Լրահոս
Քաղաքական
10:05
23.09.25
159

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ

Img default alt hy

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում:
 
Այս մասին հայտնել է ԱԳ նախարարությունը:
 
Կառուցելով ս.թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա՝ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ։
 
Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։