Լրահոս

2025-06-10
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան վիրավորներ
    Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «GWM Armenia»-ի մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանն ազդարարող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել կամրջի տակով անցնող երկաթգծի վրա:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները նույնպես օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով այնուհետև տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ըստ տեղեկությունների՝ կա ևս 1 տուժած:    Քննչական բաժինն ու ոստիկանությունը պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը:    Ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները: 
    16:35
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանն ուզում է ներքին քաոս ստեղծել, սատանան քաոսի մեջ է լավ սնվում. Տեր Ահարոն քահանա Մելքումյան
    Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվը, համադրելով Նիկոլ Փաշինյանի արածները, հետաքրքիր պատմություն հիշեց. «Մարդու օրգանիզմում որդերը, բակտերիաները բողոքում են, ասում են՝ մեզ ազատություն է պետք։ Տալիս են ազատություն։ Կարճ ժամանակ հետո որդերն ու բակտերիաները մրսում են, հետո տեսնում են՝ օդ չկա շնչելու, հետո տեսնում են՝ մութ է, պարզվում է՝ այդ օրգանիզմը մեռել է։ Հիմա, եթե եկեղեցին մեր իրականությունից հանում ենք, աղանդավորները, այլասերվածները իսկույն ոչնչացնում են ազգին, հիմա սրա պայքարը հայի դեմ է»։
    16:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դիմակավորված հատուկ օպերացիա՝ Երևանում. բերման են ենթարկվել առանձնապես ծանր հանցանք կատարած կասկածյալներ
    Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա: 
    16:25
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շենգավիթի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել
    «Սիրելի՛ շենգավիթցիներ,  2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու  պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար դադարեցնելու միտք կար և այսօր եկել է այն պահը, որ տեղեկացնեմ ձեզ իմ աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշման մասին։ Շտապեմ նշել՝ խուսափելով շահարկումներից, որ պատճառներն անձնական են և անձնական խնդիրներից զատ այլ հանգամանքներով չպայմանավորված։
    16:18
    10.06.25
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ում միգրանտների կատաղի ապստամբությունը շարունակվում է. Թրամփը՝ քննադատության թիրախում
    ԱՄՆ-ում միգրանտների կատաղի ապստամբությունը շարունակվում է. Թրամփը՝ քննադատության թիրախում
    16:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը ջանում է Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի․ փաստաբան (տեսանյութ)
    Նիկոլ Փաշինյանը ջանում է Ամենայն Հայոց Կաթողիկոս կարգել Թուրքիայի քաղաքացի հայ հոգևորականի. այդ համոզմանն է փաստաբան Ռուբեն Մելքիյանը։ Ըստ նրա՝ եկեղեցու դեմ Փաշինյանի կողմից սանձազերծվածը մանրամասնորեն լավ պլանավորված հարձակում է։ «Առաջին իսկ օրից ասել եմ՝ նրա նպատակն ազգությամբ հայ՝ Թուրքիայի քաղաքացի հոգևորականով փոխարինելն է։ Հայ Առաքելական եկեղեցին փորձում են դնել Էրդողանի վերահսկողության տակ»,-ասաց Մելքիյանը՝ նշելով որ այս պահին անուններ չի տալիս։
    16:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի հատվածում իսրայելական հարվածներն ավելի քան 50 մարդու կյանք են խլել
    Գազայի հատվածի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով հունիսի 10-ի լուսաբացից ի վեր սպանվել է 52 պաղեստինցի, որոնցից 20-ը՝ Գազա քաղաքից հարավ գտնվող Նեթսարիմ բնակավայրի մոտ օգնություն կենտրոնի թիրախավորման հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
    15:50
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման, մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ:
    15:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլխավոր դատախազն իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը. Արծվիկ Մինասյան
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
    15:35
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Դիվերսանտ են անվանում Փաշինյանին Էջմիածնում. զայրույթ է առաջացրել նրա վերջին ստատուսը
    Հայլուր 15։30 Դիվերսանտ են անվանում Փաշինյանին Էջմիածնում. զայրույթ է առաջացրել նրա վերջին ստատուսը
    15:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն. Անահիտ Ավանեսյան
    Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին՝ հանրային վերահսկողության և լուսաբանման համար, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կիրակի օրը իմ ծառայողական մեքենան վարորդն ավտոլվացման կետ տանելիս՝ թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով: Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,-գրել է Ավանեսյանը։ Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայում անչափահաս երեխան երթևեկում առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի։
    15:26
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիր քաղաքում բախվել են «Mercedes ML»-ն ու «BMW»-ն. կա 6 վիրավոր
    Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Խաչատուր Աբովյան-Սահմանապահների փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes ML» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:    Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:    Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված մայթին:    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիր քաղաքում նշված խաչմերուկը արդեն ունի «պատուհաս» անունը, քանի որ այդ խաչմերուկում հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր տեղի ունենում: 
    15:22
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա․ նա ձերբակալել է
    Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ավշար գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը տան բակում աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև պահում և օգտագործում է մարիխուանա:
    15:15
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ:
    15:00
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ո՞ւմ ցուցումով է խախտվում օրենքը և չի քննարկվում առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը․ փաստաբան
    «Հիշեցնեմ, որ Գնել Սարգսյանի կողմից խուլիգանության կատարելու առերևույթ դեպքի վերաբերյալ 02․06․2025 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
    14:53
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի քայլերը պիղծ են, հակասահմանադրական ու հակապետական․ Անդրանիկ Թևանյան
    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ֊ի դեմ արշավը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է Ալիևի հրահանգով։
    14:45
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն. հայտարարություն
    Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում, երբ հաղթահարված չեն Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, երբ ազգային համախմբումն ու միասնականությունը կենսական անհրաժեշտություն են, իշխող վարչախումբը բացահայտ արշավ է սկսել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա Ազգընտիր Հայրապետի և Եպիսկոպոսաց դասի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մեր ինքնության կարևորագույն հիմքերից մեկի նկատմամբ վարչախմբի արգահատելի նպատակադրումներն ու հռետորաբանությունն ակնհայտորեն ապազգային են և հակասահմանադրական։ Աներկբա է, որ զազրելի ցեխարձակումները համընկան արտաքին հարթակներում ազգային շահերի և արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀԱԵ նախաձեռնությունների հետ։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունների ոտնձգություններն հունավորվեցին թշնամի երկրի «կրոնապետի» անբարո և ստահոդ հայտարարություններին, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից Հայաստանում կրոնական ազատությունների թեման շահարկելու, Հայոց ազգային եկեղեցու սահմանդրորեն ամրագրված պատմական առաքելությունն ու կարգավիճակը խաթարող նպատակադրումներին զուգահեռ։ Հայ ժողովրդի կյանքում Հայ եկեղեցու պատմական բացառիկ դերակատարությունը չարժևորելն ու վերջինիս թիրախավորելը ոչ միայն թշնամական շահեր է սպասարկում, այլև խորացնում է երկրում տիրող արժեքային ճգնաժամը, թուլացնում մեր հավաքական դիմադրողականությունը, նսեմացնում հավատավոր հայ ժողովրդի նվիրական զգացումներն ու արժանապատվությունը։ ՀՅԴ Բյուրոն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, խստորեն դատապարտում է իշխող վարչախմբի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ քայքայիչ, հակապետական գործողությունները և հայտարարում է, որ համակայկական կառույցի ողջ կարողականությամբ և միակամությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին է՝ հանուն հայ ժողովրդի հավաքական իղձերի և Հայոց պետականության զորացման։
    14:40
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հերթական կրակոցները` Երևանում․ տուժել է նաև պատահական անցորդ
    Հունիսի 10-ին՝ ժամը 11.12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։ «ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում, նախնական տվյալներով, երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։ Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
    14:35
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մայր Հայաստան» խմբակցության անդամի ընտանիքի դեմ կատարված ոտնձգությունը շտապ բացահայտում է պահանջում․ Սոնա Աղեկյան
    Այս պարագայում խնդիրն արդեն ոչ միայն կոնկրետ անձի, այլ՝ իրավապահ համակարգի անարդյունավետության ու վստահության տիրույթում է։
    14:30
    10.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթիկի թեմի հոգևոր դասը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին
    Արթիկի թեմը զորակցություն ու աջակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: ««Ով որ փորձի այդ վեմին բախվել, ինքը կփշրվի և ինչի վրա որ այդ վեմը ընկնի, նրան կտապալի ու կճզմի» (Մատթ. 21:44)։ Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպս. Ավագյանի, ինչպես նաև բոլոր հավատացյալներն, իրենց որդիական զորակցությունն ու աջակցությունն են հայտնում ազգընտիր Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: «Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»,- ասվում է հաղորդագրությունում։
    14:18
    10.06.25
    Ավելին