Լրահոս
2026-06-11
-
ՀասարակականԿասեցվել է «Դիետ» ընկերության որոշ արտադրատեսակների արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դիետ» ՍՊ ընկերությունում (Լոռու մարզ, ք․Վանաձոր, Թումանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ - «թթվասեր 20% յուղայնությամբ» և «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով 18% յուղայնությամբ» արտադրատեսակների արտադրամասի հատակը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, առկա են եղել քայքայամաշման (կոռոզիա) հետքեր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Դիետ» ՍՊ ընկերության «թթվասեր 20% յուղայնությամբ» և «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով 18% յուղայնությամբ» արտադրատեսակների արտադրամասի արտադրական գործունեությունը: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:Ավելին14:0011.06.26 -
ՀասարակականՓլուզում` Արագածոտնի մարզում. ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբՀունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի փլուզում է տեղի ունեցել։Ավելին13:4911.06.26 -
ԻրավականՁերբակալվել է խանութներ թալանող երեք անձ. խումբը նախկինում էլ նմանատիպ գողություններ էր կատարելՀունիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Պետրոսյան փողոցում գտնվող խանութի դուռը և դրամարկղից փող գողացել։Ավելին13:4511.06.26 -
ԻրավականՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԱվելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Բաղրամյան զորամարզադաշտում երեկ սպա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել տանկային վարժանքների ընթացքում։Ավելին13:3011.06.26 -
ՄիջազգայինՆոր թափ է հավաքում Իրան-ԱՄՆ պատերազմը. ուժգին հարվածներ են միմյանց հասցրել երկու երկրներըԳերլարված է իրավիճակը մեծ տարածաշրջանում: Բանդար Աբբասի օդակայանի և ավիաբազայի մերձակայքում հնչած պայթյուններից հետո Իրանը հարվածել է երկու նավի, որոնք փորձել են անցնել Հորմուզի նեղուցը: Հարվածների մասին են հայտնում Եմենը, Քուվեյթը, Բահրեյնը: Օմանի ափերի մոտ մի նավթատարի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո երկու հնդիկ նավաստի է սպանվել, ևս մեկը համարվում է անհետ կորած:Ավելին13:2411.06.26 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին13:1511.06.26 -
ՀասարակականՄանրամասներ՝ Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքների վերաբերյալՀունիսի 11-ին՝ ժամը 00։09-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ։Ավելին13:0011.06.26 -
ՔաղաքականԾառուկյանին ձրի՞ են արդարացրել. Փաշինյանը կասկածի տակ է դնում դատարանի վճիռն ու դատավորին մեղադրում է կաշառք ստանալու մեջՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում դատարանի վճիռն ու դատավորին մեղադրում է կաշառք ստանալու մեջ։Ավելին12:5011.06.26 -
ՔաղաքականՈւրախ եմ, որ ողջ առողջ եք. Փաշինյանի համար տարօրինակ է, որ մարդիկ լինում են նաև ողջՎարչապետ Նիկոլ Փաշինյանի համար տարօրինակ է, որ մարդիկ լինում են նաև ողջ։Ավելին12:4511.06.26 -
ՔաղաքականԵթե Դուք եք որոշում, ԿԸՀ-ն ինչի՞ համար ենք պահում. լրագրողի հարցը՝ Նիկոլ ՓաշինյանինՃեպազրույցի ընթացքում լրագրողի հարցը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ավելին12:3811.06.26 -
ՀասարակականԱշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավորԱյսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում, Աշտարակի կամրջի մոտ բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 55-ամյա Ռոստոմ Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Երևանի բնակիչ 25-ամյա Սերժ Խ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։Ավելին12:3511.06.26 -
ՔաղաքականԵթե Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնեն, կընդունենք ի գիտություն. ՓաշինյանՃեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:3211.06.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Արտակարգ վիճակ է Գյումրիում. տեղումներից հետո փորձում են ուշքի բերել քաղաքըՀայլուր 12։30 Արտակարգ վիճակ է Գյումրիում. տեղումներից հետո փորձում են ուշքի բերել քաղաքըԱվելին12:3011.06.26 -
ՔաղաքականՔվեարկության համար բնակության ցենզ պետք է սահմանվի. ՓաշինյանԼրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:2411.06.26 -
ԻրավականԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը ՀՀ է ներմուծել լիցենզիայում չներառված՝ ընդհանուր 48 հզր կգ մսամթերք, որից հետո մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող ընկերության օժանդակությամբ կազմել և հարկային մարմին են ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հայտարարագրեր, ինչի հետևանքով ներմուծված ապրանքի համար 80% մաքսատուրքի փոխարեն վճարվել է 25%։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Արդյունքում ընկերությունը խուսափել է պետական բյուջե՝ 13 մլն 894 հզր 935 ՀՀ դրամի չափով հարկ և տուրք վճարելուց: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:1511.06.26 -
ՄիջազգայինԵՄ-ում դիտարկում են Կալլասին դիվանագիտական ծառայության ղեկավարի լիազորություններից զրկելու հնարավորությունը. ԶԼՄ«Ակնհայտ է, որ (EEAS)-ը չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատեր ժամանակակից աշխարհում։ Այն դիսֆունկցիոնալ է։ Խնդիրը կառուցվածքային է, ուստի կառուցվածքը պետք է վերանայել»,– մեջբերում է թերթը աղբյուրի մեկնաբանությունը։ Նշվում է, որ եվրոպական երկրները քննարկում են Կալլասին և 1 միլիարդ եվրո բյուջե ունեցող նրա գերատեսչությանը լիազորություններից զրկելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով EEAS-ի գործառույթները փոխանցել Եվրամիության անդամ երկրներին։ Աղբյուրների տեղեկատվությամբ՝ Փարիզի առաջարկը ներառում է եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավարի ինքնուրույնության հնարավոր սահմանափակում և ամբողջ աշխարհում գտնվող պատվիրակությունների նկատմամբ նրա վերահսկողության թուլացում։ Արդյունքում, ինչպես ընդգծում են աղբյուրները, «իրական ռիսկ կա, որ [EEAS]-ը կոչնչացվի»։ Միևնույն ժամանակ, մասնակից երկրների ներկայացուցիչները վստահ են, որ EEAS-ի բարեփոխումը կարող է օգնել խնայել միջոցները Բրյուսելում և զգալիորեն կրճատել բյուրոկրատական ապարատը։ Եվրոպական որոշ մայրաքաղաքներ մասնավոր զրույցներում պնդում էին, որ այս պահին չափազանց մեծ համընկնում և համակարգման բացակայություն կա EEAS-ի, ազգային ԱԳՆ-ների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ Խորհրդի արտաքին կապերի բաժինների միջև։ Ավելին, Եվրամիությանը պատուհասած ճգնաժամերը եվրոպացի քաղաքական գործիչներին ստիպել են կասկածի տակ դնել EEAS-ի դերի արդյունավետությունը ժամանակին որոշումների կայացումը համակարգելու գործում։ Նշվում է նաև, որ Կալլասը հաճախ արտահայտում է սեփական կարծիքը այն հարցերի վերաբերյալ, որոնց պատասխանը պետք է կոլեկտիվ համաձայնեցված լինի։Ավելին12:0011.06.26 -
ՀայաստանՇարունակվում են վերահաշվարկի աշխատանքները․ ԿԸՀՎերահաշվարկի աշխատանքները, Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին։Ավելին11:5511.06.26 -
ՀասարակականԳյումրիում հեղեղումներն ու կարկուտը կաթվածահար են արել քաղաքի երթևեկությունըԱյս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։Ավելին11:4911.06.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 11.06.2026Մամուլի տեսություն 11.06.2026Ավելին11:4311.06.26 -
Քաղաքական«Սա ընտրողի մեղքը չէ». Իվետա Տոնոյանը՝ Մարտունու անվավեր քվեաթերթիկների մասինԱյս հարցի վերաբերյալ մեր վերապահումներն արդեն ներկայացրել ենք ԿԸՀ-ին, քանի որ հոլոգրաֆիկ նշանի ոչ պատշաճ փակցված լինելը որևէ կերպ չի կարող համարվել ընտրողի մեղավորությունը։ Դրա համար պատասխանատու է համապատասխան հանձնաժողովի անդամը կամ քվեաթերթիկների հաշվարկն իրականացնող անձը։Ավելին11:3611.06.26