Լրահոս
2025-07-07
-
ՔաղաքականԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ զրկեց Օհանյանին և Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունիցԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները։Ավելին17:3507.07.25 -
ԱշխարհՄեծ աղետ՝ ԱՄՆ Տեխաս նահանգում. ջրհեղեղի զոհերից 28-ը երեխաներ ենՏեխասում կործանարար ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանքիներին ցավակցություն է հայտնել Հայաստանի արտգործնախարարությունը: Հատկապես տուժել է Քեր շրջանը, որտեղ զոհվել է 68 մարդ, այդ թվում՝ 28 երեխա։ Նահանգում առնվազն 41 անհետ կորած կա: Տեղացիները մեղադրում են դաշնային իշխանություններին՝ նախազգուշացման բացակայության և ուշացած արձագանքի համար:Ավելին17:2207.07.25 -
ՀասարակականՀուլիսի 12-ին արցախցիները մեծ հանրահավաք են հայտարարել«Հուլիսի 12-ին ես ևս լինելու եմ հրապարակում՝ որպես ձեր ընկեր, ձեր ձայնը ներկայացնող մարդ, ում ներսում պայքարը չի մարում որևէ պաշտոնի ստվերում։Ավելին17:1307.07.25 -
ՔաղաքականԱբսուրդ է. կովկասագետ Կարեն Իգիթյանին թույլ չեն տալիս վերադառնալ ՀայաստանՌուս-հայկական համալսարանի դասախոս և տարածաշրջանի անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի մուտքը Հայաստան արգելվել է, երբ Պյատիգորսկից վերադարձել է Երևան: Ազգային անվտանգության ծառայողներից պաշտոնական պարզաբանում չլսելով՝ Իգիթյանը վերադարձել է Մոսկվա: Պատճառների մասին իր սեփական պատկերացումներն ունի անվտանգության հարցերով փորձագետը: Եկեղեցու պաշտպանության ու Անկարայի՝ Կովկասում արմատականությունը տարածելու քաղաքականության մասին հայտարարություններն են Իգիթյանի կարծիքով իրեն անցանկալի անձ դարձրել Հայաստանի ղեկավարության համար:Ավելին16:4507.07.25 -
ՀասարակականԱվտովթար՝ Հաղարծնի խաչմերուկում․ կան վիրավորներԵրեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել կանաչ գազոնի վրա։Ավելին16:3607.07.25 -
ՔաղաքականԼևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջԴուք Արթուր Սարգսյանի խոսքն եք մեջբերում, բայց չեք ասում, որ խոսքի վերջում նա ասել է՝ «բայց ես համարում եմ, որ նման բան չի լինելու», սա մանիպուլյատիվ է։ Այս մասին ԱԺ-ում՝ դիմելով գլխավոր դատախազին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Ավելին16:1207.07.25 -
ԻրավականՔԿ խոսնակն արձագանքել է Բագրատ Սրբազանի փաստաբանի կողմից հայցեր ներկայացնելու որոշմանըՔննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը գրում է․ ««Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հանգամանքի մասին վկայող փաստերը, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ձայնագրությունների համապատասխան հատվածները հրապարակվելուց հետո վարույթի առանձին մասնակիցներ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները քրեական վարույթի շրջանակներում իրացնելու փոխարեն, շարունակում են հանրային տեղեկատվական հարթակներում ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը՝ այդ կերպ ակնհայտորեն փորձելով ազդել հանրային տրամադրությունների կամ կարծիքի վրա։Ավելին16:0407.07.25 -
Քաղաքական«Արա՛, վեր ընկի տեղդ». լարվել է իրավիճակը խորհրդարանումԱրթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ լարվել է մթնոլորտը նիստերի դահլիճում: «Լսիր արա, հանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ». այս խոսքերը Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է հասցեագրել Արթուր Սարգսյանին:Ավելին15:5007.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Կրքերը թեժացել են ԱԺ-ում. գլխավոր դատախազի աղմկոտ միջնորդություններըՀայլուր 15։30 Կրքերը թեժացել են ԱԺ-ում. գլխավոր դատախազի աղմկոտ միջնորդություններըԱվելին15:3007.07.25 -
ՀասարակականՍա ՀՀ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարն անձամբ դիմում է դատարան` լրատվամիջոցի դեմ. Օհանյան«Երեկ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան` ընդդեմ «Հրապարակի»: Հայցը դեռ չենք ստացել, բայց իմացա, որ մեր մի հրապարակման մեջ զրպարտություն է տեսել իր հասցեին եւ 1 միլիոն դրամ է պահանջում` այն հույսով, որ «Հայաստանում չկա դատավոր, որը կմերժի իր հայցը»:Ավելին15:1707.07.25 -
ՔաղաքականՆախագահը կստորագրի՞ «ՀԷՑ-ը խլելու» նախագծերը, թե՞ կդիմի ՍԴ․ «Փաստ»Հուլիսի 3-ին ՔՊ-ն Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց, այսպես ասած, «ՀԷՑ-ը խլելու» մասին նախագծերը: Այս պահին դրությամբ, սակայն, դեռևս ՀՀ նախագահը չի ստորագրել դրանք: Այս մասին գրում է Past.am-ը։Ավելին15:0607.07.25 -
ԻրավականՏաքսիստը և նրա ծանոթը գողացել են պայուսակում եղած 2000 ԱՄՆ և 3000 ավստրալական դոլարները. գողությունը բացահայտվել էՀուլիսի 1-ին` ժամը 12:20-ին, Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած 2 հազար ԱՄՆ և 3 հազար ավստրալական դոլարները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:Ավելին14:5207.07.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ են տեղի ունեցել հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով .Ավելին14:3207.07.25 -
ՀասարակականԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:Ավելին14:3107.07.25 -
ԻրավականՓաշինյանը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը. Ռուբեն ՄելիքյանԳերագույն սրբապիղծը ֆեյսբուքով փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:Ավելին14:2007.07.25 -
ՔաղաքականԷս հեքիաթի մեջ ստերն իրար չեզոքացնում են․ Արթուր Խաչատրյան«Սա հեքիաթ է, բայց ամեն հեքիաթ գրող Հովհաննես Թումանյան չէ։ Էս հեքիաթի մեջ ստերն իրար չեզոքացնում են»,- ԱԺ-ում անդրադառնալով Արծվիկ Մինասյանին վերագրվող մեղադրանքին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Ավելին13:4407.07.25 -
ՀասարակականԴանակահարություն՝ գազալցակայանում․ հարվածել է աշխատակցի մեջքին, կրծքավանդակին ու փախելԵրեկ՝ հուլիսի 6-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում գործող հեղուկ գազի լիցքավորման կետում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի։Ավելին13:2907.07.25 -
ՔաղաքականԱրծվիկ Մինասյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը շարունակում են քննարկելԽորհրդարանում շարունակում են քննարկել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը: Արծվիկ Մինասյանին գլխավոր դատախազությունը մեղադրում է բնապահպանության նախարար աշխատած տարիներին նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կառուցած ապօրինի շինության վրա աչք փակելու համար:Ավելին13:1007.07.25 -
Իրավական«Միասնական Վարդենիս»–ի ղեկավարն ու Սոթքի ղեկավարը ձերբակալված չեն. նրանց հետ քննչական գործողություններ են կատարվում. News.amՄամուլում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։Ավելին13:0507.07.25 -
ՀասարակականԵրևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային. նրա կյանքին վտանգ չի սպառնումԵրեկ՝ հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Խ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կորի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 8-ամյա Սերգեյ Գ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։Ավելին12:5007.07.25