Լրահոս
Սպորտ
15:00
21.07.22
143

Մարմնամարզության նոր տարրը պաշտոնապես անվանվել է Արթուր Դավթյանի անունով

Img default alt hy

Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որն այսօր արդեն պաշտոնապես անվանվեց ԴԱՎԹՅԱՆ:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը ( հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ):