Լրահոս
Իրավական
19:10
02.08.22
234

Մահվան ելքով ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կատարվում է նախաքննություն

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծակքար բնակավայրի մոտ տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ձորագյուղ բնակավայրի բնակչուհու՝ մահացած վիճակում, նույն բնակավայրի ևս երեք բնակչի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Մարտունու բժշկական կենտրոն» տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 23:35-ին:

Մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք նշված վնասվածքները ստացել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծակքար բնակավայրի հատվածում տեղի է ունեցել ավտովթարի հետևանքով:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախնական տվյալներով՝ 2022 թ. օգոստոսի 1-ին` ժամը 22:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կիլոմետրում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի բնակիչն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենանայով դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս` իր դիմային հատվածով երթևեկող ավտոմեքենային վազանց կատարելու նպատակով, սակայն իր ավտոմեքենայի դիմային հատվածով բախվել է հանդիպակաց ուղեմասով երթևեկող, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակչի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածին, ինչի հետևանքով Mitsubishi մակնիշի ավտոմեքենանայի ուղևորներից մեկը մահացել է տեղում, ևս երկու ուևորները և վարորդը,  ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու բժշկական կենտրոն»:

Վարույթի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: