Լրահոս
Քաղաքական
12:24
09.09.25
539

Միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում․ Իրանը դեսպանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին

Img default alt hy

Միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում, չեմ լսել, որ Ալիևն օգտագործի միջանցք բառը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Ո՛չ խաղաղության պայմանագրում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չի գնում, ոչ մի միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինելու»,- ասաց դեսպանը:

Հարցին, թե ինչ նպատակով էր դեսպանն այցելել Ազգային Ժողով, դեսպանը նշեց.

«Իմ այցը Խորհրդարանական համագործակցության շրջանակում է, պատրաստվում ենք ՀՀ-ի հետ հյուպատոսական համատեղ հանձնաժողով կազմել»: