Լրահոս
2026-06-11
-
Արտաքին քաղաքականությունԽորապես վրդովված ենք Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրություններից. ՌԴ դեսպանատուն«Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման և Մեծ հաղթանակի հանդեպ անարգանքի փորձի մասին է։Ավելին15:5411.06.26 -
ԻրավականԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվությունՔրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։Ավելին15:4511.06.26 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտնել է իր հրաժարականի մասինՎարչապետ Կիր Ստարմերին ուղղված իր նամակում, որը նախարարը հրապարակել է X սոցիալական ցանցում, նա հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունը ռազմական գերատեսչությանը չի տրամադրել բավարար ֆինանսավորում՝ պաշտպանունակության մեծացման գծով պարտավորությունները կատարելու համար։Ավելին15:4011.06.26 -
ՏնտեսականԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԻնչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բալաջարի կայարանից կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն՝ ընդհանուր 984 տոննա քաշով։Ավելին15:3511.06.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Եթե Պուտինը կանչի, Փաշինյանը կգնա. «էդ հաստատ»Հայլուր 15։30 Եթե Պուտինը կանչի, Փաշինյանը կգնա. «էդ հաստատ»Ավելին15:3011.06.26 -
Արտաքին քաղաքականությունԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:Ավելին15:2511.06.26 -
ՄիջազգայինԻրանն ու ԵՄ-ն քննարկել են Ամերիկայի հարձակումներըԿողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և անվտանգության հարցերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին հարձակումների համատեքստում։Ավելին15:1511.06.26 -
ՄիջազգայինՊակիստանի բանակի «Մի-17» տիպի ուղղաթիռ է կործանվել«Reuters»-ի տվյալներով՝ ուղղաթիռում գտնվող բոլոր 22 հոգին էլ զոհվել են։ Զոհվածների թվում կան 19 զինվոր, մեկ մայոր և երկու գնդապետ։Ավելին15:1111.06.26 -
ՄիջազգայինՌուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին վերադառնալ բանակցություններին․ ԿրեմլՌուսաստանում մտահոգված են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության նոր ալիքով և բոլոր կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցություններինԱյս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում լարվածության նոր ալիքը։Ավելին15:0211.06.26 -
ՔաղաքականԻվետա Տոնոյանը հերքում է Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներըՔանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների գործընկերներից՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված արտահայտություններն ու մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքով, ստիպված եմ արձագանքել։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում ձևավորվել է այնպիսի անառողջ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ասել կամ գրել այն, ինչ ցանկանում է՝ առանց պատասխանատվության զգացման։ Սակայն առնվազն տարօրինակ և անընդունելի է, երբ այդ գործելակերպը որդեգրում է երկրի վարչապետը, գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։Ավելին14:5611.06.26 -
ՔաղաքականՍերժ Սարգսյանը ստանձնել է Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դերը․ սա խայտառակություն է․ Էդմոն ՄարուքյանԱյս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։Ավելին14:4511.06.26 -
ԱշխարհՌուսաստանի Եսենտուկի քաղաքում ամբողջությամբ այրվել է 200-ամյա տաճարըՀունիսի 11-ի առավոտյան Եսենտուկի քաղաքի Օբորոննայա փողոցի 43 հասցեում գտնվող Սուրբ Նիկոլայ եկեղեցում խոշոր հրդեհ է բռնկվել։Ավելին14:3711.06.26 -
ՄիջազգայինՀնդկաստանը մեղադրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին իր առևտրային նավերի վրա հարձակվելու մեջԸստ աղբյուրի՝ Հնդկաստանի որոշ պաշտոնյաներ լուրջ մտահոգություն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և անհապաղ պարզաբանումներ են պահանջել ամերիկյան կողմից։ Այս պահին Պենտագոնը իրավիճակի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել։Ավելին14:2511.06.26 -
ՀասարակականԵրեխայի ինքնազգացողությունը վատացել է դեռևս էքսկուրսիայից տուն վերադառնալու ճանապարհին․ մորաքույրը՝ օրգովցի երեխայի մասին․ News.amՆրա խոսքով, նախքան էքսկուրսիա գնալը երեխան իրեն լավ է զգացել, որևէ արտասովոր բան չեն նկատել: Տուն վերադառնալուց հետո ծնողները նկատել են, որ երեխան իրեն լավ չէ զգում, տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց, որտեղ չեն կարողացել պարզել, թե ինչն է ինքնազգացողության վատթարացման պատճառը: Հաջորդ օրը տղային տեղափոխել են «Ուիգմոր» ԲԿ, որտեղ էլ պարզվել է, որ երեխային ենթադրաբար թմրամիջոց են տվել:Ավելին14:1511.06.26 -
ՀասարակականԿասեցվել է «Դիետ» ընկերության որոշ արտադրատեսակների արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դիետ» ՍՊ ընկերությունում (Լոռու մարզ, ք․Վանաձոր, Թումանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ - «թթվասեր 20% յուղայնությամբ» և «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով 18% յուղայնությամբ» արտադրատեսակների արտադրամասի հատակը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, առկա են եղել քայքայամաշման (կոռոզիա) հետքեր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Դիետ» ՍՊ ընկերության «թթվասեր 20% յուղայնությամբ» և «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով 18% յուղայնությամբ» արտադրատեսակների արտադրամասի արտադրական գործունեությունը: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:Ավելին14:0011.06.26 -
ՀասարակականՓլուզում` Արագածոտնի մարզում. ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբՀունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի փլուզում է տեղի ունեցել։Ավելին13:4911.06.26 -
ԻրավականՁերբակալվել է խանութներ թալանող երեք անձ. խումբը նախկինում էլ նմանատիպ գողություններ էր կատարելՀունիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Պետրոսյան փողոցում գտնվող խանութի դուռը և դրամարկղից փող գողացել։Ավելին13:4511.06.26 -
ԻրավականՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԱվելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել տանկային վարժանքների ընթացքում։Ավելին13:3011.06.26 -
ՄիջազգայինՆոր թափ է հավաքում Իրան-ԱՄՆ պատերազմը. ուժգին հարվածներ են միմյանց հասցրել երկու երկրներըԳերլարված է իրավիճակը մեծ տարածաշրջանում: Բանդար Աբբասի օդակայանի և ավիաբազայի մերձակայքում հնչած պայթյուններից հետո Իրանը հարվածել է երկու նավի, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցը: Հարվածների մասին են հայտնում Եմենը, Քուվեյթը, Բահրեյնը: Օմանի ափերի մոտ մի նավթատարի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո երկու հնդիկ նավաստի է սպանվել, ևս մեկը համարվում է անհետ կորած:Ավելին13:2411.06.26 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին13:1511.06.26