Լրահոս
Քաղաքական
17:00
21.07.22
162

Մեր ուղին ազնիվ է, պայքարը շիտակ, հաղթանակը՝ մոտ. Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանն ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի ընկերնե՛ր

Շուրջ 7 ամիս գտնվելով ապօրինի անազտության մեջ, որևէ անգամ չեմ ընկճվել, չեմ հիասթափվել, չեմ ընկրկել և այդ ամենը ոչ միայն նրա համար, որ ուժեղ մարդ եմ, այլ ինձ ամեն վայրկյան ուժ է տվել ձեզանից յուրաքանչյուրի մտածմունքը, անհանգստությունն ու չափից մեծ ուշադրությունը իմ համեստ անձի նկատմամբ:

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ վերաբերմունքի համար, անհատապես պաասխանել բոլորիդ բարեմաղթանքներին ֆիզիկապես ուղղակի անհնարին է, բոլորը կարդացել եմ, կպահեմ սրտումս...

Մեր ուղին ազնիվ է, պայքարը շիտակ, հաղթանակը՝ մոտ...»: