Լրահոս

2025-08-22
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնյա․ «Sputnik Արմենիա»
    «Նրանք ձերբակալվել են կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում»,- ասացին կոմիտեից։
    19:45
    22.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի իրական կյանքը. «Թրամփի ուղու» չափանիշները գաղտնի են պահվում
    Նիկոլ Փաշինյանի ընկալումներով՝ խաղաղությունն ավելի շատ հարցեր է առաջացնում վերլուծաբանների շրջանում: Այնքան է ուզում համոզել ժողովրդին, որ ինքը Վաշինգտոնից «աննախադեպ «իրական կյանք ապահովող»» փաստաթուղթ է բերել, որ անձամբ է զբաղվում «Թրամփի ուղի» նախագծի քարոզով՝ չվստահելով այդ գործը թիմակիցներին:
    19:31
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը ևս երկարացրեց
    Նշենք՝ Միհրան Մախսուդյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։
    19:23
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Երևանի Էրեբունու Ջրաշեն բնակավայրում
    Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել տեղի բնակիչները և ուզում էին վերջապես հստակ պատասխան ստանալ, թե արդյո՞ք իրենք Երևանի բնակիչներ են, թե քարե դարի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Այս տարի ոռոգման ջուր ընդհանրապես չենք ստացել: Խմելու ջուրն էլ մի օր տալիս են, մի քանի օր չեն տալիս, որ օրն էլ որ տալիս են՝ 2-3 ժամ, էն էլ 1 ժամ մենակ ծորակներից օդ է դուրս գալիս: Ժողովրդի ամբողջ բերքը չորացել է, անգամ խոտ չկա: Վարկերով ապրում ենք, կոմունալ բոլոր ծառայություները մեզնից դժգոհելու տեղ չունեն, էստեղից էնտեղից պարտք ենք արել ու վճարումները կատարել ենք, նույնիսկ կան տներ, որ ոռոգման ջրի համար կանխավճար են վճարել, իսկ փոխարենը ոչ մի գրամ ջուր այս տարի չենք ստացել: Հետաքրքիր է, որ այդ հարցով դիմոմ ենք պատկան մարմիններին, ամեն մեկն անհասկանալի պատասխան է տալիս: Ով է տեսել՝ 21-րդ դարում վճարումը կատարես, բայց որակյալ սպասարկում չունենաս, որակյալը որն ա՝ 0 սպասարկում: Երևանի քաղաքապետարան ենք դիմել, ոչ մի դրական պատասխան, «Վեոլիա ջուր» ենք դիմել, անհեթեթ պատասխան, ջրօգտագործման ընկերություն ենք դիմել, դրանց ղեկավարն էլ դասարանի ծույլիկ աշակերտի պատասխան է տալիս: Մի պաշտոնյայի էլ դիմեցինք, ասում է՝ ինչ անեմ, հո չե՞մ գալու ձեր ծառերի վրա լացեմ: Լրիվ պաշտոնյանյին ոչ վայել պատասխան: Հեսա առաջիկայում ընտրություններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզ խնդրելու, որ ձեզ ձայն տանք, պատկերացնո՞ւմ եք մեր պատասխանը ձեզ: Հիմա եթե մեզ արհարարհում եք, մենք էլ ձեզ կարհամարհենք: Այնպես որ, հարգելի՛ քաղաքապետ Տիգրան Ավինյան, էրեբունու հարգելի՛ թաղապետ Հակոբ Բալայան, հարգելի՛ «Վեոլիա ջուր» ու ջրօգտագործողների ընկերություն, դեռ մտածելու տեղ ունեք, եթե մի քիչ իմանաք հողի մշակի արժեքը, ապա էդ ջրի հարցը ժամերի ընթացքում կլուծեք, թե չէ ստիպված դիմելու ենք տարբեր միջոցների, այդ թվում՝ բողոքի ակցիաների և փոխհատուցման համար դիմելու ենք դատարան, էնպես որ էս հեկտարներով այգիները, որ չորանում են, դրա մեղավորը դուք եք, ձեր կաբինետներում նստած մեր հաշվին ձեր թափանները մի՛ լցրեք, իրական գործով զբաղվեք, իսկ իրական գործը այն է, որ լուծեք շարքային քաղաքացու ոռոգման ու խմելու ջրի խնդիրը»:
    19:15
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, ազատվելով Դամասկոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հայր Դերենիկը Դադիվանքի վերջին վանահայրն էր։ 2020 թվականի պատերազմից հետո Քարվաճառը, որտեղ գտնվում է Դադիվանքը, անցել էր Ադրբեջանին։ Սակայն հայ հոգևորականները շարունակվում էին ծառայել վանքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ 6 ամիսը մեկ հոգեւորականների կազմը փոխվում էր։ Հայր Դերենիկը Դադիվանքում ծառայեց 14 ամիս։ 2022թ. դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, ու աբեղան ծառայակից սարկավագների հետ մնաց Դադիվանքում մինչև Արցախի հայաթափումը։
    19:00
    22.08.25
    Ավելին
  • Իրավական
    ՔԿՀ-ներում պահվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 261 անձ. «Հետք»
    Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ 2024թ. զեկույցի համաձայն՝ իրավասու գերատեսչությունների կողմից ինքնասպանության իրական պատճառների վերաբերյալ պատշաճ հաշվառում և գնահատում չի իրականացվում։ Մասնավորապես, «սատանայի կողմից դրդելու», «կյանքին վնաս հասցնելու ցանկության» գործոնները հաշվառվել են որպես «այլ պատճառներ» այն պարագայում, երբ դրանք ո­ւղղակիորեն առնչվում են անձի հոգեկան առողջության վիճակին և հոգեբուժական օգնության տրամադրմանը:
    18:45
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ցինիկ հայտարարություն. Փաշինյանն առաջարկում է կուրորե՞ն հավատալ խաղաղությանը
    Հայլուր 18։30 Ցինիկ հայտարարություն. Փաշինյանն առաջարկում է կուրորե՞ն հավատալ խաղաղությանը
    18:30
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախի Աժ պատգմավոր Դավիթ Գալստյանի կալանքը երկարաձգվեց
    «Եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ապա մտածում եմ՝ մենք տեղերով պիտի փոխվենք մեղադրողի հետ»,– ասաց պատգամավորը։
    18:27
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, • ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
    18:21
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած
    Որպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    18:15
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԼՂ-ի հարցը փակված չէ, և նրա ժողովրդի վերադարձի իրավունքը սկզբունք է, որն ամրագրված է միջազգային իրավունքով․ Օսկանյան
    Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը իրենց տները «իրատեսական չէ», նա իրականությունը չի նկարագրում․ նա ձևավորում է պարտվողական նարատիվ՝ արդարացնելու սեփական ձախողումները։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
    18:00
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամեն մեկիս ընտանիքի վրա ՔՊ-ն 7 տարում վերցրել է 10.000 դոլար պարտք․ Նարեկ Կարապետյան
    «Մինչև 2024 թվականը ամեն ինչ լավ էր ընթանում՝ պետությունը վարկեր էր ներգրավում և դպրոցներ կառուցում։ Հետո հայտնվեց մեր երկրի ղեկավարը, և 2024 թվականի սկզբին որոշեց այցելել դպրոցներ։ Տեղի ունեցավ «կախիչ» օպերացիան։ Ստուգեց դպրոցի կախիչները, խիստ նկատողություն տվեց աշխատակիցներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին հեռացրեց աշխատանքից։ Այդ շոուից հետո մրցույթների գները մի դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով։ Նախագծերի մեջ որևէ տարբերություն չկա, ուղղակի երկրի ղեկավարը սխալ իմպուլս է տվել՝ ասել է, եթե թերություններ լինեն աշխատանքներում, միջամտելու են ուժայինները։ Գործարարաներն արձագանքելու մի ձև ունեն, նրանք վերանայում են գները։ Ինչքան պետությունը խստացնում է ճնշումը գործարարների վրա, այդքան գործարարը բարձրացնում է գները՝ իր ռիսկի հաշվարկով։Այդ օրվանից առ այսօր 128 դպրոցի մրցույթ է տեղի ունեցել, և ստեղծված իրավիճակի պատճառով պետությունն այդ դպրոցների կառուցման ընթացքում 120 մլն դոլարի կորուստ է ունեցել»,- նշել է նա։
    17:45
    22.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի. «Տաշիրը» ճամբար է կազմակերպել
    Լոռու հիասքանչ անտառում ծվարած «Ծիծեռնակ» ճամբարում երեխաները պարզապես չեն հանգստանում, նաև սովորում են, թե ինչու է կարևոր համախմբումը ազգային գաղափարների շուրջ:
    17:30
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքը ևս երկարաձգվեց
    Նշենք՝ Իգոր Սարգսյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։
    17:20
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրբազանի ամրությունը, կամքն ու իմաստությունը ուժ ու լավատեսություն են ներշնչում․ Ագնեսա Խամոյան
    «Քիչ առաջ դուրս եկանք ԱԱԾ մեկուսարանից, ուր տեսակցեցինք ապօրինի կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
    17:15
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մովսես Շարբաթյանի կալանքը ևս երկարաձգվեց 3 ամիս ժամկետով
    Նշենք՝ Մովսես Շարբաթյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։
    17:10
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած
    Օգոստոսի 22-ին, ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 14։02-ին։ Այրվել են տան (ընդհանուր 96 քմ) առաստաղի մոտ 40 քմ հատվածը և տան գույքը։
    17:00
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիգրան Թոփալյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեց
    Նշենք՝ Տիգրան Թոփալյանը Բագրատ Սրբազանի և շարժման 17 մասնակիցների գործով մեղադրյալներից մեկն է։
    16:49
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբիշ Գասպար Տերտերյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
    Մինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի հույն Կոլիցոպուլուսը:
    16:45
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ
    Հայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։ «Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով: Վերոնշյալ մասնակցի օրինական ներկայացուցիչը (ծնողը) հրավիրվել է Ազգային ժողով՝ քննարկելու իր երեխայի դիտարկումները ծրագրի հետ կապված, եւ զրույցի ընթացքում պարզվել է, որ մասնակիցն արդեն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն եւ չի համապատասխանում ծրագրով նախատեսված ավագ դպրոցի աշակերտ լինելու պահանջին, ինչն արդեն իսկ հիմնավոր պատճառ է նրան «Ամառային դպրոցից» հեռացնելու համար: Հիմք ընդունելով այդ տեղեկությունը եւ կատարված հրապարակումները՝ մասնակիցը հեռացվել է «Ամառային դպրոցից»: Այս որոշումն ընդունելու եւ «Ամառային դպրոցի» գործունեության հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն կամ տարածված հայտարարություն չեն համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ օգտատեր Դավիթ Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Ամառային դպրոց» ծրագրից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար։
    16:30
    22.08.25
    Ավելին