Լրահոս

2025-04-28
2025-04-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Քասախ գետն ընկած 4-ամյա երեխայի մահվան դեպքից
    Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով օգտագործվել է անօդաչու թռչող սարք։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել են Օշականից Ոսկեվազ ընկած հատվածում՝ Քասախ գետի երկայնքով (8-10 կմ)։ Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել են երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել Շտապօգնության ավտոմեքենային։ Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է երեխայի մահը։
    23:30
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
    Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանատնից զգուշացնում են՝ հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։
    23:00
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերոգրական ֆիլմը հաղթող է ճանաչվում . Հարություն Հարությունյան
    «5-րդ ալիքի»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է. «Դե ի՞նչ, այսօր մրցանակ ենք ունենալու, երկու անվանակարգում: «Սահմանից դուրս միջազգային կինոփառատոնի» ժյուրին կայքում հրապարակել է հաղթողների անունները: «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերոգրական ֆիլմը հաղթող է ճանաչվում երկու՝ «Լավագույն կրթական ֆիլմ» և «Լավագում մոնտաժ» անվանակարգերում: Սա դեռ սկիզբն է: «5-րդ ալիքը» նոր որակ է բերում և սա հրաշալի է: Հիմա անձնակազմին դեռ չեմ շնորհավորում, շնորհավորանքները՝ օրվա վերջում՝ մրցանակաբաշխությունից հետո»։
    22:30
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օշականում 4-ամյա երեխան ընկել է Քասախ գետը․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
    Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել, հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում ու երեխայի ծնողները, հարազատները, քաղաքացիները, փրկարարները ոստիկաններն ու պարեկները բավականին երկար հատված որոնողական աշխատանքներ են կատարել։ Ցավոք, ժամը 20:15-ի սահմաններում երեխայի՝ գետն ընկնելուց բավական հեռավորության փրկարարները հայտնաբերել են երեխային, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ցավոք, չեն կարողացել փրկել երեխայի կյանքը. պարզվել է, որ նա ջրահեղձ է եղել ու բժիշկներն արձանագրել են մահը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ Շամշյանի տեղեկություններով, երեխան Արագածոտնի մարզի բնակիչ 4-ամյա Ն. Հ.-ն է։
    22:00
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող
    Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ օղակների վարժության եզրափակչում Ավետիսյանը, հավաքելով 14.466 միավոր, զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը միայն 7-րդն է: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը:
    21:30
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն-ծեծկռտnւք՝ Երևանում. հնչել է կրակnց
    Այսօր՝ ապրիլի 27-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Բարբյուսի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի որի ժամանակ հնչել է կրակոց։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Բարբյուսի 10 հասցեի մոտ հայտնաբերվել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա՝ հետևի կողային ապակին կոտրված։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն էլ պարզում է՝ արդյունք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կամ հիվանդանոց տեղափոխվածներ կան, թե ոչ։ «Mercedes»-ը քննիչի կողմից կնիքվեց և նրա հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    21:00
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյան, վախենալու ոչինչ չունենք, մենք կորցրել ենք մեր ամենաթանկը․ զոհված զինվորի մայր
    44-օրյա պատերազմին զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք ձեր հալը կտենաք»՝ այս բառերով Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ փորձեց վախեցնել անհետ կորած հերոսների ծնողներին։ Այս օրերին, նրա այդ սպառնալիքից հետո մի օրվա մեջ մոտ 60 հոգու միանգամից դենկայի զանգ եկավ: Այսօր նույն ոճով նրա կինը՝ Աննա Հակոբյանը, նույն սպառնալիքն ուղղում է զոհված զինվորի ծնողներին։ Լավ լսեք՝ մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, ձեր անխիղճ կառավարման շնորհիվ: Բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում: Մեր մայրերի արդար ցասումը չի մոռացվում, և դուք ձեր արածի պատասխանատվությունը տալու եք ամենադաժան ձևով, ոչ թե բառերով, այլ փաստերով ու իրադարձություններով: Աննա Հակոբյան, մենք վախենալու ոչինչ չունենք, մենք կորցրել ենք մեր ամենաթանկը»։
    20:30
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներ
    Այսօր՝ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ժամից ավելի է մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարաներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի մեծ թվով պարեկներ, ինչպես նաև քաղաքացիներ Հրազդան գետի մի քանի կմ-անոց հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 06 խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել երեխայի մայրիկին, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, երեխան, ով ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։
    20:00
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
    Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը կրկին լավագույնն է աշխարհի գավաթի խաղարկությունում: Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 6-րդ փուլը կայացավ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, որտեղ նժույգ-թափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.800 միավոր, դարձավ մրցաշարի ոսկե մեդալակիր: Քանի որ Մանուկյանը հաղթել է 6 փուլերից 3-ում` հայ մարմնամարզիկը դառնում է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող: Աշխարհի գավաթի փուլերը 6-ն են, բայց Հայաստանի ընտրանին մասնակցել է 5-ին: Համլետ Մանուկյան միայն 17 տարեկան է:
    19:30
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված․ 168.am
    2022 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված Աիդա Ավագյանը մոտ 1,5 ամիս առաջ բարձրաձայնել էր, որ պետությունն իր ստանձնած պարտավորությունները չի կատարում, որի արդյունքում զոհված զինծառայողների մոտ 90 ընտանիք բախվել է մեծ խնդրի։
    19:00
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում ազգային սուգ է հայտարարվել
    Իրանի կառավարությունը ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարել հարավային Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Mehr գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 27-ին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին: Հորմոզգան նահանգում, որտեղ գտնվում է Բենդեր Աբասը եռօրյա սուգ է հայտարարվել ապրիլի 27-ի առավոտյան։ Երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կեսօրին ժամանել է Հորմոզգան նահանգի կենտրոն Բենդեր Աբաս ՝ ստուգելու փրկարարական աշխատանքները և տեղեկանալու նախորդ օրվա հզոր պայթյունից հետո վերջին զարգացումներին։ Նախագահը նաև այցելել է Բենդեր Աբասի հիվանդանոցներում գտնվող վիրավորներից մի քանիսին։ Իրանի իշխանությունները հայտնել են, որ հրդեհը մեկուսացվել է նույն օրվա կեսօրին։ Նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, ևս 800-ը վիրավորվել են:
    18:30
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    18:00
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վանկուվերում փառատոնի ժամանակ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներ
    Վանկուվերում ապրիլի 26-ի գիշերը փառատոնի ժամանակ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ, մի քանի մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Global News-ը, որը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է միջադեպի հետևանքով առնվազն 9 զոհի մասին, այդ թվում՝ մեկ երեխա: Ըստ աղբյուր՝ի վիրավորների թիվն էլ հասնում է առնվազն 6-ի: Վանկուվերի ոստիկանությունը դեռ չի հաստատել թվերը՝ կեսգիշերին կայացած մամուլի ասուլիսում հայտարարելով, որ անարդար կլինի ենթադրել ճշգրիտ թիվ, քանի որ տուժածները տեղափոխվել են տարածաշրջանի բազմաթիվ հիվանդանոցներ: Դեպքի վայրում ձերբակալվել է 30-ամյա կասկածյալը, որը Վանկուվերի բնակիչ է:
    17:30
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ծառն արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը
    Ապրիլի 27-ին, ժամը 06։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ծառահատման աշխատանքներ: Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
    17:00
    27.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
    Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Գյուրջյան փողոցում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարանի հաշվեկշռում հաշվառված՝ դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության ավտոմեքենայով դի տեղափոխելիս են եղել։
    16:30
    27.04.25
    Ավելին