Լրահոս
Միջազգային
14:02
23.09.25
78

Իտալիան Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունը. Անտոնիո Տայանի

Img default alt hy

Իտալիան Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունը, իսկ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ ազատ արձակել իսրայելցի պատանդներին։ 

Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած ելույթում այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ 

«ՄԱԿ-ից ստացվում է միանգամայն հստակ նախազգուշացում. Իսրայելը պետք է դադարեցնի Գազայի հատվածի ռմբակոծությունները, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի բոլոր պատանդներին:

Իտալիան կշարունակի աշխատել հակամարտության լուծման ուղղությամբ, որը նախատեսում է երկու պետությունների գոյակցությունը, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել Պաղեստինի բնակչությանը», - ասել է նախարարը: