Լրահոս
2025-06-10
-
ԱշխարհՀրաձգություն՝ Ավստրիայի դպրոցներից մեկում․ 8 մարդ է զոհվելԱվստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում աշակերտի կողմից հրաձգության հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս մի քանիսը, այդ թվում՝ աշակերտներ և ուսուցիչներ, վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ավստրիական պետական ORF հեռուստառադիոընկերությունը։Ավելին14:0910.06.25 -
ԻրավականԵրևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդիՀունիսի 7-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Մատենադարանի մոտ ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրանյութով փաթեթները պահել է իրացնելու նպատակով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում զննվել են Կենտրոն վարչական շրջանի այն տարածքները, որտեղ ձերբակալվածը իրացնելու նպատակով տեղադրել էր թմրամիջոցով փաթեթներ։ Հայտնաբերվել է ընդհանուր 7 գրամից ավելի մարիխուանայով լցված 3 փաթեթ: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին14:0010.06.25 -
ՀասարակականՆռնաձորում տագնապած վատ լուրերի են սպասում. բացառիկ ռեպորտաժ՝ Հայաստանի ամենահարավային գյուղիցՆռնաձորում տագնապած վատ լուրերի են սպասում. բացառիկ ռեպորտաժ՝ Հայաստանի ամենահարավային գյուղիցԱվելին13:5210.06.25 -
ՀասարակականԱվանեսյանի ծառայողական մեքենայի դիմաց, առանց ամրակապվելու, մանկահասակ երեխա է նստած․ Իոաննիսյան«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան (քանի դեռ պետությունը ձև է տալիս, թե պայքարում է քարսիթերի և ամրագոտիների օգտոգործման համար)»։Ավելին13:4610.06.25 -
ՀասարակականՃՏՊ` Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել երկաթգծերի վրա։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին ձորակից բարձրացրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին13:3910.06.25 -
ՔաղաքականԻշխանության նպատակն է Կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ. ԱյվազյանՍ. Էջմիածնի դեմ ՀՀ դրածո իշխանության գործողությունների նպատակը ամբողջական եկեղեցական հեղաշրջումն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ։ Թեկնածու, ով մոռացության կմատնի ու երբեք այլևս չի հիշատակի ո՛չ Հայոց Ցեղասպանության զոհերին, ո՛չ մեր կորուսյալ հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, Արցախը կամ Նախիջևանը։ Անկարային, Բաքվին և նրանց մեր տարածաշրջանում «գլխավոր» կարգողներին պետք է, որ ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունը ստրկաբար հպատակվի իրենց և բռնի թուրքացման ուղին, այլև հայոց հոգևոր իշխանությունը դառնա Կ. Պոլսի պատրիարքության պես մի վախվորած ու կրավորական կենտրոն, որը հայոց ազգային իրավունքների և պահանջների մասին ոչ մի բառ չի արտասանի՝ առանց թուրքական իշխանություններից թույլտվություն ստանալու։Ավելին13:3310.06.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Երևանում. վիրավորներ կանԱյսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամ գտնվող բացօթյա շուկայի տարածքում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ նշում էին, որ իրենք տեսել են ևս 1 քաղաքացու, ով նույնպես վնասվածք է ստացել: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի, նաև ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ մյուս տուժած քաղաքաղու ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը ճշտելու, նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին13:2110.06.25 -
ՀասարակականԲյուրեղավանում «Tesla»-ն բախվել է երկաթե սյանը ու պլաստմասե աղբամանին. կան վիրավորներՀունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը ու պլաստմասե աղբամանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ 44-ամյա Սերգեյ Դարբինյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անուշ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։Ավելին13:1510.06.25 -
ՔաղաքականՆոր առաքյա՞լ, թե՞ նենգ մեսիա. հայհոյանքներ՝ վարչապետինՆոր առաքյա՞լ, թե՞ նենգ մեսիա. հայհոյանքներ՝ վարչապետինԱվելին13:0910.06.25 -
Կրթություն և գիտությունԺաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոն՝ հետևելու միասնական քննությունների ընթացքինՀունիսի 10-ին տրվել է բուհերի ընդունելության 2025 թվականի միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Քիմիա» առարկայից միասնական քննությանը մասնակցել է 120 դիմորդ: Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել դիմորդներին և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների, ինչպես նաև առաջին փուլի մասնակցության արդյունքների և այլնի մասին։ ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ քննական առաջին օրը հանրապետությունում «Քիմիա» առարկայից միասնական քննություն է հանձնելու 1174 դիմորդ (495-ը՝ Երևանում), «Ռուսաց լեզու» առարկայից՝ 309 դիմորդ (78-ը՝ Երևանում): «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաների համար Երևանում ու մարզերում գործում է 16 քննական կենտրոն. 11-ը՝ մարզերում, 5-ը՝ Երևանում։ Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլում ընդհանուր առմամբ գործելու է 46 քննական կենտրոն, որոնցից 17-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում։ Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու նպատակով հայտագրվել է 15 970 դիմորդ: Այս թիվը ներառում է նաև շուրջ 3 000 ներբուհական քննությունների համար հայտագրվածների թիվը։ 2025 թվականի հունվարին միայն միասնական քննություններին մասնակցելու համար դիմել էր 11 հազար 608 դիմորդ։Ավելին13:0710.06.25 -
ԱռողջապահականՋրահեղձության վտանգն ամենուր է. ի՞նչ պետք է անել վտանգներից խուսափելու համարՋրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: Երեխային թույլատրե՛ք լողալ միայն դրա համար նախատեսված վայրերում՝ լողալ իմացող մեծահասակի ներկայությամբ: Անձնական լողավազանների շուրջ տեղադրե՛ք մեկուսացնող ցանկապատներ՝ ինքնափակվող և կողպվող դարպասներով: Մշտապես հետևե՛ք երեխային, երբ նա ջրի մեջ է կամ ջրային տարածքում: Ամեն անգամ, երբ երեխաները ջրի մեջ են կամ դրա շրջակայքում, լողալու հմտություններ ունեցող մեծահասակը պետք է գտնվի երեխայի կողքին. ջրահեղձումը լինում է արագ և անձայն: Սովորե՛ք առաջին օգնության տարրական հմտություններ՝ խեղդվող երեխային անհապաղ սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու համար: Երեխային հնարավորինս վաղ տարիքում պատմե՛ք ջրահեղձ լինելու վտանգի մասին: Լողավազանների լրացուցիչ ծածկերը կամ պաշտպանիչ այլ միջոցները չեն կարող փոխարինել մեծահասակի հսկողությանը: Կարևոր է, որ լողավազանի ծածկույթների որոշ տեսակներ, ինչպիսիք են բարակ պլաստիկ արևային ծածկոցները, չպետք է օգտագործվեն որպես պաշտպանության միջոց, քանի որ դրանք կարող են մեծացնել խեղդվելու վտանգը: Ջրահեղձ լինելու վտանգները տնային պայմաններում. Մանկական լոգանքի նստատեղերը կարող են շրջվել, իսկ երեխաները կարող են սայթաքել դրանցից և խեղդվել լոգարանում, նույնիսկ` քիչ քանակությամբ ջրում: Երեխաները միշտ պետք է լինեն մեծահասակի կողքին, երբ նստում են լոգանքի նստարանին: Ջուրն օգտագործելուց անմիջապես հետո պետք է դատարկվի տարաներից և դույլերից: Լոգարաններում, զուգարաններում խեղդվելը կանխելու համար փոքր երեխաներին չի կարելի մենակ թողնել: Ծնողները և խնամակալները պետք է կանխեն անվերահսկելի մուտքը լոգարան, լողավազան կամ բաց ջրային տարածք: Մի՛ զբաղվեք այլ շեղող գործողությամբ, ներառյալ` շփումները, տնային գործերը, ալկոհոլ օգտագործելը, հեռախոսով զրուցելը կամ էկրանների դիմաց անցկացնելը: Տնային լողավազանների անվտանգության վերաբերյալ մանրամասն ուղեցույցները հասանելի են առցանց»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին13:0010.06.25 -
ԻրավականՈստիկանության պաշտոնյան ծառայողական լիազորությունները չկատարելու հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 3,7 մլն դրամի վնաս․ նախաքննությունն ավարտվել էՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է շուրջ 3,7 մլն ՀՀ դրամի վնաս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության պաշտոնյան, տեղյակ լինելով, որ իր ենթակայությամբ ծառայող՝ օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչը 2022 թվականի ապրիլի 8-ից 2023 թվականի ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում չի ներկայացել ծառայության վայր և չի կատարել իր ծառայողական պարտականությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել վերջինիս՝ ծառայության վայր մուտք գործելն ապահովելու կամ նրա՝ ծառայության չներկայանալու փաստն արձանագրելու և այդ մասին վերադասության կարգով զեկուցելու ուղղությամբ։ Արդյունքում՝ տեսուչի կողմից հիշյալ ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունները չկատարելու պայմաններում, վերջինիս անվամբ հաշվարկվել և վճարվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 3.673.510 ՀՀ դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ։ Ծառայողական պարտականությունները չկատարելու համար ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդության հիման վրա վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։ Պետությանը պատճառված 3․673․510 ՀՀ դրամ վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է մեղադրյալի կողմից։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:4810.06.25 -
Իրավական«Սահմանադրության հերն էլ անիծած»․ Փաշինյանը «քաստինգ է» հայտարարել․ MediaHubԱյսպես, համակարգող խմբի անդամ դառնալու համար երկրի Կառավարության գլուխը սահմանել է հետևյալ չափորոշիչները՝ հավատալ Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինել Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինել Մեծ պահքը, ամեն օր աղոթել։ Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։Ավելին12:4510.06.25 -
ՔաղաքականՀայաստանի և Իրաքի նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցերինՀանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրաք երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հայ-իրաքյան հարաբերությունների դինամիկ զարգացման և փոխադարձ շահագրգռվածության հիման վրա կառուցվող քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։Ավելին12:3510.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սկանդալային հայտարարություն. եկեղեցու դեմ պատերազմը թեժ փուլ է մտցնում ՓաշինյանըՀայլուր 12։30 Սկանդալային հայտարարություն. եկեղեցու դեմ պատերազմը թեժ փուլ է մտցնում ՓաշինյանըԱվելին12:3010.06.25 -
ՔաղաքականԳերագույն դավաճանը ձևավորում է «Քամ» կոմիտե՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումներին ինստիտուցիոնալ տեսք տալու համար․ Ռուբեն ՄելիքյանԿոմիտեի կազմում լինելու են (1) կարգալույծ հոգևորականներ, որոնք չարացած են Մայր Աթոռի հանդեպ, (2) աղանդավորների հորդաներ, (3) աթեիստ նեոբոլշևիկներ։Ավելին12:2010.06.25 -
ԻրավականՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք, հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում է խաղադրույքներ և այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու հարկային մարմնում չի հայտարարագրում։ Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաև այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից: Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով: Վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի և կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։ Հիշեցնենք, որ տնտեսական գործունեության թափանցիկությունը և հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին12:1510.06.25 -
Մամուլի տեսությունԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»«Այն, որ Փաշինյանի հիմնական «զենքերից» մեկը ատելության, չարության, բաժանարարության սերմանումն ու տարածումն է, առանձնապես մի նորություն չէ: Միշտ է այդպես եղել՝ սկսյալ լրագրող, խմբագիր, ապա պատգամավոր եղած ժամանակներից: Դե, իսկ 2018 թվականը դրա ամենավառ վկայությունն է:Ավելին12:0810.06.25 -
ՔաղաքականՎարչախմբի պարագլուխը քաղաքացիական բախումներ է հրահրում. «ՀայաՔվե»Միջազգային այս խառնակ իրավիճակում, երբ Ադրբեջանն էլ նոր թափով զինվում է, ապակայունացնել Հայաստանի ներքին դրությունը` ոչ այլ ինչ է, քան թշնամական շահերի սպասարկում։Ավելին12:0010.06.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 10.06.2025Մամուլի տեսություն 10.06.2025Ավելին11:4510.06.25