Լրահոս
Քաղաքական
21:54
03.10.25
282

Նենգ լռություն՝ պարզ հարցերի շուրջ. Բագրատ սրբազանի նամակն անպատասխան մնաց

Իրեն առաջադրված մեղադրանքից ծագած հարցերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 4 օր առաջ ուղղել էր արտգործնախարարին, քննչական կոմիտեի ղեկավարին ու գլխավոր դատախազին: Սրբազանի նամակն այդպես էլ անարձագանք է մնացել: Ընդդիմությունը գիտի, թե ինչու իշխանությունը չի պատասխանում ավելի քան երեք ամիս կալանավորված հոգևորականին: Այդ դեպքում կերևա, թե որքան մերկ է առաջադրված մեղադրանքը: