Լրահոս
Քաղաքական
18:00
21.12.22
118

Նախիջևանի ղեկավարը հրաժարական է տվել. պաշտոնական

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի հրաժարականի լուրը: 27 տարի այդ պաշտոնը զբաղեցրած Թալիբովի հեռանալու մասին լրատվամիջոցները մոտ երկու շաբաթ առաջ էին հայտնում:

Վասիֆ Թալիբովը համարվում է Ադրբեջանի իշխող ընտանիքի մերձավորներից, շուրջ երեք տասնամյակ Նախիջևանը ղեկավարած պաշտոնյան Հեյդար Ալիևի զարմուհու ամուսինն է: