական դեպքը՝ «Արթիկ» ՔԿՀ-ում. բայց դուք ձեր գրաֆիկից չշեղվեք, շարունակեք ձեր քեֆերըՀերթական ողբերգական դեպքն է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ): Այսօր առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել հերթական ազատազրկված անձը:Ավելին15:0517.03.25 -
ՔաղաքականԳյումրիում արցախցիների հետ հանդիպմամբ է սկսել քարոզարշավը «Մայր Հայաստանը»Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քարոզարշավին մեծ թվով արցախցիներ են մասնակցել: Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հենց Գյումրիում կանգնեցնելու համար ընտրություններին մասնակցող ուժը համոզված է, որ նույն ճակատագիրն ունեն գյումրեցիներն ու արցախցիները:Ավելին14:5417.03.25 -
ՔաղաքականՓաշինյանը մեկ օրում ՀՀ պետական պարտքն ավելացրել է ավելի շատ, քան Քոչարյանը 10 տարում. Մեսրոպ Եսայան«ՀՀ Ֆինանսների նախարարության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ պետական պարտքը 2025թ մարտի 5-ից ավելացել է ևս 750 միլիոն դոլարով։Ավելին14:4017.03.25 -
ՀասարակականԽուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ ՆԳՆԽուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ՆԳ նախարարությունը հորդորում է․Ավելին14:2917.03.25 -
ԻրավականԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ Ռոման Երիցյան«Անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունումԱվելին14:1517.03.25 -
ՔաղաքականԱմեն անգամ Փաշինյանը շոկի է ենթարկում բոլորին` կատարելով թշնամու ամենաաներևակայելի պահանջները. Արա Պողոսյան«Ադրբեջանն ամեն անգամ այնպիսի պայմաններ է դնում Հայաստանի առաջ, որ վստահ է, թե որևէ նոռմալ իշխանություն երբեք նման պայմաններ չի ընդունի։ Սակայն ամեն անգամ Փաշինյանը շոկի է ենթարկում բոլորին` կատարելով թշնամու ամենաաներևակայելի պահանջները։Ավելին14:0017.03.25 -
ՔաղաքականՓաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու. Դիվանագետների համահայկական խորհուրդ«Մինչ Հայաստանի գործող իշխանությունները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների քաջալերող հայտարարությունները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանությունները բացահայտում են հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման և համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշվառությունը:Ավելին13:4717.03.25 -
ՔաղաքականԲոլոր լեննականցիները խոստանում են ընտրել Վարդան Ղուկասյանին. նախընտրական ԳյումրինԿիրակի Անի ու Սովխոզ կոչվող թաղամասերում է նախընտրական ծրագիրը ներկայացրել Կոմունիստական կուսակցության առաջին համարը: Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին խոստացել է բարձրացնել աշխատավարձերը: Ինչ այլ խոստումներ է տվել Ղուկասյանը, Գյումրիից Ալբերտ Սերոբյանի ու Աշոտ Մնոյանի ռեպորտաժը ներկայացնում է Էդգար Ղուշչյանը:Ավելին13:3317.03.25 -
ՔաղաքականԱյդպես էլ չասացիք՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտնվեց վարչապետի աթոռին․ Ալեքսանդր ԿոչուբաևՄինչ երրորդ նախագահի շահերի սպասավորները շահարկում են իմ տված հարցազրույցի ընթացքում թույլ տված վրիպակը, որը վերաբերվում էր բյուջեի չափին (300 միլիոնի փոխարեն 300 հազար դոլար), նույն այդ սպասավորներին խորհուրդ կտամ նայել այս տեսանյութը, որն ինձ համար ելակետային է:Ավելին13:1617.03.25