Լրահոս
2026-06-11
-
Քաղաքական«Ինձ 1 տարի է գրում է, որ ինքնասպան է լինելու». Փաշինյանին զարմացնում է, որ քաղաքացին դեռ ինքնասպան չի եղելԿառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:3011.06.26 -
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ - հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել հաստատված պահանջներին: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:Ավելին11:2611.06.26 -
Քաղաքական2018-ից ի վեր Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը․ Ռուբեն Մխիթարյան«Իսկ ի՞նչ է վարչական ռեսուրսը: Դա օրվա իշխանության անմիջական ազդեցության տակ գտնվող պետական բյուջեի հաշվին աշխատավարձեր ու պարգևավճարներ ստացող մարդիկ են, որոնք գտնվում են տոտալ վերահսկողության տակ: Բայց այստեղ կա ևս մի նրբություն:Ավելին11:2011.06.26 -
ՄիջազգայինԻրանը փակել է Հորմուզի նեղուցը«Թշնամական նավերը չեն կարող անցնել Հորմուզի նեղուցով. այն փակ է նրանց համար։ Ինչ վերաբերում է մյուս նավերին, ապա նրանք պետք է իրենց գործողությունները համակարգեն մեզ հետ։ Այսօր վաղ առավոտից, ահաբեկչություններից հետո, մենք փակել ենք Հորմուզի նեղուցը, քանի որ Հորմուզի նեղուցից մեր անվտանգության դեմ իրական ագրեսիա է տեղի ունեցել»,- ասել է նա։ Դեսպանը հստակեցրել է, որ նեղուցը փակ կմնա «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։Ավելին11:1211.06.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին11:0311.06.26 -
ՀասարակականՄոլորված երկու քաղաքացիները հայտնաբերվել ենՀունիսի 10-ին՝ ժամը 20:49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆիոլետովո բնակավայրի սարերում՝ անտառածածկ տարածքում, երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին10:5211.06.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․97 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․18 դրամ:Ավելին10:4511.06.26 -
Մամուլի տեսությունԻնքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ի դեպ, շատերը զուգահեռներ նկատեցին արդեն հեռավոր թվացող 1996 թվականի հետ: Այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հետընտրական բախումնային զարգացումներից հետո հանդես եկան հեռուստատեսությամբ, և հայտարարվեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքեր, միևնույնն է, իշխանություն տվող չկար: Ինչ նման է, չէ: Պարզապես հիմա մի քիչ ավելի «քաղաքավարի» ծխածածկույթով են ասում, այն է՝ իբր իրենք ժողովրդական իշխանություն են, ոչ մեկը չի կարող ժողովրդից խլել իշխանությունը, և այլն (բազմիցս եք լսել): Ու ոչ միայն նախօրոք էին ասում այդ ամենը, այլև նախընտրական շրջանի և ընտրությունների հետ կապված այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ կանեն, ցանկացած քայլի կդիմեն, բայց իշխանությունից չեն հեռանա, եթե անգամ իրենք ստանան 1 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիրները՝ 90:Ավելին10:3411.06.26 -
ՀասարակականԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. Վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըԱյսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Կարապետ Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 19-ամյա Ալեք Ա.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։Ավելին10:3011.06.26 -
ՀասարակականԳյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքները«Այս կարգի գիշերային կարկտի, որ նոր տեղաց Գյումրիում, երբեք ականատես չեմ եղել». Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանն է ուշ երեկոյան տեսանյութ հրապարակել։Ավելին10:2511.06.26 -
ՄիջազգայինԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ կործանիչների ոչնչացման մասինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանում ամերիկյան «Ալ-Ազրակ» ավիաբազային հասցված հաջող հարվածների և ԱՄՆ զինված ուժերի կործանիչների ոչնչացման մասին։ «ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը, կիրառելով 12 բալիստիկ հրթիռ, հարվածներ են հասցրել ամերիկյան F-35, F-15 և F-16 կործանիչների տեղակայման վայրերին, ինչպես նաև «Ալ-Ազրակ» ավիաբազայի և հրամանատարական կենտրոնի ամերիկյան բանակի առանցքային օբյեկտներին՝ ոչնչացնելով այդ օբյեկտները և մեծ թվով կործանիչներ», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է Tasnim գործակալությունը։Ավելին10:1711.06.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին10:1011.06.26 -
Մամուլի տեսությունՋախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»Ցանկացած ժողովրդավարական հասարակարգում ընտրությունները քաղաքական լեգիտիմություն ձևավորելու և երկրի կառավարումը ստանձնելու ժամանակավոր միջոց են, այլ ոչ թե սեփական հայրենակիցներին վերջնականապես տրոհելու կամ նրանց նկատմամբ «հաղթանակ տանելու» պատերազմի դաշտ։ Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքական իրականության մեջ գործող իշխանության, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների, հռետորաբանությունը վաղուց դուրս է եկել քաղաքական կոռեկտության և մրցակցության բոլոր հնարավոր կանոններից։ Վերջին շրջանի բարձրագոչ հայտարարությունները, թե «պատերազմի եռագլուխ կոալիցիան ջախջախված է», և դրանց ուղեկցող տարատեսակ վիրավորական ու պիտակավորող արտահայտությունները ոչ միայն չեն նպաստում ներքաղաքական կայունությանը, այլև ուղղակիորեն հարվածում են պետականության հիմքերին՝ հանրությանը պահելով հարատև ներքին պատերազմի հոգեբանական հարթության մեջ։Ավելին10:0111.06.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով8-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների վերջին օրը նախատեսվում է օգոստոսի 2-ին, և հենց այդ օրը, սահմանադրական պահանջի համաձայն, գումարվելու է նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։Ավելին09:5611.06.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ»Մեզ ասացին, որ վերակացուներն արդեն քանի օր է՝ պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են եւ շուտ հեռացել: Ասում են՝ յուրայինների եւ ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն: Որտեղ անգրագետ ու իր իրավունքները չիմացող աշխատող լինի, ստիպեն դիմում գրել գնալ, այլ տեղերում պարգեւավճարներ չտալով պատժել եւ այլն։ Բայց եթե մարդիկ մի փոքր դիմադրություն դրսեւորեն, ոչ մի բան չի հաջողվի անել:Ավելին09:4511.06.26 -
Մամուլի տեսությունՍանկցիաները շարունակվում են․ ինչու՞ սիմվոլիկ արտահանումը չփրկեց իրավիճակը․ «Հրապարակ»Հայտնի է, որ մեկ ամսից ավելի է՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք գյուղմթերքների եւ այլ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Քարոզարշավի վերջին օրերին Փաշինյանը հայտարարեց, որ հայկական վարդերի եւ բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվել են դեպի նոր, այլընտրանքային շուկաներ եւ նոր ուղղություններ, հատկապես` Եվրամիության անդամ կամ ԵՄ ձգտող երկրներ։ Փաշինյանը վստահեցրեց, որ տեղական արտադրանքի իրացման ճգնաժամ չի լինի, եւ ոչ մի ապրանք չվաճառված չի մնա։ Ասաց, որ երկրների անունները՝ ավելի ստույգ, կհրապարակվեն ապրանքի տեղ հասնելուց հետո։Ավելին09:4011.06.26 -
Մամուլի տեսությունՏեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ի՞նչ է կատարվում իրականում. «Փաստ»Ընտրական գործընթացների ավարտից հետո ի հայտ եկած տվյալների անհամապատասխանությունները հերթական անգամ հանրային և քաղաքական բուռն քննարկումների առիթ են դարձել։ Իշխանության ներկայացուցիչները շտապում են արդարանալ՝ պնդելով, թե հայտնաբերված սխալ մուտքագրված թվերը ոչ այլ ինչ են, քան սովորական տեխնիկական վրիպակի արդյունք, և դրանցում պետք չէ փնտրել միտումնավոր ընտրակեղծարարության տարրեր։ Գուցե հնարավոր լիներ հավատալ իշխանական այս պնդումներին և տեղի ունեցածը վերագրել մարդկային գործոնին կամ համակարգչային թերացումներին, եթե այդ «վրիպակներն» այդքան դրամատիկ և բախտորոշ ազդեցություն չունենային ընտրությունների վերջնական արդյունքների վրա։Ավելին09:3611.06.26 -
Մամուլի տեսությունԳյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»Ինչպես արդեն հայտնի է, Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա նախընտրական ցուցակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, և պատգամավորական մանդատը ստանձնելու դեպքում քաղաքի կառավարման հարցը կրկին մնում է անորոշ։Ավելին09:3311.06.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:3011.06.26 -
Մամուլի տեսությունՎերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինտենսիվ քննարկման թեմա դարձավ ընդդիմության կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցը: Ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած մի շարք խախտումներից և վարչական ռեսուրսի կիրառումից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստանը» դաշինքները, ներկա պահին քննարկում են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ մանդատներից հրաժարվելու տարբերակը։ Բայց այստեղ կա մի քանի նրբերանգ, որոնք չի կարելի անտեսել Հայաստանում և, առհասարակ, աշխարհում որևիցե լուրջ քաղաքական ուժ ընտրությունների չի մասնակցում ընդդիմություն դառնալու համար, սակայն դա չի ենթադրում, որ չհաղթելու դեպքում այդ բոլոր ուժերը պետք է անմիջապես հրաժարվեն մանդատից։Ավելին09:2511.06.26