Լրահոս

2025-07-09
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
    Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, հայտնում են ՊՆ-ից
    10:56
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քաղաքային իշխանությունները նոր քաոս են պատրաստել օգոստոսի 1-ից․ «Իրավունք»
    Իրավունք» թերթը գրում է. «Օգոստոսի 1-ից երևանցիներն այլևս չեն կարողանա տրանսպորտի համար վճարել թղթային QR տոմսերով: Քաղաքապետարանը դարձյալ խոշոր փոփոխություն է անում տրանսպորտի վճարման համակարգում՝ վերացնում է մեկանգամյա տոմսերի թղթային տարբերակները: Դրա փոխարեն քաղաքացիները պիտի տրանսպորտային քարտ գնեն ու լիցքավորեն, վճարեն բջջային հավելվածով, կամ էլ բանկային քարտով:
    10:52
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով շատ արագ կարող են մոբիլիզացվել հազարավոր հայեր. Քրիստինե Վարդանյան
    Լուրեր են տարածվում առավոտյան Մայր Աթոռի վրա հարձակման մասին։ Ես չգիտեմ կլինի այդ հարձակումը, թե՝ այս պահին զերծ կմնան այդպիսի քայլից։ Գիտեմ միայն, որ Վեհափառը պետք է վստահ լինի, որ իր կոչով շատ արագ կարող են մոբիլիզացվել հազարավոր հայեր, ամբողջ քաղաքական դաշտը։ Ընդհանրապես մեր եկեղեցին մեր բացարձակ կոնսենսուսի եզակի կետերից է»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
    10:46
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը ծաղր է իրավունքին. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
    Սամվել Կարապետյանի պաշտպաններին Վերաքննիչ քրեական դատարանից փոխանցվել է դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանում Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի բողոքարկման շրջանակում տեղի ունեցած ընթացակարգային էական խախտումների վերաբերյալ անդրադարձ կատարվել էր նախկինում ներկայացված հայտարարություններում և հստակ արձանագրվել էր, որ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորից արդարադատության ակնկալիքը բացակայում
    10:35
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ․ «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Նարեկ Կարապետյանի հետ տեղի ունեցողի մասին
    «Երեկ՝ հուլիսի 8-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում իրականացվող քննչական գործողությունների շրջանակում իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ շենք է բերվել Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Ներկա պահին նա ձերբակալված չէ, չունի հստակ որոշված կարգավիճակ և սպասում է հնարավոր հարցաքննության։
    10:30
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականներից շատերը չգիտեն Փաշինյանի առաջիկա ծրագրերը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներկայացուցիչներից շատերի համար անհասկանալի է, թե ինչ պլաններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ: Շատ ՔՊ-ականներ մեզ հետ զրույցում պատմեցին, որ Փաշինյանը քիչ մարդկանց է տեղեկացնում իր առաջիկա անելիքների մասին, ու, կարելի է ասել, ՔՊ-ականներից շատերը տեղեկությունն իմանում են նրա ֆեյսբուքյան գրառումներից, մամուլից:
    10:16
    09.07.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Ի վերջո, ո՞վ է գաղտնալսել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. ««Հեղաշրջման պլան»-ի բացահայտումից եւ այդ վարույթով Բագրատ սրբազանին ու նրա մի քանի համակիրներին կալանավորելուց հետո շատերի մոտ է հարց ծագում՝ որտեղի՞ց են հայտնվել խոսակցությունների ձայնագրությունները` դրանք ինչ-որ մե՞կն է ընդդիմության շարքերից ձայնագրել, թե՞ հատուկ ծառայություններն են գաղտնալսել։ Օրինակա՞ն են, թե՞ անօրինական: Իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ ասաց, որ գաղտնալսումներն արվել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ՝ անգլիական հետախուզական ծառայությունների կողմից, որոնք ավելի գլոբալ ծրագիր ունեն:
    10:06
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն շաբաթ օրը հավաքվելու է Գորիսում. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ ողջ վերնախավը` նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ ու ՔՊ ներկայացուցիչներ շաբաթ օրը լինելու են Գորիսում: Բանն այն է, որ այդ օրը կայանալու է ՔՊ քաղաքական ժողովը, որը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    10:00
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եկեղեցին այս պահին քաղաքական հակառակորդ չէ ու պետք էլ չի այդպիսին դառնա․ Տիրատուր քահանա Սարդարյան
    «Հայաստանում վաղուց տեղի է ունենում ոչ թե քաղաքական բանավեճ, այլ բանականության ու բարոյականության բռնաբարություն։ ՀՀ Վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ ուղղված եպիսկոպոսներին, Հայրապետին ու Մայր Աթոռին, վաղուց արդեն հատել են պետականության, բարոյականության ու իրավականության սահմանները»,- գրել է Տեր Տիրատուր քահանա Սարդարյանը։
    09:52
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օրակարգում թիվ մեկ խնդիրը Հայ Եկեղեցին է, որպես հայի ինքնության միջնաբերդ․ Գևորգ Դանիելյան
    «Օրակարգում թիվ մեկ խնդիրը Հայ Եկեղեցին է, որպես հայի ինքնության միջնաբերդ։ Կամ սատարում եք, կամ հերթական անգամ նախապատվությունը տալիս եք զուտ իրավիճակային հարմարվողականությանը և կարճատև խաբկանքին, ինչի դառը պտուղները ճաշակելու է մեր անմեղ սերունդը …
    09:43
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եկեղեցու գրավումն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Թուրքիա․ Ստեփան Դանիելյան
    Չունենալով 2026-ին վերարտադրվելու որևէ շանս, պետք է.
    09:40
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տղե՛րք, հերի՛ք է, ամո’թ է․ Դադարեցրե’ք այս ամենը․ Իշխան Սաղաթելյան
    «Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթոռի դեմ, Սրբազան պայքարի աջակիցները ապօրինի հալածվում ու բանտարկվում են, Դաշնակցությունը դարձել է թիրախ՝ իբրև համահայկական և ազգային ուժ։ Ամեն օր նոր հարձակումներ, ձերբակալություներ ու կալանավորումներ են»,- նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
    09:34
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են․ Հարութ Սասունյան
    Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարեց երկիրը կործանելու նոր եղանակներ։ Փաշինյանի տապալվող իշխանության օրոք մենք կորցրեցինք Արցախը, երբ 2020 թվականի պատերազմում զոհվեցին 4000 հայ զինվորներ և շատ ավելին վիրավորվեցին։ Մնացած 130 հազար արցախահայերը 2023 թվականին ստիպված եղան լքել իրենց հազարամյակների հայրենիքը։ Վարչապետը կոչ է անում հայերին մոռանալ իրենց փառահեղ անցյալը և հրաժարվել ապագայի երազանքներից։ Ավելին, նա այլևս չի ուզում լսել Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան կամ Արևմտյան Հայաստանի մասին։ Ինչ-որ մեկն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հետևյալ մռայլ հաղորդագրությունը. Հայաստանի ոստիկանությունը Էջմիածնում է: Երկու ազդեցիկ հայ միլիարդատերեր բանտարկված են Բաքվում և Երևանում: Երկու արքեպիսկոպոսներ ձերբակալված և բանտարկված են Հայաստանում: Նախագահը լուռ է: Ժողովուրդը կոմայի մեջ է: Թշնամին սրում է ատամները: Երկիրն անպաշտպան է: Սփյուռքը չկա: Միևնույն ժամանակ վարչապետը, Հայաստանի գոյությունն ապահովելու փոխարեն, զբաղված է Գարեգին Բ կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների մասին անպարկեշտ հաղորդագրություններ տարածելով։ Դատավորները ենթարկվում են նրա քաղաքական հրամաններին, իսկ խորհրդարանական մեծամասնությունը կուրորեն կատարում է նրա ցանկությունները։ Այլ կերպ ասած՝ մենք ունենք միանձնյա կառավարում՝ բռնապետություն։ Հայ Առաքելական Եկեղեցու Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմակալ առաջնորդները և եպիսկոպոսներն անցյալ ուրբաթ համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր․ «Խորապես վրդովված ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ, որն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով»։ Եկեղեցու առաջնորդները դատապարտեցին «ուժային կառույցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու՝ եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքով»։ Նրանք նաև քննադատեցին բարերար Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի բանտարկությունը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաղորդագրություն էր ուղարկել բոլոր առաջնորդներին և եպիսկոպոսներին՝ անհաջող փորձ անելով նրանց համոզելու հայտարարություն չանել կաթողիկոսին աջակցելու վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ վարչապետն այս անգամ չափն անցել է։ Քանի դեռ ուշ չէ, Հայաստանի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի՝ նրա վարչակարգին վերջ դնելու համար։ Անցյալ շաբաթ, չնայած կառավարության կողմից ձեռնարկված բռնաճնշումներին, հազարավոր հայեր դուրս եկան երթով Երևանի փողոցներ՝ բողոքելու գործարար Կարապետյանի ձերբակալության և բանտարկության դեմ, որը հայտնի է իր բազմաթիվ բարեգործական ծրագրերով։ Անգիտակցաբար, Փաշինյանը ստեղծել է մի նոր հավանական հակառակորդ, որը կարող է առաջնորդել նրա վարչակարգի տապալման գործը։ Կարապետյանի միակ «մեղքն» այն էր, որ պաշտպանել է Կաթողիկոսին և Հայոց եկեղեցուն Փաշինյանի անհիմն հարձակումներից։ Հլու-հնազանդ դատավորը դատապարտեց այդ անմեղ մարդուն նախնական երկամսյա ազատազրկման։ Ավելին, Փաշինյանը հրամայեց անհապաղ բռնագրավել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որում նա ներդրել էր մի քանի հարյուր միլիոն դոլար: Ոստիկանությունը խուզարկեց Կարապետյանի երևանյան գլխավոր գրասենյակը, և նրա երկու առանցքային ղեկավարներ ձերբակալվեցին կեղծ պատրվակներով: Անցյալ ամիս նրա ավելի քան 40 կողմնակիցների մեքենաները բռնագրավեցին և չվերադարձրեցին: Միևնույն ժամանակ, Կարապետյանըը բանտից հայտարարություն տարածեց՝ «Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը տեղ չունեն Հայաստանում և չպետք է որևէ կապ ունենան հայ ժողովրդի ապագայի հետ»: Վարչապետի ապօրինի գործողությունները ծանր հետևանքներ ունեն Հայաստանի համար: Փաշինյանի վրեժխնդրական որոշումը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունը կտանի միջազգային արբիտրաժ, հնարավոր է՝ ստանալով ավելի քան մեկ միլիարդ դոլարի պատժիչ փոխհատուցում: Ցավալի է, որ հայ հարկատուները, ի վերջո, կվճարեն այս ահռելի գումարը: Երբ Փաշինյանը հրամայեց բանտարկել Կարապետյանին, խորհրդարանում կառավարության կողմնակիցներն անմիջապես օրենք ընդունեցին, որի համաձայն ազգայնացվեց նրա էլեկտրաէներգետիկ ընկերությունը և խիստ վիրավորական հայտարարություններ արեցին՝ իրենց ստրկատիրոջը հաճոյանալու համար: Մասնավոր ընկերության բռնագրավումը կվնասի Հայաստանի հեղինակությանը միջազգային ֆինանսական հաստատությունների առջև: Սա 34 տարի առաջ անկախությունից ի վեր ազգայնացված առաջին ընկերությունն է և, հավանաբար, կհանգեցնի էլեկտրաէներգիայի մատակարարման կրկնակի անջատումների, քանի որ Հայաստանի կառավարությունը նման ձեռնարկություն ղեկավարելու փորձառություն չունի: Այս խափանումները միայն կմեծացնեն հանրային դժգոհությունը: Երբ միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը իմանան, որ Երևանը ազգայնացնում է մասնավոր բիզնեսները, օտարերկրյա ներդրողները չեն ցանկանա միջոցներ ներդնել Հայաստանում։ Իրավիճակն էլ ավելի վատթարացավ այն բանից հետո, երբ վարչապետի կուսակցության երկու հանրահայտ անդամներ խորհրդարանական ելույթներում զրպարտեցին Կարապետյանին։ Նա դատական հայցեր է ներկայացրել Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի դեմ՝ պահանջելով, որ նրանք հետ վերցնեն իրենց զրպարտչական հայտարարությունները, հրապարակային ներողություն խնդրեն և յուրաքանչյուրը վճարի ինը միլիոն դրամ փոխհատուցում։ Թորոսյանը կեղծ մեղադրանք էր առաջադրել Կարապետյանին ռուսական ՊԱԿ-ի հրամանները կատարելու մեջ, մինչդեռ Կոնջորյանը պնդել էր, որ Կարապետյանը «տասնամյակներ շարունակ թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։ Երբ տարբեր երկրներից նշանավոր հայեր համատեղ հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով Փաշինյանի վարչակարգին, Թորոսյանը հարձակվեց նրանց վրա՝ մեղադրելով, որ նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես վստահեցնում եմ Թորոսյանին, որ Սփյուռքը խոր վշտով հետևում է հայրենիքի ողբերգական դավաճանությանը: Սփյուռքահայերը չեն կուրացել Փաշինյանի քարոզչությունից: Թորոսյանը կիրառում է վարչակարգի սիրելի մարտավարությունը՝ Սփյուռքը հանելով ընդդեմ Հայաստանի, ներկա ղեկավարներին՝ ընդդեմ նախկինների, իսկ արցախցիներին՝ ընդդեմ տեղացիների: Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
    09:30
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով․ Ասողիկ Աբեղա
    «Տեղեկանում ենք, որ անկյալ, հուդայացած հոգիները, ոտնահարելով ամեն նվիրականություն ու սրբություն, առավոտյան գազանաբար խուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։
    09:26
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:
    09:20
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եկեղեցին հայոց վերջին հենասյունն է, որը պետք է քանդի Ադրբեջանը Փաշինյանի ձեռքով. Թաթոյան
    «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էության, ուղղված է քրիստոնեության դեմ։ Այո, այն իրականում դուրս է Եկեղեցու անձերի խնդրից, այն արդեն դուրս է եկել սոսկ Հայոց Եկեղեցու մակարդակից, ինչքան էլ ՔՊ կուսակցության ղեկավարն ու ՔՊ տարբեր պատգամավորներ փորձեն հակառակը համոզել, դա պարզից էլ պարզ է։
    00:24
    09.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ. Արսեն Ջուլֆալակյան
    «Արցախը հանձնած քաղաքական ուժը պետք է կամավոր հրաժարական տար՝ երկար ժամանակ քաղաքականություն չվերադառնալու պայմանով:
    00:17
    09.07.25
    Ավելին
2025-07-08
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ. Վեհափառ Հայրապետ
    Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խմբին։ Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը բերելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, կարևորել է նրանց համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մասնակցությունը կրթական ծրագրին։ Նորին Սրբությունը հորդորել է հայորդիներին ջանասիրությամբ մասնակից լինել դասընթացներին՝ զորացնելով հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդ դառնալով հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու Սուրբ Աջի հովանին է մաղթել հայորդիներին` պատգամելով ամուր պահել իրենց կապը Եկեղեցու և հայրենիքի հետ` անխաթար պահպանելու իրենց ինքնությունը:
    23:57
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ տուժածներ կան
    Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ 
    23:45
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ամոթ է մեր սիրելի Հայրենիքում ստեղծված ապազգային մթնոլորտը, վե՛րջ տվեք․ Արամ Ա
    Ամոթ է, հազար ամոթ մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյանքում ստեղծված ներկայիս անառողջ և ապազգային մթնոլորտի համար։ Այս մասին իր ուղերձում նշել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը: «Ցավոք սրտի, հայոց լեզվի բառերը բավական չեն նկարագրելու իմ ցավն ու ընդվզումը։ Մանավանդ՝ վերջերս պարզված մթնոլորտը մեր ազգի երկու հիմնարար կառույցների՝ Սուրբ Էջմիածնի և Ազգային ժողովի ներսում, ինձ համար խորապես ամոթալի և դատապարտելի է։ Իհարկե, ցանկացած ազգի, եկեղեցու կամ կազմակերպության կյանքում կարող են լինել սխալներ, բացթողումներ, բևեռացումներ ու բախումներ։ Սակայն անհրաժեշտ է, որ դրանք քննարկվեն հատուկ գործընթացների միջոցով և հանդարտ մթնոլորտում, որպեսզի հնարավոր լինի հասնել համապատասխան լուծումների։ Վեց տարուց ավելի է, ինչ, դժբախտաբար, չեմ այցելել Հայրենիք։ Վերջին օրերին շատ եմ մտածել Հայաստան այցելելու մասին, որպեսզի կարողանամ օգնել ստեղծված փոթորիկը գոնե մասամբ հանդարտեցնելու ուղղությամբ։ Սակայն Ազգային ժողովից, սոցիալական ցանցերից և այլ միջոցով հնչած ու շարունակվող ոչ կառուցողական, մեր բարոյական, հոգևոր և ազգային արժեքներին հակասող արտահայտությունները, ինչպես նաև իրականացվող ձերբակալությունները ինձ չեն քաջալերում իմ քայլերն ուղղելու դեպի Հայրենիք։ Սակայն ես մնում եմ մշտապես պատրաստ՝ ցանկացած պահի գալու Հայաստան և հանդիպելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պատասխանատուների, որպեսզի հնարավոր լինի ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանի դուրս բերելու լավագույն լուծումներ փնտրել»,-նշել է նա։
    23:30
    08.07.25
    Ավելին