Լրահոս
Քաղաքական
15:20
02.08.22
160

ՄԱԿ-ը՝ Թուրքիայի հանցակի՞ց. ջնջված գրառում՝ Հայոց ցեղասպանության մասին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը հեռացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու մասին գրառումը՝ տեղի տալով Թուրքիայի ճնշմանը: 

Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: 

Թվիթերում նա գրել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը չպետք է ջնջեր Ծիծենակաբերդ այցի մասին իր գրառումը, որովհետև Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 33 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։ 

Փալոնի խոսքով՝ ՄԱԿ-ը չպետք է դառնա Թուրքիայի հանցակիցը: