Լրահոս
Հասարակական
20:00
02.08.22
283

Մետրոպոլիտենի կայարաններից կրկին տարհանում են ուղևորներին

Img default alt hy

Մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարանից կրկին տարհանում են ուղևորներին։ Տեղում հրշեջ-փրկարարական ջոկատներ են։ Ըստ ամենայնի, կրկին ռումբի մասին ահազանգ կա։

ArmDaily.am-ը կապ հաստատեց ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հայկ Կոստանյանի հետ։

Վերջինս հաստատեց, որ ռումբի մասին ահազանգ է ստացվել, այս պահին ուղևորներին տարհանում են բոլոր կայարաններից։