Լրահոս
Հասարակական
12:00
09.09.25
95

Մանրամասներ՝ «Ազնավուր» սրճարանի դիմաց 16-ամյա տղային ծեծի ենթարկելու դեպքի մասին

Img default alt hy

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Արաբկիրում գտնվող «Ազնավուր» սրճարանի մոտ ծեծի ենթարկում 16-ամյա տղայի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տղան տեղափոխվել է «Ուիգմոր» հիվանդանոց․ նրա նկատմամբ բռնություն կիրառողները, ովքեր Արաբկիրում հայտնի սրճարանի տերն ու նրա տղան են, դեռևս չեն հայտնաբերվել:

Սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող, ժողովրդի կողմից օգտագործվող «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ մի խումբ անձինք վիճաբանել էին, ծեծկռտուք էր տեղի ունեցել ու կար վիրավոր։

Ժամանել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: