Լրահոս
Միջազգային
20:54
02.10.25
227

Մենք ապրում ենք արագ և դրամատիկ փոփոխությունների ժամանակաշրջանում․ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի․ Պուտին

Img default alt hy

2014 թվականից ի վեր  «Վալդայ» ակումբը աշխարհին Ռուսաստանի մասին «պատմելու» ձևաչափից անցել է գլոբալ օրակարգի ձևավորման և գլոբալ քաղաքական ու տնտեսական հարցերի վերաբերյալ որակյալ ու օբյեկտիվ գնահատականներ տրամադրելու գործնական մոտեցման:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդծեց, որ  «Վալդայի» քննարկումները հնարավորություն են տալիս հասկանալու աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։

«Մենք ապրում ենք արագ և դրամատիկ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Պատմության նման ժամանակահատվածներում բոլորի պատասխանատվությունը չափազանց մեծ է», — նշեց Պուտինը։

ՌԴ նախագահի կարծիքով ՝  հավասարակշռություն հաստատելն ու գտնելը դառնում է ավելի դժվար։
«Մեզանից ոչ ոք, իհարկե, չի կարող լիովին կանխատեսել ապագան, սակայն դա մեզ չի ազատում ամեն ինչի համար պատրաստ լինելու պատասխանատվությունից։ Գործնականում, ինչպես ցույց են տալիս թե՛ ժամանակը, թե՛ վերջին իրադարձությունները, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի», — ասաց Պուտինը։