Լրահոս
Քաղաքական
20:26
27.09.25
447

Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ․ Փաշինյան

Img default alt hy

ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ 

«Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում եւ համոզված եմ տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ միջպետական սահմանի լիարժեք բացման»։