Լրահոս
2025-04-27
-
ՄիջազգայինՎանկուվերում փառատոնի ժամանակ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներՎանկուվերում ապրիլի 26-ի գիշերը փառատոնի ժամանակ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ, մի քանի մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Global News-ը, որը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է միջադեպի հետևանքով առնվազն 9 զոհի մասին, այդ թվում՝ մեկ երեխա: Ըստ աղբյուր՝ի վիրավորների թիվն էլ հասնում է առնվազն 6-ի: Վանկուվերի ոստիկանությունը դեռ չի հաստատել թվերը՝ կեսգիշերին կայացած մամուլի ասուլիսում հայտարարելով, որ անարդար կլինի ենթադրել ճշգրիտ թիվ, քանի որ տուժածները տեղափոխվել են տարածաշրջանի բազմաթիվ հիվանդանոցներ: Դեպքի վայրում ձերբակալվել է 30-ամյա կասկածյալը, որը Վանկուվերի բնակիչ է:Ավելին17:3027.04.25 -
ՀասարակականԵրևանում ծառն արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհըԱպրիլի 27-ին, ժամը 06։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ծառահատման աշխատանքներ: Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։Ավելին17:0027.04.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ըԱյսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենայով դի տեղափոխելիս են եղել։Ավելին16:3027.04.25 -
ՀասարակականՌոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել Արցախյան շարժմանը, պատերազմներին, դրանց հետևանքներին՝ հաղթանակներ հողի վրա և դիվանագիտական հաջողություններ, այնուհետև՝ պարտություն։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, Քի Վեսթի փաստաթղթի և Մադրիդյան սկզբունքների մասին։ Հատվածներ հանդիպումից կհրապարակվեն վաղը երեկոյան։Ավելին16:0027.04.25 -
ՄիջազգայինԱլիևը գոհ է վերադարձել Չինաստանից. Բաքու-Պեկին ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և ՀայաստանըԱյս շաբաթ Ադրբեջանի նախագահը մեկնել էր Պեկին՝ կարևոր թղթեր ստորագրելու: 18 համաձայնագրերից ու հուշագրերից առանցքայինը համապարփակ ռազմավարական համագործակցությանը վերաբերող փաստաթուղթն է, բայց անգամ դրանով չի կարողացել Ալիևը հասնել իր չինական երազանքին՝ զինամթերքին, որ 90-ականներից կա հայկական զինանոցում:Ավելին15:3027.04.25 -
ՀասարակականԵրթուղու ուղեգծի փոփոխություն՝ 25 և 59 համարի ավտոբուսների աշխատանքումԵրևանի քաղաքապետը որոշում է ստորագրել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.25, 59 երթուղիների աշխատանքը կազմակերպելու մասին։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57- րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, 11-րդ հոդվածի 6-րդ մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 03.05.2025թ. հ.ԱՍ/25՛՛2/7414-2025 գրությունը. 1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 1 հավելվածում ընդգրկված ավտոբուսային հ.25, 59 երթուղիները շարադրել հետևյալ խմբագրությամբ. 2.Հանձնարարել «Երևանտրանս» և «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրեններին՝ կազմակերպել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ.25,59 երթուղիների աշխատանքը՝ սույն որոշմամբ սահմանված ուղեգծերով: 3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա: 4.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը»,-նշված է որոշման մեջ։Ավելին15:0027.04.25 -
ՔաղաքականԽորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆԽորապես վշտացած ենք Բանդեր Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Այս մասին հայտարարություն տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին ու սիրելիներին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին14:3027.04.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Արագածոտնում․ բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկըԱյսօր՝ ապրիլի 27-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1.5 ժամ է՝ Արագածոտնի մարզի մոտ 15-ից ավել գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Կոշ գյուղի խաչմերուկը, հայտնում է Shamshyan-ը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին. «Մեր պահանջը ոչ քաղաքական է։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը, հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ նախարարի գլխավորությամբ, վերանայեն իրենց որոշումն ու չեղյալ հայտարարեն, քանի որ այդ որոշումը մի իսկական գլխացավանք է դառնալու 15-ից ավելի գյուղերի բնակիչների համար։ Տրանսպորտը ոչ միայն թանկացրել են, այլև եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, ու այդտեղից մենք էլ երթուղի չունենք դեպքի Երևան։ Առաջ մինչև «Կիլիկիա» ավտոկայան հասել ենք, իսկ դրանց տված նոր ծրագրով ահավոր վիճակ է։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ Բայց պահանջում ենք, որպեսզի որոշումը կայացնեն ի շահ ժողովրդի։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, ով առաջարկում է բողոքի ակցիայի մասնակիցներին, որպեսզի գնան քաղաքապետարան, քննարկեն և ինքը պատրաստ է դիմել կառավարությանը, որպեսզի հարցը լուծվի ի շահ քաղաքացու։ Բողոքի ակցիայի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի մեծ թվով պարեկներ՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր նույնպես բնակիչների հետ բանակցություններ են վարում, որպեսզի ճանապարհը բացեն, ընդառաջեն քաղաքապետին, մեկնեն քաղաքապետարան՝ տեղում հարցը քննարկելու համար»։Ավելին14:0027.04.25 -
ՀասարակականԱյսօրվանից նոր կարգ՝ կաթնամթերքի վաճառքումՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ «Այսուհետ՝ Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ: Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։ Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին։ Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ»,- հայտնում է նախարարությունը։Ավելին13:3027.04.25 -
ՀասարակականՄարտունեցին կարոտում է իր սրտի փուշը հանողին. մոնթեաբերդցի նվիրյալի 36-րդ տարեդարձըԵրեկ Մոնթեաբերդի զավակի 36-րդ տարեդարձն էր։ Մարտունեցիներն առանց քաղաքապետի են՝ արդեն երկու տարի։Ավելին13:0027.04.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող խանութումԱպրիլի 27-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող խանութում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։17-ին, մարվել՝ 11։50-ին։Ավելին12:3027.04.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․77 դրամ:Ավելին12:0027.04.25 -
ՏարածաշրջանԵռօրյա սուգ՝ Իրանի Հորմոզգան նահանգումԻրանի IRIB պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ հարավային Հորմոզգան նահանգի նահանգապետ Մոհամմադ Աշուրին նահանգում եռօրյա սուգ է հայտարարել՝ Բենդեր-Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 800-ը՝ վիրավորվել: «Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, Հորմոզգանի նահանգապետը եռօրյա համընդհանուր սուգ է հայտարարել նահանգում»,- ասվում է պետական հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։Ավելին11:3027.04.25 -
Հասարակական21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԵրեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ, քաղաքացիական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին հիվանդանոց են տեղափոխել ու հասնելով Ծաղկունք բնակավայրի վարչական տարածք, նկատել են վարորդի զանգով դեպքի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենային ու կագնեցրել են այն և վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, դրանից հետո վարորդը ահազանգել է 1-02։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի պահին ճանապարհը եղել է մութ, ընդհանրապես չկա արտաքին լուսավորություն, եղանակն էլ եղել ա անձրևային։Ավելին11:0027.04.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին10:3027.04.25 -
Մամուլի տեսությունԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0027.04.25
2025-04-26
-
ՀասարակականՍարյան փողոցում ծառը կոտրվել եւ ընկել է կայանված մեքենայի վրաԱպրիլի 26-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին23:4426.04.25 -
ՀասարակականՊրահայի Սբ․ Հոգի եկեղեցում Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ է մատուցվելՊատարագին ներկա էին Չեխիայի տարբեր քաղաքներից հարյուրավոր հայեր:Ավելին23:0826.04.25 -
ՀասարակականԵրևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում հերթական էլիտար շենքի կառուցման վայրում աշխատանքային կանոնները չպահպանելու հետևանքով աշխատակից է տուժել:Ավելին22:4626.04.25 -
ՀասարակականԵթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան«Եթե Նիկոլ Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա իր հորինած «քաղաքացու օրը» նշելու փոխարեն այսօր կայցելեր իրեն ուղեկցող ավտոշարասյան կողմից երեք տարի առաջ վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գերեզմանին, ում հոգեհանգստի ու հուղարկավորության արարողություններին նույնիսկ չի մասնակցել, թե՞ Սոնան քաղաքացի չէր»,-գրել է Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։Ավելին22:3126.04.25