Լրահոս
2025-06-10
-
ԻրավականԻշխանավորների «լավ տղա» խաղալու հետևանքը. նոր մանրամասներ՝ Արզնիի արյունոտ միջադեպիցԻշխանավորների «լավ տղա» խաղալու հետևանքը. նոր մանրամասներ՝ Արզնիի արյունոտ միջադեպիցԱվելին23:4510.06.25 -
ՀայաստանՈւղիղ․ քաղաքացիները հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու ԿաթողիկոսինԱյս պահին տասնյակ քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին և իրենց զորակցությունը հայտնելու նրան։Ավելին23:3810.06.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում բախվել են «Opel Astra»-ն և հողով բարձված «SHACMAN» բեռնատարը․ վերջինը կողաշրջվել էԱյսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Մարմարիկ գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Հայկ Վ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Հ․-ի վարած «SHACMAN» մակնիշի, հողով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ հողը՝ թափվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին23:3010.06.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան ու ևս չորս երկիր պատժամիջոցներ են սահմանել Իսրայելի կառավարության ծայրահեղ աջակողմյան նախարարների նկատմամբՄեծ Բրիտանիան և չորս այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Իսրայելի կառավարության երկու ծայրահեղ աջակողմյան նախարարների՝ Իտամար Բեն-Գվիրի և Բեզալել Սմոտրիչի նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։Ավելին23:2110.06.25 -
Իրավական42-ամյա տղամարդը ակոսափող ինքնաձիգը կամավոր հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հունիսի 6-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում 42-ամյա տղամարդը հանձնել է «ВЕПРБ-КМ» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ: Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին23:1510.06.25 -
ՔաղաքականՀայաստանը մասնատումից փրկելու մասին է հայտնում Իրանը. ո՞վ է խափանել «Զանգեզուրի միջանցքի» բացումըՀայաստանը մասնատումից փրկելու մասին է հայտնում Իրանը. ո՞վ է խափանել «Զանգեզուրի միջանցքի» բացումըԱվելին23:0010.06.25 -
ՀասարակականՊետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի. Հայր Ասողիկ«Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հետ կապված անհեթեթ հարցերը, կարծիքները, կոչերը չունե՛ն պատասխան: Ավելին, պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի»,- նշել է Հայր Ասողիկ Կարապետյանը։ Հայր Ասողիկի խոսքով, այն, ինչ այսօր հնչում է և կատարվում է՝ նենգ ու նվաստ բեմադրության հերթական արարն է, որի ապաշնորհ հեղինակներն ու կամակատար դերասանները (տարբեր ոլորտներից կանչված) մերօրյա հուդաներն են, որոնք գիտակցաբար մասնակից են ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ դեմ հայհոյություններին: Եվ արդեն քանի՜ տարի: Իսկ Տերունի խոսքն ահեղ է՝ «… Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի» (Մատթ. ԺԲ. 31): «Թող Ամենազոր Աստված զորավիգ ու մարտակից լինի Իր Օծյալ Հայրապետին, ով այնքա՜ն իմաստությամբ եւ շրջահայացությամբ առաջնորդում է Եկեղեցին Հայկական՝ հեռու պահելով ամեն կողմից փչող ուղեշեղ քամիներից: Իսկ մենք՝ ողջախոհ հայերս, մնանք հավատարիմ մեր ազգային հոգևոր ինքնությանը, բարոյական սկզբունքներին և անծախապես շարունակենք գործել միշտ ի փառս Աստծո, ի սեր մեր ազգակցի, ի շինություն մեր հարազատ երկրի եւ ի պայծառություն Սբ Եկեղեցու: Մատուցվող «30 արծաթը» միշտ արյան գին է՝ կամ սեփական, կամ այլոց… Փաստված է նաև մեր օրերի ողբերգություններով»,- գրել է Հայ Ասողիկը։Ավելին22:4510.06.25 -
ՔաղաքականՄիրզոյանը Սինգապուրի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներըԻնչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության զարգացման, երկկողմ օրակարգի հարստացման մի քանի կոնկրետ ուղղություններ։ Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների և արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցությունների միջոցով փոխգործակցության նոր հնարավորությունների իրացման պատրաստակամությունը:Ավելին22:4010.06.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և Պարսամյան կրթահամալիր (տեսանյութ)Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Խաչատուրին ողջունելուց հետո նախագահը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, շրջայց կատարել եկեղեցում, ապա այցելել Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գործող Պարսամյան կրթահամալիր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջել է դպրոցում, շփվել երեխաների հետ, ապա դիտել դպրոցի սաների կազմակերպած մշակութային միջոցառումը: Միջոցառման ավարտից հետո կրթահամալիրի դահլիճում նախագահը հանդիպում է ունեցել Նիցցայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը համառոտ ներկայացրել է ներհայաստանյան և տարածաշրջանային զարգացումներն ընդհանուր գծերով: Անդրադարձել վերջին տարիներին տարբեր ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին և նախաձեռնություններին, ինչպես նաև անմիջական մթնոլորտում պատասխանել ներկաներին հուզող հարցերին:Ավելին22:3010.06.25 -
ՔաղաքականԱնգամ խորհրդային սահմանադրությունները ամրագրում էին Եկեղեցին պետությունից անջատ լինելու հիմնադրույթը. ԴանիելյանԱշխարհիկ իշխանությունները պայքարել են եկեղեցիների դեմ հիմնականում՝ վաղ միջնադարում, իսկ պայքարի առանցքային խթանը եղել է տնտեսական լծակներից զրկելը, ոչ թե արտաքին ուժերին հագուրդ տալու նկրտումները: Արդյունքում ձևավորվել են մի շարք ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ՝ աշխարհիկ հատվածի զգալի ներգրավվածությամբ, մասնավորապես՝ Անգլիայում գերագույն հովվապետը բրիտանական միապետն է։ Այս մասին իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նոր դարաշրջանի սակավաթիվ բախումները պետության և եկեղեցու միջև եղել են բռնատիրության կանոններով՝ իրենց օրենքից դուրս դնելու ճանապարհով, քանզի անգամ խորհրդային սահմանադրությունները ամրագրում էին Եկեղեցին պետությունից անջատ լինելու հիմնադրույթը: Բողոքականության պարագայում Եկեղեցու նկատմամբ աշխարհիկ անձանց իշխանությունը, մյուս կողմից՝ եկեղեցականների անմիջական մասնակցությունը պետության քաղաքականությանը իմպերատիվ ամրագրված է այդ երկրների օրենսդրությամբ և եկեղեցական կանոնակարգերով, օրինակ՝ Անգլիական եկեղեցու 26 գլխավոր եպիսկոպոսները ի պաշտոնե համարվում են Միացյալ Թագավորության խորհրդարանի վերին պալատի՝ Լորդերի պալատի անդամներ: Կրկնում եմ՝ այս կանոնները վերաբերում են բողոքականությանը, ուստի որևէ աղերս չունեն մյուս քրիստոնեական եկեղեցիների ինքնավարության հետ, առավել ևս միակողմանի դրսևորումներվ ….»։Ավելին22:1510.06.25 -
ՀասարակականԱղի արցունքներ ու անորոշություն՝ կարկտահարված այգիներում. անտեր է զգում իրեն արմավիրցինԱղի արցունքներ ու անորոշություն՝ կարկտահարված այգիներում. անտեր է զգում իրեն արմավիրցինԱվելին22:0010.06.25 -
ՔաղաքականԿրթվելը նորաձև է, հայհոյելը՝ պարտադի՞ր. կանանց բախումներ՝ ԱԺ-ումԿրթվելը նորաձև է, հայհոյելը՝ պարտադի՞ր. կանանց բախումներ՝ ԱԺ-ումԱվելին21:4510.06.25 -
ՔաղաքականԳարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցությամբ համար. Կարպիս Փաշոյան«Հուսով եմ, բոլորն էլ հասկանում են, որ կուսակրոնության հարցն ընդամենը պատրվակ է և Գարեգին 2-ը իրականում հալածվում է «Բռնազավթված Արցախ» բառակապակցությամբ համար։ Փաշինյանը չի կարողանում մարսել, որ կաթողիկոսն ու եկեղեցին իր արտաքին քաղաքականությանը հակադիր դիրքորոշում են որդեգրել՝ տարածելով այն երկրի ներսում և ներկայացնելով միջազգային ծանրակշիռ հարթակներում։Ավելին21:3010.06.25 -
ՔաղաքականՓաշինյանը հանցախո՞ւմբ է ձևավորում ընդդեմ եկեղեցու և Սահմանադրության. մի հայտարարված դավադրությունՓաշինյանը հանցախո՞ւմբ է ձևավորում ընդդեմ եկեղեցու և Սահմանադրության. մի հայտարարված դավադրությունԱվելին21:1510.06.25 -
Իրավական18-ամյա երիտասարդը ձերբակալվել է «Տելեգրամով» պատվիրած թմրանյութը փնտրելիսԿոտայքի մարզի քրեական և Հրազդանի բաժնի համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տվյալները, Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասում ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ նշված վայրում «տելեգրամ» հավելվածով պատվիրած թմրանյութն էր փնտրում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղսի բնակավայրի 4-րդ թաղամասի նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 2 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:0010.06.25 -
ՀասարակականԵրևանում «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը շինհրապարակում կողաշրջվել էԵրեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 105 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդ Հայկ Վարդանյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ավտոմեքենան շինկազմակերպության կողմից հատուկ տեխնիկաներով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։Ավելին20:4510.06.25 -
ՔաղաքականԻ զորակցություն Եկեղեցու և Հայոց Հայրապետի՝ ժամը 00։00-ին լինելու եմ «Զվարթնոց»-ում․ Լիլիթ ԳալստյանԹող անսասար լինի Հայ Եկեղեցին, երկար օրեր Հայոց Հոր!!!!»:Ավելին20:3510.06.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կաթողիկոսը վերադառնում է Հայաստան. զորակցության հավաք՝ օդանավակայանումՀայլուր 20։30 Կաթողիկոսը վերադառնում է Հայաստան. զորակցության հավաք՝ օդանավակայանումԱվելին20:3010.06.25 -
ՔաղաքականՓաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ ՍասունյանԱյն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև, կարելի էր ակնկալել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաջնահերթությունը կլիներ երկրի շահերի պաշտպանությունը։ Սակայն, ցավոք, նա զբաղված է հոգևորականների կուսակրոնությամբ՝ մի հարց, որը չի մտնում կառավարության իրավասության մեջ և խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որտեղ ամրագրված է եկեղեցու և պետության տարանջատումը։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը հոգևորականների կուսակրոնության հարցը բարձրացնում է սեփական շահերից ելնելով. Նախ, նրա իրական նպատակը Գարեգին Երկրորդ կաթողիկոսին փոխարինելն է ավելի հնազանդ հոգևորականով։ Կաթողիկոսը պահանջել էր վարչապետի հրաժարականը՝ 2020 թվականի Ադրբեջանի հետ պատերազմի կործանարար վատ կառավարումից հետո։ Երկրորդ, նա փորձում է շեղել հանրության ուշադրությունն իր կառավարության բազմաթիվ թերություններից։ Երրորդ, եթե նա իսկապես հետաքրքրված լիներ հոգևորականների կուսակրոնությամբ, ապա չպետք է այն բարձրաձայներ որպես վարչապետ կառավարության նիստի ժամանակ, այլ որպես եկեղեցու անդամի անձնական կարծիք։ Վերջապես, նրա էական սխալն այն է, որ առանց որևէ ապացույցի մեղադրում է Կաթողիկոսին երեխա ունենալու մեջ՝ զրպարտության ակնհայտ դեպք, որը Կաթողիկոսին իրավունք է տալիս դատի տալ չարախոսության համար: Փաշինյանի խոսքերի կապակցությամբ արդեն իսկ սկսվել է էթիկական հետաքննություն: Ի պատասխան՝ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ խիստ հայտարարությամբ՝ դատապարտելով վարչապետի արշավը Հայոց Եկեղեցու դեմ՝ այն անվանելով «հայհոյախառն, անվայել խոսույթներով և զուրկ բարեկրթության տարրական նորմերից»։ Այնուամենայնիվ, Փաշինյանը շարունակեց իր սկանդալային հռետորաբանությունը հոգևորականների դեմ՝ ամեն օր մի քանի հաղորդագրություն հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում, այդ թվում՝ «Փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել»։ «Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս …. »։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։ «Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի. արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը և արդյո՞ք զավակ ունի։ Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»։ «Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ–ի լռությունը։ Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ։ Լռել, նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»։ «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»։ Լրագրող Նորայր Մարտիրոսյանն էլ ավելի խառնեց իրավիճակը՝ հոդված գրելով «Հրապարակ» թերթում՝ «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով։ Նա նշեց. «Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են լսվում»: Նա պնդեց, որ ինքը նույն կերպ է պատասխանում Փաշինյանի՝ Կաթողիկոսի դեմ ուղղված մեղադրանքներին՝ հավելելով, որ «եթե վարչապետը կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», ապա Փաշինյանին կարող ենք նույն հարցադրումն անել։ Մարտիրոսյանը նույնիսկ հայտարարեց, որ Փաշինյանի կինը բացահայտել է նրա սիրային կապը և փորձել է աշխատանքից ազատել մամուլի խոսնակին։ Լրագրողը եզրափակեց. «Մենք՝ իր ընտրողները, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից ամուսնական հավատարմության խախտման վերաբերյալ։ Լռել կամ ստել, նշանակում է յուր անձին դուրս դնել բարոյական նորմերից»։ Լուրերի վրա հիմնված իր հաղորդագրությունից զատ, Մարտիրոսյանը սխալվել է՝ Աննա Հակոբյանին անվանելով վարչապետի «կին»։ Փաշինյանը պարզաբանել է իր ամուսնական կարգավիճակը 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, Աննայի կողքին նստած. «Մենք դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք։ Դե յուրե ոչ զագսով, ոչ եկեղեցով ամուսնացած չենք։ Պաշտոնական թուղթ չկա»։ Այնուամենայնիվ, վարչապետի պաշտոնական կայքը սխալմամբ հայտարարում է, որ նա «ամուսնացած է»։ Վարչապետը չզվարճացավ, երբ Մարտիրոսյանն իր հետ նույն կերպ վարվեց, ինչպես նա էր վարվել։ Փաշինյանը սպառնաց իր ֆեյսբուքյան էջում՝ «Հրապարակ թերթին անպայման դատի կտամ, որ ապացուցվի, որ ընտանեկան և հոգևոր կյանքը ինձ համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Այս առիթով նաև պնդում եմ, որ Գարեգին Բ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Թող Գարեգին Բ–ն էլ ինձ դատի տա հայտարարված արժեքներին և Կաթողիկոսի կարգավիճակին իր համապատասխանելիությունը ապացուցելու համար։ Հ.Գ. Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունն է, մեր ինքնությունը։ Չպիտի այլևս հանդուրժենք այդ սրբությունը պղծողներին»։ Վերջապես, Փաշինյանը զայրացավ՝ իմանալով, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 7-ին այցելել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Եկեղեցին հաղորդեց այդ հանդիպման մասին՝ «նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունները»։ Փաշինյանը զայրացած պատասխանեց՝ օգտագործելով բացարձակապես անտեղի մեղադրանքներ՝ նշելով, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»։ Հարկ է նշել, որ Փաշինյանը ժամանակին եղել է Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը և հավատարիմ կողմնակիցը: Վարչապետը դժվար թե կարողանա դասախոսություն կարդալ բարոյականության մասին, հատկապես, երբ նրա «Երկրի հակառակ կողմը» գրքի ընթերցումը բացահայտում է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ և կոպիտ, անպարկեշտ բառերով հեղեղված մի աշխատանք։ Անկասկած, բոլոր հոգևորականները, անկախ աստիճանից, պետք է պահպանեն եկեղեցու բարձրագույն բարոյական չափանիշները, այդ թվում՝ կուսակրոնության երդումը: Այնուամենայնիվ, նույնքան կարևոր է, որ Հայաստանի վարչապետը հարգի ՀՀ Սահմանադրությունը և խուսափի իր իրավասությունից դուրս գտնվող հարցերին միջամտելուց, հատկապես հաշվի առնելով իր ամուսնական կարգավիճակը և պետության գործերը կառավարելու անկարողությունը: Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱվագյանիԱվելին20:1510.06.25 -
ՀասարակականՓլուզում՝ Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկումՀունիսի 10-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում գտնվող բնակարանների առաստաղը փլուզվել է, բնակիչներն արգելափակվել են սենյակներում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հյուրասենյակի առաստաղը (30 քմ) փլուզվել է, բնակիչներից մեկն արգելափակվել է ննջասենյակում․ տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել արգելափակումից:Ավելին20:0810.06.25