Լրահոս
Միջազգային
10:00
05.03.22
138

Մամուլի տեսություն

«Հրապարակ»

Այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթևը խաղաղ ակցիա է անելու` ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման իրավունքի:

«Փաստ»

Քպական պատգամավորներին հանձնարարություն է իջեցվել՝ սադրել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հատկապես այն պատգամավորներին, որոնք առավել կոպիտ են հակադարձել Փաշինյանին և հարմար առիթի դեպքում բախումներ հրահրել։

«Հրապարակ»

Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունենալիք նոր ընտրություններին ընդառաջ, հունվարից ապօրինի կարգով համայնքապետի ԺՊ նշանակված Գարիկ Սարգսյանը տեռոր է սկսել մանկապարտեզների տնօրենների դեմ։

«Հրապարակ»

Եթե Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժումը դատապարտում ես, ապա պետք է ժամանակին դատապարտեիր նաև ԱՄՆ-ի` Իրաք ներխուժումը:

«Փաստ»

Ռուսաստանյան որոշ շրջանակներ ցանկանում են հաշիվներ բացել Հայաստանի բանկերում: Բանկային համակարգը ինտենսիվ նախապատրաստությունների մեջ է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ: