Լրահոս
Քաղաքական
19:45
27.09.25
146

«Մեր ձևով» շարժման անդամներն Արմավիրում ներկայացրել են գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականը

Img default alt hy

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային այցերը շարունակվում են: Սեպտեմբերի 24-ին շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Արմավիրի մարզի Այգեշատ, Արմավիր և Հայկավան գյուղեր:

Շարժման անդամները շրջայց կատարեցին նշված գյուղական բնակավայրերում, ուսումնասիրեցին գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքային հնարավորությունները, շփվեցին տեղի բնակիչների հետ, ներկայացրեցին շարժման հիմնական ուղղությունները և նպատակները: Տեղի ունեցավ քննարկում և մտքերի փոխանակում Հայաստանի և, մասնավորապես, Արարատյան դաշտավայրի գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականի շուրջ: