Լրահոս
Իրավական
19:23
22.08.25
325

Դատարանը գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը ևս երկարացրեց

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ասմով երկարաձգեց նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակից, գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքի ժամկետը։

Նշենք՝ Միհրան Մախսուդյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։

Մինչև դատավորի որոշումը Մախսուդյանը հայտարարեց՝ իր կոչումը ստացել է խրամատում և շարունակելու է ծառայել հայ ժողովրդին։

«Ե​​​​​ս գնդապետ եմ, այս կոչումը ստացել եմ խրամատում, աթոռի տակ չեմ թաքնվել, այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարեց գնդապետ Միհրան Մախսուդյանը»,- նշեց Մախսուդյանը։

Ըստ դատավորի, գնդապետն այլընտրանքային խափանման միջոցի դեպքում կարող է խոչընդոտել դատաքննությանը։