Լրահոս
Իրավական
18:27
22.08.25
244

Արցախի Աժ պատգմավոր Դավիթ Գալստյանի կալանքը երկարաձգվեց

Img default alt hy

Շատ հանրահավաքների եմ մասնակցելու, սակայն այդ ընթացքում ոչ բերման եմ ենթարկվել, ոչ էլ վարչական պատասխանատվության եմ ենթարկվել։ Այս մասին դատարանում հայտարարեց Արցախի Աժ պատգմավոր Դավիթ Գալստյանը։

«Ինչ վերաբերում է պայթուցիկներին, մեղադրող կողմն ամեն ծնունդի ու Ամանորի հրավառություն է անում, իսկ մեր տանը 2020 թվականից մինչեւ հիմա անգամ տոնածառ չենք դնում, քանի որ երեխաներիս քեռին անհետ կորած է»։ 

Նա նշեց, որ իր վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է․

«Եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ապա մտածում եմ՝ մենք տեղերով պիտի փոխվենք մեղադրողի հետ»,– ասաց պատգամավորը։

Դատավորը որոշում կայացրեց Դավիթ Գալստյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգել։