Լրահոս
Իրավական
19:18
21.12.22
118

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի պահանջն ու միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

«Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Մանրամասները կներկայացվեն քիչ ավելի ուշ»,-հայտնում են գրասենյակից:

Հայաստանը ՄԻԵԴ էր դիմել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու համար: